Էդուարդ Բաբայան (քաղաքական գործիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էդուարդ Բաբայան
ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր
 
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր օգոստոսի 9, 1972(1972-08-09)[1] (51 տարեկան)
Ծննդավայր Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն  Հայաստան

Էդուարդ Վլադիմիրի Բաբայան (օգոստոսի 9, 1972(1972-08-09)[1], Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր[2][3]։ Մինչև պատգամավոր դառնալը եղել է գործարար Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետը[4]։ 2021 թվականի դեկտեմբերի 17-ից զբաղեցնում է Աբովյան խոշորացված համայնքի համայնքապետի պաշտոնը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդուարդ Վլադիմիրի Բաբայան, ծնվել է 1972 թվականի օգոստոսի 9-ին Վրաստանի ԽՍՀ-ում։ 1974 թվականից ընտանիքով տեղափոխվել են ՀՀ և հաստատվել Աբովյան քաղաքում։ Միջնակարգ կրթությունը ստացել է Աբովյանի N 9 դպրոցում, այնուհետև ուսումը շարունակել է Երևանի մեքենաշինության տեխնիկումում։ 1992-1993 թվականներին ծառայել է ՀՀ ԶՈՒ-ում։ Արցախյան պատերազմի մասնակից է։ Պատերազմի տարիներին մասնակցել է Լաչինի միջանցքի ազատագրմանը, Քարվաճառի ազատագրմանը։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 - 2006 թվականներին ավարտել է Ֆիզիկական Կուլտուրայի Պետական Համալսարանի՝ սպորտի մանկավարժության և կառավարման ֆակուլտետը։ Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մանկավարժ, ձյուդոյի մարզիչ է։

Աշխատանքային և սպորտային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1979 թվականից առ այսօր զբաղվում է սպորտով արժանացել է բազմաթիվ մրցանակների։

1996-1997 թվականներին աշխատել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում (6-րդ վարչություն)։

1998 - 2004 թվականներին աշխատել է ՀՀ պաշտպանության նախարարությունում։

2004 - 2018 թվականներին արժատել է ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության անձի անվտանգության և գույքի պահպանության բաժնում[5]։

2017 թվականից հանդիսանում է ՀԱՕԿ-ի նախագահի խորհրդական (հասարակական հիմունքներով)։

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018-2021 թվականներին թիվ 10 ընտրատարծքից, ընտրվել է ԱԺ պատգամավոր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությոան ընտրական ցուցակով։

2021 թվականի դեկտեմբերի 5-ին[6] կայացած Աբովյանի խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրությունների արդյունքում, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստանալով ձայների մեծամասնությունը, հետագայում Էդուարդ Բաբայանի թեկնածությունն է առաջադրել համայնքապետի պաշտոնի համար։

2021 թվականի դեկտեմբերի 17-ին, Աբովյան խոշորացված համայնքի ավագանին Էդուարդ Բաբայանին ընտրեց համայնքապետի պաշտոնում[7]։

Դատապարտում[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հուլիսի 2-ին «Օլիմպավան» մարզասրահում ծեծի է ընթարկվել 50-ամյա Վյաչեսլավ Հարությունովը։ Ըստ տուժողի՝ նրան առաջին հարվածը հասցրել է Գագիկ Ծառուկյանը, այնուհետև՝ նրա թիկնապահ Էդուարդ Բաբայանը[8]։ Դեպքի առիթով հուլիսի 3-ին ձերբակալվել է Էդուարդ Բաբայանը ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածով` դիտավորությամբ մեկ ուրիշի առողջությանը ծանր վնաս պատճառելու կասկածանքով[4][9]։ Օգոստոսի 21-ին նա կալանքից ազատ է արձակվել 20 մլն դրամ գրավի դիմաց[10][11]։

2019 թվականի ապրիլի 5-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը Էվուարդ Բաբայանին դատապարտել է 3 տարի 6 ամիս ազատազրկման, սակայն նա պատիժը չի կրի համաներման ակտի համաձայն[12]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի 2 դուստր և 1 որդի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://www.parliament.am/deputies.php?sel=details&ID=1323&lang=eng
  2. «ԿԸՀ-ն ամփոփեց մանդատ ստացած և մանդատից հրաժարված անձանց ցուցակները, որոշեց ԱԺ առաջին նիստի օրը».
  3. Էդուարդ Վլադիմիրի Բաբայանը Ազգային Ժողովի պաշտոնական կայքում
  4. 4,0 4,1 «Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանը ձերբակալվել է».
  5. http://www.parliament.am/deputies.php?sel=details&ID=1323&lang=arm
  6. «Դեկտեմբերի 5-ին 36 համայնքում ընտրություններ են. քաղաքական ուժերն ակտիվ մասնակցում են». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 25-ին.
  7. «ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆՆ ԸՆՏՐՎԵՑ ԱԲՈՎՅԱՆ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՎԱՅՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ». abovyan.am. Վերցված է 2022 թ․ մարտի 11-ին.
  8. «Ըստ տուժողի՝ առաջին հարվածը հասցրել է Գագիկ Ծառուկյանը (տեսանյութ)».
  9. «Ձերբակալվել է Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանը».
  10. «Ծառուկյանի թիկնազորի պետ, ԱԺ պատգամավոր Էդուարդ Բաբայանի գործով նախաքննությունն ավարտվեց».
  11. «Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանն այսօր 20 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի».
  12. «Ծառուկյանի թիկնազորի նախկին պետը դատապարտվել է 3 տարի 6 ամիս ազատազրկման».