Սամվել Սարգսյան (գործարար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սամվել Սարգսյան (այլ կիրառումներ)
Սամվել Սարգսյան
հայ․՝ Սամվել Սարգսյան
Ծնվել էհուլիսի 17, 1966(1966-07-17) (53 տարեկան)
ԾննդավայրԱղավնաձոր, Վայոց ձորի մարզ, Հայաստան, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունՀայաստանի ազգային ագրարային համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՀՀ Ազգային ժողովի պատգամավոր
Քաղաքական կուսակցությունՕրինաց երկիր
Պարգևներ և
մրցանակներ
Հայրենիքին մատուցած ծառայությունների համար մեդալ

Սամվել Ֆրունզիկի Սարգսյան (հուլիսի 17, 1966(1966-07-17), Աղավնաձոր, Վայոց ձորի մարզ, Հայաստան, ԽՍՀՄ), ՀՀ պետական և քաղաքական գործիչ, գործարար, ՀՀ վարչապետի նախկին խորհրդական։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1987-1992 թթ. սովորել և ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի գյուղմեքենայացման ֆակուլտետը՝ ինժեներ-մեխանիկի որակավորմամբ։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1983-1984 թթ. - աշխատել է Աղավնաձոր գյուղի սովխոզում՝ որպես բանվոր։
  • 1984-1986 թթ. - ծառայել է Խորհրդային բանակում։
  • 1993-1996 թթ. - զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ։
  • 1996-1997 թթ. - ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի բնակարանային և կոմունալ տնտեսության բաժնի գլխավոր մասնագետ։
  • 1997-2002 թթ. - ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի քաղաքաշինության բաժնի պետ։
  • 2002-2003 թթ. - ՀՀ հարկային պետական ծառայության Վայքի տարածքային հարկային տեսչության պետ։
  • 2003 թ. հունիսին ՀՀ կառավարության որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետ։
  • 2007 թ. հունիսի 6-ին ՀՀ կառավարության որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի պաշտոնից։
  • 2007 թ. մայիսի 12-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 4-րդ գումարման պատգամավոր թիվ 39 ընտրատարածքից։ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի, ապա՝ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ ՀՀԿ խմբակցության անդամ։
  • 2014 թ. օգոստոսի 29-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի վարչապետի խորհրդական՝ հասարակական հիմունքներով[1]։
  • Հանդիսանում է Մոսկվայի «Արարատ պարկ հայաթ» և Երևանի «Հայաթ փլեյս» հյուրանոցների սեփականատեր։

2002-2006 թթ. եղել է «Օրինաց երկիր» կուսակցության անդամ։ 2006 թ. հունիսին «Օրինաց երկիր» կուսակցության կոալիցիայից դուրս գալու հետ կապված դուրս է եկել կուսակցությունից։ 2006 թվականից Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ է։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երեք զավակ։

Նախորդող
Վաղինակ Մաթևոսյան
ՀՀ Վայոց ձորի մարզպետ
Սամվել Սարգսյան

հունիս 2003 - 7 հունիսի 2007
Հաջորդող
Վարդգես Մաթևոսյան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]