Տրդատ Սարգսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տրդատ Սարգսյան
Տրդատ Սարգսյան.png
Դրոշ
ՀՀ Վայոց ձորի մարզպետ
 2018 թվականի հոկտեմբերի 10-ից
 
Կուսակցություն՝ Քաղաքացիական պայմանագիր
Կրթություն՝ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետ (2011) և ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ (2016)
Ծննդյան օր հունվարի 19, 1989(1989-01-19) (33 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ

Տրդատ Նորիկի Սարգսյան (հունվարի 19, 1989(1989-01-19), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական պետական գործիչ, ՀՀ Վայոց ձորի նախկին մարզպետ (2018 թվականի հոկտեմբերի 10-ից 2019 թվականի սեպտեմբերի 24)[1][2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրդատ Սարգսյանը ծնվել է 1989 թվականի հունվարի 19-ին Երևան քաղաքում։ 2005 թվականին ավարտել է Երևանի «Ուսում» դպրոցը։ 2005-2011 թվականներին սովորել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի թյուրքագիտության բաժնում։

2007-2009 թվականներին ծառայել է ՀՀ Զինված ուժերում։

2011-2013 թվականներին սովորել ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի թյուրքագիտության բաժնում՝ ստանալով մագիստրոսի աստիճան։ 2012-2016 թվականներին երկրորդ մասնագիտությամբ սովորել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի հեռակա ուսուցման համակարգում։

Տիրապետում է անգլերեն, ռուսերեն, թուրքերեն լեզուներին։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասարակական-քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2013-2015 թվականներին եղել է ԵՊՀ ուսանողական խորհրդի հեռակա համակարգում սովորող ուսանողների հետ տարվող աշխատանքների հանձնաժողովի նախագահ։

2015 թվականից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է[3]։

2015 թվականին ակտիվ մասնակցել է «Էլեկտրիկ Երևան» շարժմանը[փա՞ստ]: 2016 թվականի փետրվարից <Համալսարանականներ> համատիրության վարչության անդամ է։

2017 թվականից «Հանուն միջազգային կոնվենցիաների պաշտպանության» ՀԿ-ի փոխնախագահ է։

2018 թվականին եղել է «Իմ քայլը» շարժումը նախաձեռնող խմբի անդամ։ 2018 թվականի սեպտեմբերի 23-ին Երևանում կայացած ավագանու ընտրությունների ժամանակ Տրդատ Սարգսյանն ընդգրկված էր «Իմ քայլը» դաշինքի քվեաթերթիկի 4-րդ համարի ներքո[4][5][6][7][8]։ Մարզպետ նշանակվելուց հետո՝ հրաժարվել է ավագանու մանդատից[9][10][11]։

2018 թվականի հոկտեմբերի 10-ին ՀՀ կառավարության որոշմամբ[12] նշանակվել է ՀՀ Վայոց ձորի մարզպետի պաշտոնում[13][14][15]։

2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում Վայոց ձորի և Սյունիքի մարզերն ընդգրկող թիվ 12 ընտրատարածքում լինելով «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուներից մեկը՝ ստացել է 10 042 ձայն[16][17][18]։

2019 թվականի հունվարի 4-ին հրաժարվել է պատգամավորական մանդատից[19][20]։

Փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի մայիսին «GALLUP International Association»-ի հարցումների համաձայն Տրդատ Սարգսյանը եղել է Հայաստանի բնակչության շրջանում ամենացածր գնահատական ստացած մարզպետը, վերջինիս վարկանիշը հիմնականում ընկել է նախկին իշխանության կոռուպցիոն ներկայացուցիչների հետ սերտաճելու, նրանց կոռուպցիոն սխեմաների մեջ ներգրավված լինելու պատճառով[21]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://iravaban.net/204201.html
  2. «Վայոց Ձորի մարզպետը հրաժարական տվեց» 
  3. https://armtimes.com/hy/article/96218
  4. Ովքե՞ր են Երևանի ավագանու մանդատների համար պայքարող քաղաքական ուժերի ցուցակների առաջին 5 համարները
  5. https://armtimes.com/hy/article/143249
  6. https://armtimes.com/hy/article/144884
  7. «Իմ քայլը» դաշինքի ավագանու ցուցակը - Հրապարակ
  8. http://shamshyan.com/hy/article/2018/08/30/1104137/
  9. https://armenpress.am/arm/news/952596.html
  10. «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2022-02-11-ին։ Վերցված է 2019-01-08 
  11. https://armtimes.com/hy/article/146213
  12. https://hetq.am/hy/article/93855
  13. http://vdzor.mtad.am/news/item/2018/10/10/2293/
  14. «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2019-01-12-ին։ Վերցված է 2019-01-08 
  15. http://www.irtek.am/views/act.aspx?aid=96763
  16. https://armtimes.com/hy/article/150279
  17. https://iravaban.net/207876.html
  18. «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2019-01-12-ին։ Վերցված է 2019-01-09 
  19. https://www.a1plus.am/1655947.html
  20. https://www.panorama.am/am/news/2019/01/04/%D5%AB%D5%B6%D6%84%D5%B6%D5%A1%D5%A2%D5%A1%D6%81%D5%A1%D6%80%D5%AF%D5%AB-%D5%A4%D5%AB%D5%B4%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80/2055135
  21. «GALLUP-ի հարցումներով` ՀՀ մարզպետներից ամենաբարձր գնահատականը ստացել է Հայկ Չոբանյանը» 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]