Արարատ Գրիգորյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արարատ Գրիգորյան
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 3, 1985(1985-10-03)[1] (38 տարեկան)
ԾննդավայրՍիսիան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան, Հայաստանի պետական կառավարման ակադեմիա և Հայ-Ռուսական համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ և պետական գործիչ
 Ararat Grigoryan Վիքիպահեստում

Արարատ Գրիգորյան[2](հոկտեմբերի 3, 1985(1985-10-03)[1], Սիսիան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական պետական գործիչ, ՀՀ Վայոց ձորի նախկին մարզպետ (31.10.2019 - 7.12.2023)[3][4][5]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արարատ Գրիգորյանը ծնվել է 1985 թվականի հոկտեմբերի 3-ին Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում։ 2002 թվականին ավարտել է Եղեգնաձոր քաղաքի 2-րդ միջնակարգ դպրոցը։ 2002-2009 թվականներին սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում, ստացել է բակալավրի կոչում։ 2003-2005 թթ ծառայել է ՀՀ-ում ռուսական սահմանապահ զորքերում, զինվորական կոչումը՝ ավագ հրաձիգ, եֆրեյտոր։

2009-2011 թվականներին սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում իրավագիտություն մասնագիտացմամբ, ստանալով մագիստրոսի կոչում։ 2011-2014 սովորել է Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի ասպիրանտուրայում մասնագիտացումը` քաղաքացիական իրավունք, գործարարական իրավունք, աշխատանքային իրավունք, ընտանեկան իրավունք, միջազգային մասնավոր իրավունք։ Որակավորումը՝ իրավաբան (մագիստրոսի աստիճան)։

Տիրապետում է անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն լեզուներին։

Հասարակական-քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

14.07.2012թ-ից առ 31.10.2019 -ը ծավալել է փաստաբանական գործունեություն[6]

08.01.2017-30.12.2018թթ. աշխատել է ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպան գրասենյակի փաստաբան (հանրային պաշտպան)

10.08.2011- 30.12.2016թթ. աշխատել է ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունում, որպես իրավաբան-խորհրդատու

01.02.2015-01.12.2015թթ աշխատել է Ա/Ձ Իշխան Անտոնյանի հետ, որպես իրավախորհրդատու, փաստաբան (համատեղությամբ);

14.02.2014-10.09.2014թթ. աշխատել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայում, որպես քաղաքացիական իրավունք առարկայի դասախոս

07.04.2010- 03.08.2011թթ. աշխատել է Ա/Ձ Բագրատ Գրիգորյանի հետ, որպես իրավախորհրդատու

2019թ. Հոկտեմբերի 31-ին նշանակվել է ՀՀ Վայոց ձորի մարզպետ։

Կուսակցական պատկանելությունը՝ անկուսակցական։

Անձնական տվյլաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի մեկ որդի։

Փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի դեկտեմբերին «Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիա»-ի հարցումների համաձայն Արարատ Գրիգորյանը ճանաչվել է տարվա լավագույն մարզպետ[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Արարատ Գրիգորյան, ՀՀ Վայոց ձորի մարզպետ
  2. «Վայոց ձորի մարզպետարան». vdzor.mtad.am. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 26-ին.
  3. «Արարատ Գրիգորյանը նշանակվեց Վայոց ձորի մարզպետ». Երկիր Մեդիա (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 26-ին.
  4. Արարատ Գրիգորյանը նշանակվեց Վայոց ձորի նոր մարզպետ, Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 26-ին
  5. «Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն ազատվեց պաշտոնից. նրան կփոխարինի Կոլյա Միքայելյանը». news.am. 2023 թ․ դեկտեմբերի 7. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 7-ին.
  6. «Փաստաբաններ - ՀՀ Փաստաբանների Պալատ». www.advocates.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 26-ին.
  7. «ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն արժանացել է մրցանակին - Վայոց ձորի մարզպետարան». vdzor.mtad.am. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 24-ին.