Մերի Գալստյան
Մերի Արսենի Գալստյան | |
---|---|
![]() ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր | |
Ծնվել է | 1988 թվականի հուլիսի 19 |
Ծննդավայր | Երևան |
Քաղաքացիություն | Հայաստան |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան |
Մասնագիտություն | քաղաքագետ, իրավագիտության մագիստրոս |
Աշխատանք | պատգամավոր, իրավական փորձագետ |
Աշխատավայր | Ազգային ժողով (Բաղրամյան 19 փողոց) |
Ամուսին | ամուսնացած չէ |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր և Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Մերի Գալստյան (հուլիսի 19, 1988, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 7-րդ գումարման պատգամավոր, քաղաքագետ, իրավագիտության մագիստրոս։ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ[1]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մերի Գալստյանը ծնվել է 1988 թվականի հուլիսի 19-ին Երևանում։
Միչև 2009 թվականը սովորել է Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի քաղաքագիտության բաժնում, որը ավարտելուց հետո ստացել է քաղաքագետի որակավորում, ապա, 2012 թվականին ավարտով Հայաստանի ամերիկյան համալսարանի իրավաբանական ֆակուլտետի մագիստրատուրան, ստացել է իրավագիտության մագիստրոսի որակավորում։
2009 թվականին Երևանում մասնակցել է Երիտասարդ առաջնորդների դպրոցի, 2016 թվականին Բեռլինում՝ Հերթի կառավարման ակադեմիայի, 2017 թվականին Շոտլանդիայում՝ Դանդի համալսարանի և 2017 թվականին Արոզոնայում՝ ԱՄՆ անտառային ծառայության վերապատրաստման դասընթացներին։
2010 թվականից միչև 2013 թվականը աշխատել է որպես օգնական «Վորլդ Վիժն Հայաստան» զարգացման և բարեգործական միջազգային կազմակերպության «Շահագրգիռ կողմերը հանուն երեխաների պաշտապնության համակարգի հզորացման» ծրագրում։ 2013-2014 թվականներին՝ «Վորլդ Վիժն» կազմակերպության Մերձավոր Արևելքի և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի տնտեսական զարգացման կրթական կենտրոնում նախ աշխատել է հետազոտությունների գծով օգնական, ապա՝ համակարգող։ 2014-2015 թվականներին իրավական փորձագետ է աշխատել ԱՄՆ ՄԶԳ ՀՀ Ազգային ժողովին աջակցման ծրագրի՝ Ազգային ժողովի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի կազմում։ 2015-2017 թվականներին Հայաստանի ամերիկյան համալսարանի՝ «Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոն»-ի «Հանքարդյունաբերության ոլորտի օրենսդրական բարեփոխումների նախաձեռնություն» ծրագրի շրջանակներում նախ աշխատել է օրենսդրական վերլուծաբան, ապա՝ ծրագրի համակարգող, իսկ վերջում եղել է ծրագրի փոխղեկավար։ 2006-2017 թվականներին աշխատանքի է անցել Համաշխարհային բանկի հայստանյան մասնաճյուղում որպես խորհրդատու։ 2017 թվականին ՄԱԿ-ի զարգացման ծրագրում աշխատել է որպես իրավական խորհրդատու, Վրաստանի բնապահպանության նախարարությունում՝ ԱՄՆ անտառային ծառայության խորհրդատու։ 2017 թվականից դասախոսում է Հայաստանի ամերիկյան համալսարանում։ 2018 թվականի հուլիսից մինչև 2019 թվականի հունվարը եղել է ՀՀ բնապահպանության նախարարի խորհրդական, համակարգել է ԵՄ և ՀՀ միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում բնական ռեսուրսների կառավարման, շրջակա միջավայրի և կլիմայի փոփոխության ոլորտում օրենսդրական մոտարկման գործընթացը։
Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2018 թվականի դեկտեմբերի 9-ին «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով ընտրվել է ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամուսնացած չէ։