Արման Աբովյան
| Արման Աբովյան | ||
| ||
|---|---|---|
| Կուսակցություն՝ | Բարգավաճ Հայաստան | |
| Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և բժիշկ | |
| Ծննդյան օր | սեպտեմբերի 9, 1973[1] (52 տարեկան) | |
| Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] | |
| Քաղաքացիություն | ||
Արման Վլադիմիրի Աբովյան (սեպտեմբերի 9, 1973[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ քաղաքական գործիչ, քաղաքական վերլուծաբան, Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամ, ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր[2]։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար[3]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արման Աբովյանը ծնվել է 1973 թվականին։ Սովորել է Երևանի թիվ 85 դպրոցում։ 1991 թվականին ընդունվել է Հայկական բաց համալսարան։ 1991-2001 թվականներին աշխատել է ամերիկյան «Խաղաղության կորպուսում», 2001-2012 թվականներին՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը, 2013-2015 թվականներին եղել է «ՈւկրԲուդ» պետական ընկերության տնօրենի խորհրդական, 2015-2018 թվականներին աշխատել է Ուկրաինայում Հայաստանի դեսպանի խորհրդական։
Աշխատանքային գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկար տարիներ խաղացել է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստաշոուի հայաստանյան տարբերակում։ Երկու անգամ իր գլխավորած թիմը դարձել է խաղի հաղթող։
2018 թվականի սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքում «Բարգավաճ Հայաստան կուսակցության համամասնական ցուցակով ընտրվել է Երևան քաղաքի ավագանու անդամ[4]։
2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած Ազգային Ժողովի ընտրություններում պատգամավոր է ընտրվել Բարգավաճ Հայաստան կուսակցության համապետական ցուցակով[3]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]ունի որդի։