Հերհեր (գետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հերհեր (այլ կիրառումներ)
Հերհեր
Բնութագիր
Երկարություն28 կիլոմետր
Ավազանի մակերես174 կմ²
Ջրի ծախս1,89 մ³/վ
Ջրահոսք
 · Ակունքի տեղակայումԹեքսարի լեռնաշղթա
 · Գետաբերանի տեղակայումԱրփա
 · Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերԲերդաձոր, Գնդաձոր և Քարավազ
ԵրկիրՀայաստան
ԵրկրամասՎայոց ձորի մարզ

Հերհեր, Գուդենի, Գուտենի, Գուդենվո գետ, Երեր, Երերն, Կաբախլըչայ, Կաբախլիչայ, Կարմրաշեն, Հերհերչայ, Ղաբախլի, Ղաբախլու, Ղաբաղլի, Ղաբաղլու, գետ Հայաստանի Վայոց ձորի մարզում, Արփայի աջ վտակը։ Սկիզբ է առնում Թեքսարի լեռնաշղթայի հյուսիսարևելյան լանջերից՝ 3040 մ բարձրությունից։ Երկարությունը 28 կմ է, ջրհավաք ավազանը 174 կմ2։ Վերին հոսանքում առաջացնում է V-աձև հովիտ, 150-200 մ խորությամբ ձոր և մի ջրվեժ 17 մ բարձրության։ Սնումը խառն է, վարարումը՝ մայիսին։ Տարեկան միջին ծախսը՝ 1.89 խոր.մ/վրկ, հոսքը՝ 6 միլիոն խոր.մ։ Ջրերն օգտագործում ենոռոոգման նպատակով։ Հորդանում է մայիսի սկզբներին։ Գետակում հաջողությամբ բազմանում է կարմրախայտը։ Մայր գետին միանում է Վայք քաղաքից 7-8 կմ հյուսիս[1][2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 74 — 150 էջ։
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 3 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 406 — 992 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png