Սերգեյ Բագրատյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Բագրատյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սերգեյ Բագրատյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 3, 1963 (62 տարեկան) |
Ծննդավայր | Արտաբույնք, Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական համալսարան և ՊԿԱ |
Գիտական աստիճան | տնտեսագիտական գիտությունների թեկնածու |
Մասնագիտություն | գործարար և քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր և Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Կուսակցություն | Քաղաքացիական պայմանագիր |
![]() |
Սերգեյ Բագրատյան (հունվարի 3, 1963, Արտաբույնք, Հայաստան), Հայաստանի պետական գործիչ, Հայաստանի Վայոց ձորի նախկին մարզպետ։ Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1970-1980 թթ. - սովորել և ավարտել է Վայքի թիվ 1 միջնակարգ դպրոցը։
- 1981-1986 թթ. - սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետը։
- 1992-1996 թթ. - սովորել և ավարտել է Երևանի տնտեսաիրավագիտական համալսարանը։
- 2002-2004 թթ. - սովորել և ավարտել է ՀՀ պետական կառավարման ակադեմիան։ Տնտեսագիտության թեկնածու, դոցենտ։
Աշխատանքային գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1980-1981 թթ. - աշխատել է Վայքի թիվ 17 շարժական մեքենայացաված տրեստում որպես բետոնագործ։
- 1986 թ. - աշխատել է Վայքի շինարարական իրերի կոմբինատում որպես հանքի պետ։
- 1987 թ. - աշխատել է «Սապֆիր» արտադրական միավորումում որպես ավագ տնտեսագետ։
- 1988-1993 թթ. - Երևանի կերամիկական կոմբինատի արտադրամասի պետ։
- 1993-1994 թթ. - «Հայշինտեխկենտրոն» տրեստի տնօրեն
- 1996-1997 թթ. - Երևանի տնտեսաիրավագիտական համալսարանի դասախոս։
- 1998-2010 թթ. - եղել է «Սերգեյ գրուպ» ՍՊԸ խորհրդի նախագահ։
- 2002-2004 թթ. – եղել է «Քիմռեակտիվ» ԲԲԸ կառավարիչ։
- 2010 թ. հուլիսի 8-ին Հայաստանի Կառավարության որոշմամբ նշանակվել է Հայաստանի Վայոց ձորի մարզպետ[1]։
- 2012 թ. հունիսի 7-ին Հայաստանի կառավարության որոշմամբ ազատվել է Հայաստանի Վայոց ձորի մարզպետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն[2]։
- 2017 թ. պատգամավոր է ընտրվել Ծառուկյան դաշինքից։
- 2018 թ. դեկտեմբերի 9-ին պատգամավոր է ընտրվել ԲՀԿ ցուցակով
- 2020 թ. հուլիսի 23-ին դուրս է եկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից։
- 2021 թ. հունիսի 20-ին պատգամավոր է ընտրվել ՔՊ ցուցակով։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արցախի Մայրության երախտագիտության մեդալ։
- «Զորավար Անդրանիկ» մեդալ։
- «Լեռնահայաստանի արծիվ» մեդալ։
- ԵԿՄ պատվոգիր։
- Պահեստազորի լեյտենանտ։
Ամուսնացած է, ունի երկու որդի։
Նախորդող Վարդգես Մաթևոսյան |
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյան 8 հուլիսի 2010 - 2012 |
Հաջորդող Էդգար Ղազարյան |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Կատեգորիաներ:
- Հունվարի 3 ծնունդներ
- 1963 ծնունդներ
- Ապրող անձինք
- Արտաբույնք գյուղում ծնվածներ
- ԵՊՀ շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- ԲՀԿ անդամներ
- ԲՀԿ նախկին անդամներ
- ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավորներ
- ՀՀ ԱԺ 8-րդ գումարման պատգամավորներ
- Հայաստանի պետական գործիչներ
- Հայ գործարարներ
- Հայ քաղաքական գործիչներ
- Վայոց ձորի մարզպետներ
- Տնտեսագիտության թեկնածուներ