Կարմրաշեն (Վայոց ձորի մարզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Կարմրաշեն (այլ կիրառումներ)
Գյուղ
Կարմրաշեն
Կոորդինատներ: 39°48′59″ հս․ լ. 45°31′50″ ավ. ե. / 39.81639° հս․. լ. 45.53056° ավ. ե. / 39.81639; 45.53056
Երկիր Հայաստան Հայաստան
Մարզ Վայոց ձորի մարզ
Վարչական ղեկավար Ռոման Առաքելյան
ԲԾՄ 2065 մ
Պաշտոնական լեզու Հայերեն
Բնակչություն 285[1] մարդ (2008)
Ազգային կազմ Հայեր
Կրոնական կազմ Հայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտի UTC+4
##Կարմրաշեն (Վայոց ձորի մարզ) (Հայաստան)
Red pog.png
##Կարմրաշեն (Վայոց ձորի մարզ) (Վայոց ձորի մարզ)
Red pog.png

Կարմրաշեն, գյուղ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզում[1], մարզկենտրոնից 40 կմ հյուսիս-արևելք, Հերհեր գետի վերին հոսանքի շրջանում։

Աշխարհագրական դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարմրաշեն (նախկինում՝ Քյոթանլի, Քյոթանլու) գյուղը գտնվում է ՀՀ Վայոց ձորի մարզի Վայքի տարածաշրջանի հյուսիսարևմտյան կողմում գտնվող Վայոց լեռան ստորոտում, Հերհեր գետի վերին հոսանքի բարձրադիր սարավանդում։ Ծովի մակարդակից բարձր է 2030 մ։ Սահմանակից է՝ հյուսիս-արևելքից՝ Ջերմուկ, հարավ-արևելքից՝ Հերհեր, հարավ-արևմուտքից՝ Մալիշկա, հյուսիս-արևմուտքից՝ Գողթանիկ համայնքներին։ Շրջակայքում կան անտառակներ։

Մոտակայքում գտնվող հրաբխային խարամներն օգտագործվում են որպես շինարարական ավազ։ Տեղանքը քամոտ է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի հիմնադրման տարեթիվը ստույգ չէ։ Գյուղի շրջակայքում կան հնավայրեր և պատմաճարտարապետական կոթողներ։ Գյուղից մեկ կմ հարավ-արևելք գտնվում է Պողոս-Պետրոս խաչքարը, հարավ–արևմուտքում խարաբաներ գյուղատեղին է, հյուսիս-արևմուտքում՝ Գենգարա գյուղատեղին։

Խաչքարերը վերաբերում են 10-13-րդ դարերին։ Ղևոնդ Ալիշանը Կարմրաշենին է նույնացնում Սյունիք աշխարհի Վայոց ձոր գավառում հիշատակվող Գուտենի գյուղը։ 1963 թվականին այստեղ հիմնվել էր բանավան՝ Արփա-Սևան ջրատարի բանվոր-ծառայողների համար։

Այժմյան գյուղի տարածքը բնակեցվել է 1916 թվականից 1925 թվականն Նախիջևանի Բադամլու գյուղից ներգաղթածներով, ինչպես նաև Գնդեվազից, Վերնաշենից և այլ վայրերից եկածներով։ Նույն շրջանում հարևան տարածքներից Կարմրաշեն են տեղափոխվել նաև ադրբեջանցիներ։

1988 թվականին գյուղի ադրբեջանցի բնակչությունը տեղափոխվեց Ադրբեջան, իսկ նրանց փոխարեն գյուղ ներգաղթեցին մեծ թվով ադրբեջանահայեր, որոնց մեծ մասը հետագա տարիներին տեղափոխվեց այլ բնակավայրեր։

ՀՀ անկախությունից հետո գյուղի երիտասարդության նախաձեռնությամբ տեղանունները, որոնք ունեին թուրք-արաբա-պարսկական ծագում, վերանվանվեցին Կարմրաշենցի ճանաչված և նշանավոր մարդկանց անուններով, այդ վայրերում կառուցվեցին հուշաղբույրներ։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարմրաշենի ազգաբնակչության փոփոխությունը[2].

Տարի 1873 1897 1926 1939 1959 1970 1979 2001 2004
Բնակիչ 250 456 415 776 590 1157 870 318 250

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքի բնակչությունը հիմնականում զբաղվում է անասնապահությամբ, ինչպես նաև հացահատիկների և կերային կուլտուրաների մշակությամբ։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարմրաշենից 1 կմ հարավ-արևելքում է գտնվում Պողոս-Պետրոս խաչքարը, կան XII-XV դարերի խաչքարեր։

Հասարակական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղն ունի դպրոց, ակումբ, գրադարան, հեռախոսային ցանց, բուժկետ, խանութ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]