Հայկական ատոմային էլեկտրակայան
![]() | |
Տեսակ | Ատոմային էլեկտրակայան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Մեծամոր |
Հիմնադրված է | 1969 |
Սկսել է աշխատել | 1976[1] |
![]() | |
![]() | |
Պաշտոնական կայք |
Հայկական ատոմային էլեկտրակայան (Մեծամորի ատոմակայան), Հայաստանում գործող ատոմակայան, միակը Հարավային Կովկասում, գտնվում է Երևանից մոտ 36 կմ արևմուտք՝ Մեծամոր քաղաքի մոտակայքում։
Ներկայում կայանի արտադրանքը բավարարում է Հայաստանի բնակչության կողմից օգտագործվող էլեկտրաէներգիայի 40%–ը։ 1988 թվականին Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժից հետո ծագած անհանգստությունների պատճառով կայանը փակվեց։ Սակայն, Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակումը, որը Հայաստանում էներգիայի պակասություն առաջացրեց, պատճառ դարձավ 1993 թվականին Հայաստանի կառավարության կողմից կայանի վերաբացման որոշում կայացնել։ Երկրորդ էներգաբլոկը գործողության բերվեց 1995 թվականի հոկտեմբերի 26-ին։
Կայանը հիմնված է երկու ՋՋԷՌ-440 մոդելի Վ-270 միջուկային ռեակտորների վրա, որոնք ստանդարտ Վ-230 մոդելի սեյսմիկորեն արդիականացված տարբերակն են։
2003 թվականին ատոմակայանը շահագործում էր ռուսական «ԻՆՏԵՐ ՌԱՈ ԵԷՍ» ՓԲԸ–ն՝ համաձայն Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից կնքված հայ–ռուսական «գույք պարտքի դիմաց» պայմանագրի։
Մեծամորի ԱԷԿ-ը առանձնահատուկ է իր կառուցվածքով, քանի որ դա այն սակավաթիվ ատոմակայաններից մեկն է, որի միջուկային ռեակտորը չունի շրջապատող պաշտպանիչ կառույց, ինչը հիմնականում կազմված է լինում պողպատից կամ կապարից։ Ներկայումս կայանի արտադրանքը բավարարում է Հայաստանի բնակչության կողմից օգտագործվող էլեկտրաէներգիայի 40%–ը։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեծամորի ԱԷԿ-ը սկսվել է կառուցվել 1969 թ-ին։ Բաղկացած է 2 բաղադրիչից, առաջինը սկսել է շահագործվել 1976 թ-ի դեկտեմբերի 22-ին, իսկ երկրորդը՝ 1980 թ-ի հունվարի 5-ին։ Կայանը կառուցվել է երկու ՋՋԷՌ-440 մոդելի Վ-270 միջուկային ռեակտորներից, որոնք ստանդարտ Վ-230 մոդելի սեյսմիկորեն արդիականացված տարբերակն են։ Կայանը կառուցվել է այնպես, որ այն կարողանա դիմանալ 9 մագնիտուտ ունեցող երկրաշարժին, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այն գտնվում է սեյսմիկ ոչ կայուն գոտում, որի սեյսմիկ կայունությունը 8 մագնիտուտ է։ Ատոմակայանի առաջին և երկրորդ բաղադրիչները հավասարաչափ ունեն 407.5 ՄՎտ ուժգնություն, արդյունքում ապահովելով 815 ՄՎտ հզորություն[2]։ Բայց 20 տարում ԽՍՀՄ Մինիստրների խորհուրդը որոշում կայացրեց ատոմակայանի աշխատանքի դադարեցման մասին։ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, Հայաստանի Հանրապետությունը էներգիայի պակասի պատճառով լուրջ խնդիրներ ունեցավ, ինչի արդյունքում պետության կառավարությունը որոշեց վերագործարկել ատոմակայանի երկրորդ մասը։ Այսպիսով, կայանի երկրորդ մասը 5-6 տարի չգործելուց հետո սկսեց իր բնականոն աշխատանքը 1995 թ-ի Նոյեմբերի 5-ին, որը հանգեցրեց Հայաստանի Հանրապետության էներգիայի պաշարների կտրուկ մեծացմանը։
Հիմնական օղակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեծամորի ատոմակայանի հիմնական տեխնիկական հատկանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բաղադրիչների քանակը. 2
- Էլեկտրական հոսանք. 440 Մվտ
- Ջերմային հզորություն. 1375 ՄՎտ
Ռեակտոր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մոդել։ V-270
- ՋՋԵՌ– 440 ռեակտորները գործում են Ռուսաստանում, Ուկրաինայում, Ֆինլանդիայում, Չեխիայում, Սլովակիայում, Բուլղարիայում
- Ռեակտորի տեսակը։ ՋՋԵՌ-440
- Կարգավորիչ և սառեցուցիչ։ ջուր
- Վառելիք։ UO2 հարստացված U235-ով
- Տուրբինային գեներատորների քանակը մեկ բաղադրիչում։ 2
- Տուրբինային գեներատորի կարողություն։ 220ՄՎտ
- Շրջանառության օղակների քանակը։ 6
Հիմնական տեխնիկական և տնտեսական ցուցանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]
2003 | 2004 | 2005 | 2006 | 2007 | |
---|---|---|---|---|---|
Հոսանքի արտադրանք (միլիարդ ԿՎտ/ժ) | 1,997 | 2,402 | 2,716 | 2,640 | 2,553 |
Արտադրողականության գործակից (%) | 60,80 | 72,94 | 82,69 | 80,37 | 77,73 |
Հասանելիության գործակից(%) | 83,09 | 76,87 | 84,24 | 84,60 | 80,97 |
Ռեակտորներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բաղադրիչ | Տեսակ | Ընդհանուր արտադրանք (ՄՎտ) | Համախառն արտադրանք (ՄՎտ) | Ծրագրի սկիզբ | Կրիտիկականություն | Կասեցում |
---|---|---|---|---|---|---|
1 | ՋՋԷՌ-440 մոդել Վ270 | 376 ՄՎտ | 408 ՄՎտ | 01.07.1969 | 22.12.1976 | 25.02.1989 |
2 | ՋՋԷՌ-440 մոդել Վ270 | 376 ՄՎտ | 408 ՄՎտ | 01.07.1975 | 05.01.1980 |
Հայաստանի գործող և պլանավորված ատոմային Էներգիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռեակտոր | Տեսակ | Ընդհանուր արտադրանք | Կարգավիճակ | Գործարկման սկիզբ | Գործարկման դադարում |
---|---|---|---|---|---|
2 | ՋՋԵՌ-440 | 376 ՄՎտ | Գործող | 1980 | 2026 |
3 | ՋՋԵՌ-1000 | 1060 ՄՎտ | Պլանավորված | Սպասված 2026 | |
Ընդհանուր (1) | 376 ՄՎտ |
Ատոմակայան և միջավայր[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեծամորի ատոմակայանը գտնվելով ընդամենը 16 կմ հեռավորության վրա հայ-թուրքական սահմանից, նրա միջավայրի խնդիրները շատ կարևոր նշանակություն ունեն Հայաստանի, ինչպես նաև Թուրքիայի համար։ Եվրոպական Միությունը մեկ անգամ չէ, որ ցուցաբերել է իր անհանգստությունը այս հարցում։ Նախկինում բազմաթիվ առաջարկություններ են եղել ատոմակայանի գործունեությունը դադարեցնելու հետ կապված, բայց, քանի որ այն շատ մեծ նշանակություն ունի Հայաստանի համար, Հայաստանի կառավարությունը որոշեց, որ այն պետք է աշխատի այնքան ժամանակ, քանի դեռ նորը չի կառուցվել։ Ճառագայթումը այն լուրջ խնդիրներից մեկն է, որ ատոմակայանը կարող է առաջացնել, բայց դիզայնի լուծումները այնպիսին են, որ երաշխավորում են ատոմակայանի անվտանգությունը։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Միխայիլ Օվչիննիկով, Ատոմակայանի դիտակալները, «Հայաստանի աշխատավորուհի», 1980, № 1, էջ 5-6:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://armeniannpp.am/en/about-us/history.html
- ↑ Հայկական սովետական հանրագիտարան 6։ Երևան։ 1980։ էջ 169