Ագարակաձոր, Ագարակաձորի կամուրջ, Ագյար, Այար, Դադայի կամուրջ, Դադալուի կամուրջ, Դալի Փերան, XIII դարի կամուրջ Արփա գետի վրա[2]։ Գտնվում է Վայոց ձորի մարզում, Ագարակաձոր գյուղից 2,5 կմ արևմուտք։
Հնում մտնում էր Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Վայոց ձոր գավառի մեջ։ Միակամար է և մինչև օրս կանգուն ու բանուկ է։ Կառուցված է վարդագույն ավազաքարից և կրաշաղախով։ Աջ ափին կամրջի կամարային բացվածքի կրունկը հենվում է ժայռի վրա, իսկ ձախ ափին՝ արհեստական հիմքի։ Չնայած ափերի տարբեր բարձրության, երկու կրունկները գտնվում են մի հորիզոնի վրա։ Սլաքաձև կամարը 15,85 մետր հենամիջային տարածությամբ, կարծես թռիչք է կատարում գետի վրա։ Կամուրջը մի քանի անգամ ենթարկվել է նորոգման։ Վերջին անգամ նորոգվել է 1957 թ.-ին[3]։