Էդուարդ Բաբայան (քաղաքական գործիչ)
Էդուարդ Բաբայան | ||
![]() | ||
| ||
---|---|---|
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ | |
Ծննդյան օր | օգոստոսի 9, 1972[1] (51 տարեկան) | |
Ծննդավայր | Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] | |
Քաղաքացիություն | ![]() |
Էդուարդ Վլադիմիրի Բաբայան (օգոստոսի 9, 1972[1], Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր[2][3]։ Մինչև պատգամավոր դառնալը եղել է գործարար Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետը[4]։ 2021 թվականի դեկտեմբերի 17-ից զբաղեցնում է Աբովյան խոշորացված համայնքի համայնքապետի պաշտոնը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Էդուարդ Վլադիմիրի Բաբայան, ծնվել է 1972 թվականի օգոստոսի 9-ին Վրաստանի ԽՍՀ-ում։ 1974 թվականից ընտանիքով տեղափոխվել են ՀՀ և հաստատվել Աբովյան քաղաքում։ Միջնակարգ կրթությունը ստացել է Աբովյանի N 9 դպրոցում, այնուհետև ուսումը շարունակել է Երևանի մեքենաշինության տեխնիկումում։ 1992-1993 թվականներին ծառայել է ՀՀ ԶՈՒ-ում։ Արցախյան պատերազմի մասնակից է։ Պատերազմի տարիներին մասնակցել է Լաչինի միջանցքի ազատագրմանը, Քարվաճառի ազատագրմանը։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2002 - 2006 թվականներին ավարտել է Ֆիզիկական Կուլտուրայի Պետական Համալսարանի՝ սպորտի մանկավարժության և կառավարման ֆակուլտետը։ Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մանկավարժ, ձյուդոյի մարզիչ է։
Աշխատանքային և սպորտային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1979 թվականից առ այսօր զբաղվում է սպորտով արժանացել է բազմաթիվ մրցանակների։
1996-1997 թվականներին աշխատել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում (6-րդ վարչություն)։
1998 - 2004 թվականներին աշխատել է ՀՀ պաշտպանության նախարարությունում։
2004 - 2018 թվականներին արժատել է ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության անձի անվտանգության և գույքի պահպանության բաժնում[5]։
2017 թվականից հանդիսանում է ՀԱՕԿ-ի նախագահի խորհրդական (հասարակական հիմունքներով)։
Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2018-2021 թվականներին թիվ 10 ընտրատարծքից, ընտրվել է ԱԺ պատգամավոր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությոան ընտրական ցուցակով։
2021 թվականի դեկտեմբերի 5-ին[6] կայացած Աբովյանի խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրությունների արդյունքում, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստանալով ձայների մեծամասնությունը, հետագայում Էդուարդ Բաբայանի թեկնածությունն է առաջադրել համայնքապետի պաշտոնի համար։
2021 թվականի դեկտեմբերի 17-ին, Աբովյան խոշորացված համայնքի ավագանին Էդուարդ Բաբայանին ընտրեց համայնքապետի պաշտոնում[7]։
Դատապարտում[խմբագրել | խմբագրել կոդը]
2018 թվականի հուլիսի 2-ին «Օլիմպավան» մարզասրահում ծեծի է ընթարկվել 50-ամյա Վյաչեսլավ Հարությունովը։ Ըստ տուժողի՝ նրան առաջին հարվածը հասցրել է Գագիկ Ծառուկյանը, այնուհետև՝ նրա թիկնապահ Էդուարդ Բաբայանը[8]։ Դեպքի առիթով հուլիսի 3-ին ձերբակալվել է Էդուարդ Բաբայանը ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածով` դիտավորությամբ մեկ ուրիշի առողջությանը ծանր վնաս պատճառելու կասկածանքով[4][9]։ Օգոստոսի 21-ին նա կալանքից ազատ է արձակվել 20 մլն դրամ գրավի դիմաց[10][11]։
2019 թվականի ապրիլի 5-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը Էվուարդ Բաբայանին դատապարտել է 3 տարի 6 ամիս ազատազրկման, սակայն նա պատիժը չի կրի համաներման ակտի համաձայն[12]։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամուսնացած է, ունի 2 դուստր և 1 որդի։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://www.parliament.am/deputies.php?sel=details&ID=1323&lang=eng
- ↑ «ԿԸՀ-ն ամփոփեց մանդատ ստացած և մանդատից հրաժարված անձանց ցուցակները, որոշեց ԱԺ առաջին նիստի օրը»
- ↑ Էդուարդ Վլադիմիրի Բաբայանը Ազգային Ժողովի պաշտոնական կայքում
- ↑ 4,0 4,1 «Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանը ձերբակալվել է»
- ↑ http://www.parliament.am/deputies.php?sel=details&ID=1323&lang=arm
- ↑ «Դեկտեմբերի 5-ին 36 համայնքում ընտրություններ են. քաղաքական ուժերն ակտիվ մասնակցում են»։ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան (հայերեն)։ Վերցված է 2021-12-25
- ↑ «ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆՆ ԸՆՏՐՎԵՑ ԱԲՈՎՅԱՆ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՎԱՅՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ»։ abovyan.am։ Վերցված է 2022-03-11
- ↑ «Ըստ տուժողի՝ առաջին հարվածը հասցրել է Գագիկ Ծառուկյանը (տեսանյութ)»
- ↑ «Ձերբակալվել է Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանը»
- ↑ «Ծառուկյանի թիկնազորի պետ, ԱԺ պատգամավոր Էդուարդ Բաբայանի գործով նախաքննությունն ավարտվեց»
- ↑ «Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանն այսօր 20 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի»
- ↑ «Ծառուկյանի թիկնազորի նախկին պետը դատապարտվել է 3 տարի 6 ամիս ազատազրկման»