Թեքսարի լեռներ
Jump to navigation
Jump to search
Թեքսարի լեռներ | |
---|---|
Տեսակ | լեռնաշղթա |
Երկիր | ![]() |
Վարչատարածքային միավոր | Վայոց Ձորի մարզ |
Բարձրություն (ԲԾՄ) | 3379 մետր |
Երկարություն | 20 կիլոմետր |
Մեծագույն գագաթ | Սեմասար |
![]() ![]() |
Թեքսարի լեռներ, Թեքսարի լեռնաշղթա, լեռնաշղթա Հայաստանի Վայոց ձորի մարզում։ Վարդենիսի լեռնաշղթայի Սանդուխտասար լեռնագագաթից ձգվում է հարավ-արևմուտք մոտ 20 կմ։ Առավելագույն բարձրությունը՝ 3379 մ է (Սեմասար լեռ)։ Ջրբաժան է Եղեգիս և Արփա գետերի միջև։ Կազմված է պալեոգենի հրաբխանստվածքային ապարներից։ Ունի անհամաչափ կառուցվածք, հյուսիսային լանջերը զառիթափ են, հարավայինը՝ մեղմաթեք՝ մասնատված էրոզային հովիտներով։ Հարավային ստորոտներին կան լերկուտներ։ Կլիման չոր ցամաքային է, լանդշաֆտը՝ չոր լեռնատափաստանային, բարձրադիր գոտում՝ լեռնամարգագետնային[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ , Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Ե., «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 47 — 150 էջ։
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |