Վլադիմիր Վարդանյան (քաղաքական գործիչ)
Վլադիմիր Վարդանյան | ||
| ||
---|---|---|
2019 - 2021 | ||
| ||
2021 թվականի օգոստոսի 2-ից | ||
| ||
2019-2021
2021-ից | ||
Կուսակցություն՝ | Քաղաքացիական պայմանագիր | |
Կրթություն՝ | Երևանի պետական համալսարան | |
Գիտական աստիճան՝ | իրավաբանական գիտությունների թեկնածու | |
Մասնագիտություն՝ | իրավագետ և քաղաքական գործիչ | |
Ծննդյան օր | օգոստոսի 26, 1979 (44 տարեկան) | |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ | |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Վլադիմիր Դավիթի Վարդանյան (օգոստոսի 26, 1979, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ ԱԺ 7-րդ («Իմ քայլը» խմբակցության) և 8-րդ («Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության) գումարումների պատգամավոր։ 2019 թվականի փետրվարի 2-ից ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ[1]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վլադիմիր Վարդանյանը ծնվել է Երևանում՝ 1979 թվականի օգոստոսի 26-ին։
Միչև 2000 թվականը սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում, իսկ 2002 թվականին ավարտել է նույն ֆակուլտետի մագիստրատուրան։ Իրավագիտության մագիստրոս է։ 2002 թվականին ընդունվել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ասպիրանտուրան, 2004 թվականին՝ տեղափոխվել ԵՊՀ ասպիրանտուրան։ Իրավաբանական գիտությունների թեկնածու է[2]։
2003-2006 թվականներին աշխատել է որպես ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի իրավախորհրդատվական ծառայության գլխավոր մասնագետ, 2006-2013 թվականներին՝ նույն ծառայության միջազգային պայմանագրերի բաժնի վարիչ, 2013-2016 թվականներին եղել է նույն ծառայության պետ։ 2016-2018 թվականներին աշխատել է ՀՀ սահմանադրական դատարանի խորհրդական։ 2005 թվականից դասախոսում է ԵՊՀ-ում։ 2007-2015 թվականներին դասախոսել է նաև Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում։ 2014-2015 թվականներին՝ Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի միջազգային և եվրոպական իրավունքի ամբիոնի վարիչ։ 2016 թվականից մինչև 2019 թվականի հունվար՝ «Սահմանադրական մշակույթ» միջազգային վերլուծական կենտրոնի գործադիր տնօրեն։ 2018 թվականի ապրիլից մինչև 2019 թվականի հունվար ղեկավարել է ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմը։
2015 թվականից համակարգել է Իրավաբանների համահայկական խորհրդաժողովի խորհրդին առընթեր «Հայոց ցեղասպանության իրավական հարցերի» գիտավերլուծական կենտրոնը։ 2018 թվականից Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամ է։
Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2018 թվականի դեկտեմբերի 9-ին ընտրվել է Ազգային Ժողովի պատգամավոր «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով։
2019 թվականի հունվարի 18-ից ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է։
Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հեղինակել է մեկ մենագրություն և 30-ից ավել գիտական հոդվածներ։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Վլադիմիր Վարդանյանը ունի երկու զավակ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Վլադիմիր Վարդանյանը Ազգային Ժողովի պաշտոնական կայքում»
- ↑ «Վլադիմիր Դավիթի Վարդանյան»։ ysu.am։ Վերցված է 2019-07-19
- ԵՊՀ շրջանավարտներ
- Օգոստոսի 26 ծնունդներ
- 1979 ծնունդներ
- Ապրող անձինք
- Երևան քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավորներ
- ՀՀ ԱԺ 8-րդ գումարման պատգամավորներ
- Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամներ
- Հայ քաղաքական գործիչներ
- Հայ իրավագետներ
- Իրավաբանական գիտությունների թեկնածուներ