Հրանտ Այվազյան
Հրանտ Այվազյան | |||
| |||
---|---|---|---|
2019 հունվարի 14-ից | |||
Կուսակցություն՝ | Լուսավոր Հայաստան | ||
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ | ||
Ազգություն | հայ | ||
Ծննդյան օր | սեպտեմբերի 14, 1969 (51 տարեկան) | ||
Ծննդավայր | Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Հրանտ Գնունու Այվազյան՝ (սեպտեմբերի 14, 1969, Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական գործիչ, ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր [1]: «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հրանտ Այվազյանը ծնվել է 1969 թվականի սեպտեմբերի 14-ին, Վանաձորում[2]:
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1992 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի Կիրովականի մասնաճյուղը: Ճարտարագետ: Ճարտարագետ-մեխանիկ:
Աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]
1997-2001 թվականներին դասավանդել է Վանաձորի թիվ 13 դպրոցում: 2003 թվականին` «ՀԿ սեկտորի կարողությունների գնահատում» ծրագրի փորձագետ- գնահատող, 2006 թվականին եղել է «Թափոնների համապարփակ կառավարման համակարգի ամրապնդումը ՀՀ-ում» ծրագրի փորձագետ: 2008-2019 թվականերին եղել է Լոռու մարզի «Արմոբիլ» ՓԲԸ անվտանգության ծառայության ղեկավար: 2011 թվականից Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի դասախոս է: 2016-2019 թվականներին եղել է Վանաձորի ավագանու անդամ «Լուսավոր Հայաստան» խմբակցության կազմում:
2003-2019 թվականներին` «Լոռու զարգացման կենտրոն» հկ նախագահ: 2008-2014 թվականներին Վանաձորի սոցիալական աջակցության տարածքային բաժնին կից սոցիալական աջակցության խորհրդի անդամ է, 2016-2018 թվականներին` Լոռու մարզի զբաղվածության աջակցության մարզային հանձնաժողովի, 2018 թվականին` ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարին կից հասարակական խորհրդի անդամ:
2018 թվականին ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր Լուսավոր Հայաստան կուսակցության թիվ 9 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:
Ընտանեկան կարգավիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամուսնացած է ունի երկու զավակ: