Գագիկ Ծառուկյան
| Ուշադրություն։ Այս հոդվածը խմբագրվում է/խմբագրվել է մի անձի կամ անձանց կողմից, որոնք ենթադրաբար սերտ կապ ունեն դրա առարկայի (թեմայի) հետ, և կարող է վերամշակման կարիք ունենալ՝ Վիքիպեդիայի կանոններին համապատասխանեցնելու համար։ Ավելի մանրամասն՝ հոդվածի քննարկման էջում։ |
| Այս հոդվածը կամ բաժինը կարող է չհամապատասխանել հանրագիտական ոճի վերաբերյալ Վիքիպեդիայի չափանիշներին: Ներկայացված մտահոգությունների համար այցելեք քննարկման էջը: Տե՛ս Վիքիպեդիայի ոճական ուղեցույցը հոդվածը բարելավելու ցուցումների համար: |
| Գագիկ Կոլյայի Ծառուկյան | |
|---|---|
ՀԱՕԿ նախագահ, | |
| Ծնվել է | նոյեմբերի 25, 1956 (69 տարեկան) |
| Ծննդավայր | Առինջ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
| Քաղաքացիություն | |
| Կրոն | Հայ Առաքելական Եկեղեցի |
| Կրթություն | Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ |
| Մասնագիտություն | քաղաքական գործիչ և ձեռնարկատեր |
| Աշխատանք | Գործարար, Քաղաքական գործիչ |
| Ամուսին | Ջավահիր Ծառուկյան |
| Ծնողներ | Կոլյա և Ռոզա Ծառուկյաններ |
| Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր և Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
| Կուսակցություն | Բարգավաճ Հայաստան |
| Պարգևներ և մրցանակներ | |
| Երեխաներ | Ռոզա, Գայանե, Էմմա, Անահիտ, Նվեր և Հովհաննես Ծառուկյաններ |
| 🌐 | |
Գագիկ Կոլյայի Ծառուկյան (նաև հայտնի որպես Դոդի Գագո[1][2][3], նոյեմբերի 25, 1956, Առինջ, Կոտայքի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական գործիչ, հայտնի գործարար, Բարգավաճ Հայաստան կուսակցության (ԲՀԿ) հիմնադիր նախագահ, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ղեկավար[4]։
Եղել է Հայաստանի Ազգային ժողովի 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ գումարումների պատգամավոր։
2020 թվականի հունիսի 16-ին Հայաստանի Ազգային Ժողովը նրան զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից[5] և համաձայնություն է տվել կալանավորելու միջնորդությանը[6]։
Կենսագրություն
Գագիկ Ծառուկյանը ծնվել է Նիկոլայ և Ռոզա Ծառուկյանների ընտանիքում։ Ընտանիքի հայրը՝ Նիկոլայ Ծառուկյանը, մասնագիտությամբ էլեկտրատեխնիկ է, այժմ զբաղվում է հասարակական գործունեությամբ։ Գագիկ Ծառուկյանի մայրը՝ Ռոզա Ծառուկյանը, մասնագիտությամբ հաշվապահ է և «Մուլտի Ագրո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նախագահն է[7], միաժամանակ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Կանանց խորհրդի պատվավոր նախագահը[8]։
Գագիկ Ծառուկյանը սովորել է Առինջ գյուղի դպրոցում[9], որտեղ էլ ծանոթացել է իր ապագա կնոջ՝ Ջավահիրի հետ։ Գագիկ և Ջավահիր Ծառուկյաններն ունեն վեց զավակ՝ Ռոզա, Գայանե, Էմմա, Անահիտ, Նվեր և Հովհաննես Ծառուկյաններ[10]։
Կրթություն և մարզական գործունեություն
1989 թվականին ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը, զբաղվել է բռնցքամարտով, ըմբշամարտով և բազկամարտով։
Մեծ հաջողությունների է հասել սպորտում՝ 1996[11] թվականին հռչակվել է բազկամարտի աշխարհի չեմպիոն, իսկ 1998 թվականին դարձել է Եվրոպայի առաջնության հաղթող։
Կարիերա
Գործարարություն
Գագիկ Ծառուկյանը ձեռնարկատիրական գործունեությամբ սկսել է զբաղվել 1980-ական թվականներից։ 1990-1992 թվականներին Գագիկ Ծառուկյանը զբաղեցրել է «Արմենիա» ընկերության գործադիր տնօրենի պաշտոնը, իսկ 1992 թվականից ծավալել է ագարակատիրական և ձեռնարկատիրական գործունեություն, ստեղծել է կաթնամթերքի արտադրության ձեռնարկություն Աբովյանի շրջանի Առինջ գյուղում (Կոտայքի մարզ)։ 1998 թվականին Գագիկ Ծառուկյանի անմիջական նախաձեռնությամբ ստեղծվել է «Մուլտի Գրուպ» կոնցեռնը, որն այժմ ներառում է՝ «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատը, Աբովյանի «Կոտայք» գարեջրի գործարանը, Երևանի քիմիադեղագործական ֆիրման, «Մեկ» կահույքի խանութների ցանցը, «Արարատ» ցեմենտի գործարանը[12], «Ավիասերվիս» բաժնետիրական ընկերությունը[13], «Մուլտի Սթոուն» քարի արդյունաբերական մշակման ընկերությունը[14], «Մուլտի ռեստ Հաուս» ընկերությունը[15], «Գլոբալ մոթորս» փակ բաժնետիրական ընկերությունը[16], «Մուլտի սիթի հաուս» ընկերությունը[17] և այլն[18]։
2002 թվականին նա ձեռք բերեց Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատը, որն էլ մտնելով «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմի մեջ, նոր շունչ ստացավ։ Գագիկ Ծառուկյանի ջանքերով 50 միլիոն դոլարին համարժեք դրամ է ներդրվել՝ վերանորոգման և շինարարական աշխատանքների, շշալցման նոր գծի և կաղնե տակառների ձեռբերման համար, աջակցել է, որպեսզի հին ձեռագրերի, թանգարանային նմուշների, ընտանեկան արխիվների միջոցով կոմբինատի մասնագետներն ու տեխնոլոգները վերականգնեին հարուստ փորձը, որը կուտակվել էր ձեռնարկության գոյության երկար տարիների ընթացքում։ «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատը այն եզակի գործարաններից է, որտեղ պահվում են 50 և ավելի տարի հնեցված կոնյակի սպիրտեր։
Քաղաքական գործունեություն
2003 թվականի մայիսի 25-ին տեղի ունեցած ՀՀ երրորդ գումարման Ազգային Ժողովի ընտրություններում Գագիկ Ծառուկյանն ընտրվում է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր թիվ 42 ընտրատարածքից։ Ազգային Ժողովի երրորդ գումարման գործունեության տարիներին Գագիկ Ծառուկյանը գործել է որպես անկախ պատգամավոր, ներկայացված չի եղել որևէ խմբակցությունում կամ պատգամավորական խմբում։ Եղել է Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ[10][19]։
2007 թվականի մայիսի 12-ին Ազգային ժողովի 4-րդ գումարման ընտրություններում ընտրվել է պատգամավոր թիվ 28 ընտրատարածքից։ Եղել է Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ Ղեկավարել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը[20]։
2011 թվականի ապրիլի 22-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ընդգրկվել է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի կազմում[21]։
2012 թվականի մայիսի 6-ին Ազգային ժողովի 4-րդ գումարման ընտրություններում ընտրվել է պատգամավոր թիվ 28 ընտրատարածքից[20]։
2015 թվականի մարտի 5-ին ներկայացրել է հրաժարական կուսակցության և ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարի պաշտոնից և հեռացել քաղաքականությունից[22]։ Փետրվարի 12-ին ՀՀ Նախագահի հրամանագրով հանվել է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի կազմից[23]։ 2016 թվականին Գագիկ Ծառուկյանը վերադառնում է ակտիվ քաղաքականություն[24]։
2017 թվականի ապրիլի 2-ին կայացած Ազգային ժողովի 6-րդ գումարման ընտրություններում ընտրվել է պատգամավոր «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի կազմից։ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար։
2018 թվականի դեկտեմբերի 9-ին Ազգային ժողովի 7-րդ գումարման արտահերթ ընտրություններում ԱԺ պատգամավոր է ընտրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համապետական ընտրական ցուցակով[20]։
Հանդես է գալիս Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների խորացման օգտին՝ ընդդեմ հակառուսական տրամադրությունների ստեղծման[25]։
2018-2021 թվականը հանդիսացել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադրում
Գագիկ Ծառուկյանը 2004 թվականին հիմնադրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։ Նույն թվականի ապրիլի 30-ին կայացած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր համագումարում Գագիկ Ծառուկյանն ընտրվել է կուսակցության նախագահ։
Հայաստանի Ազգային Օլիմպիական Կոմիտեի նախագահ
2004 թվականին Գագիկ Ծառուկյանը Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի (ՀԱՕԿ) նախագահ է ընտրվել[26]։ ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի ղեկավարությամբ հայ մարզիկների պատվիրակությունը 2008 թվականի Պեկինի օլիմպիական խաղերում ցուցաբերեցին աննախադեպ արդյունք՝ վերադառնալով 6 բրոնզե մեդալ նվաճած[27]։
2008 թվականի դեկտեմբերի 4-ին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր ասամբլեան Գագիկ Ծառուկյանին վերընտրել է ՀԱՕԿ-ի նախագահի պաշտոնում[28]։
2013 թվականի մարտի 11-ին ՀԱՕԿ գլխավոր ասամբլեան Գագիկ Ծառուկյանին վերընտրել է ՀԱՕԿ-ի նախագահի պաշտոնում[28]։
2016 թվականի հոկտեմբերի 21-ին ՀԱՕԿ գլխավոր ասամբլեան Գագիկ Ծառուկյանին վերընտրել է ՀԱՕԿ-ի նախագահի պաշտոնում։
2021 թվականի սեպտեմբերի 9-ին, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հաշվետու-ընտրական համաժողովի ժամանակ, հանձնաժողովի անդամների միաձայն կողմ քվեարկությամբ վերընտրվել է ՀԱՕԿ նախագահի պաշտոնում։
Քրեական գործեր
Բռնաբարության համար դատվածություն
1979 թվականին խմբակային բռնաբարության մեղադրանքով Խորհրդային Հայաստանի գերագույն դատարանի կողմից 23-ամյա Գագիկ Ծառուկյանը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման[29][30][31][32][33] և պատիժը կրել է ՌՍՖՍՀ Նիժնի Տագիլ քաղաքի միլիցիոներների համար նախատեսված քրեակատարողական հիմնարկում[31][34][35]։ Ըստ 1979 թվականի հոկտեմբերի 1-ին կայացված դատական վճռի՝ Գագիկ Ծառուկյանը և ևս երեք անձ 1979 թվականի հունիսի 6-ին Երևան քաղաքի «Դվին» ռեստորանում իրենց հարևան սեղանի շուրջ նստած զբոսաշրջիկներ Նինա Կավալենկոյի եւ Վալենտինա Դեդովայի հետ ծանոթանալուց հետո ժամը 23-ի սահմաններում պարելու պատճառաբանությամբ «ՎԱԶ-2011» մակնիշի ավտոմեքենայով նրաց տարել են Աբովյան քաղաքի բար, ապա ժամը մեկ անց 30-ի սահմաններում Կավալենկոյին եւ Դեդովային հյուրանոց վերադարձնելու խոստումով նույն ավտոմեքենայով տարել են Աբովյանի շրջանի Առինջ գյուղի մոտ գտնվող «Գետարգել» կոչվող եկեղեցին և հուշարձանը ծանոթացնելու պատրվակով նրանց մտցրել են եկեղեցուն կից կիսախարխուլ կառույցի տարբեր սենյակներ և նրանց նկատմամբ բռնությամբ կատարել են սեքսուալ բնույթի գործողություններ։ Ըստ տուժող կողմից վկայության՝ Գագիկ Ծառուկյանը քաշել է աղջիկների մեկի մազերից և բռնությամբ սեքսուալ գործողություններ է կատարել իր նկատմամբ՝ կենակցել սկզբում բերանից, իսկ հետո էլ գցել է մահճակալի վրա և նույն գործողությունը կատարել նաև հետույքից։ Այդ գործողությունները տուժողի նկատմամբ կատարելուց հետո Գագիկ Ծառուկյանը նրա մատից հանել է մատանին և վերցրել իրեն։ Այդ ժամանակ Գագիկ Ծառուկյանը աշխատում էր Կառավարական շենքերի պահպանման առանձին դիվիզիոնում որպես միլիցիոներ[31][32]։ Այս գործով ՀԽՍՀ գերագույն դատարանը Գագիկ Ծառուկյանին մեղավոր է ճանաչել և դատապարտել ազատազրկման քրեական օրրենսգրքի 112 պրիմ հոդվածի 2-րդ մասով 7 տարի և քրրեական օրենսգրքի 144 հոդվածի 2-րդ մասով 4 տարի ժամանակով։ Քրեական օրենսգրքի 37 հոդվածի համակցությամբ Ծառուկյանին պատիճ է սահմանվել 7 տարի ազատազրկում ընդհանուր ռեժիմի ուղղիչ աշխատանքային գաղութում[32]։
Դատարանի որոշմամբ արդարացվել է
Դատավճռից շուրջ 22 տարի անց՝ 2001 թվականին, Հայաստանի վճռաբեկ դատարանը նոր վճիռ է կայացրել, որով բեկանել էր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կայացրած մեղադրական դատավճիռը, արդարացրել նրան ու դադարեցրել քրեական հետապնդումը[31][33][36]։
2019 թ․ քրեական գործի հարուցման մերժումը
2019 թվականին «Քաղաքացու որոշում» (ՔՈ) կուսակցությունը դիմում է դատախազություն և ԱԺ նախագահին՝ հորդորելով բարձրացնել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու հարցը[37]։ Դիմումը, մասնավորապես, վերաբերում էր Գագիկ Ծառուկյանի կողմից անձամբ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու խնդիրին և բիզնեսն ու քաղաքականությունը տարանջատելու օրենքի պահանջին[38]։ Ծառուկյանը պաշտոնապես պատասխանում է, որ 2017 թ-ից, իր առևտրային կազմակերպություններում ունեցած բաժնեմասերը հանձնել է հավատարմագրային կառավարման, ինչպես պահանջում է օրենքը և Քրեական գործի հարուցումը մերժվել է հանցակադեպի բացակայության հիմքով[39]։ Ի հավելումն, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով Գագիկ Ծառուկյանին վերաբերող լրագրողների հարցին, ասում է, որ Հայաստանում օլիգարխներ չկան[40]։
2020 թ․ քրեական գործը
2020 թ․ հունիսի 13-ին Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել Գագիկ Ծառուկյանի բիզնեսներին վերաբերող քրեական գործի հարուցման վերաբերյալ, ըստ որի պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս[41]։
2022 թ. Դատարանը ապօրինի է ճանաչել
2022թ. հուլիսի 7-ի[42] Կառավարության նիստի ժամանակ Հայաստանի վարչապետը հայտարարեց, որ Կառավարությունը կփոխատուցի «Օնիրա Քլաբ» ընկերությանը ներկայացված 4.2 միլիարդ դրամ տուգանքը, քանզի «Օնիրա Քլաբ» ընկերությունը դատական հայց էր ներկայացրել ֆինանսների նախարարության որոշման դեմ և ներպետական երկու ատյաններում՝ առաջին ատյանի և վերաքննիչ դատարաններում շահել էր դատը։ Եվ ըստ էության, խաղատունը ոչ թե պարտք էր պետությանը և դա Կառավարությունը վճարեց, այլ նրա նկատմամբ իրականացված վարչարարությունը դատարանը ապօրինի էր ճանաչել, ըստ այդմն էլ ներկայացված տուգանքը առոչինչ համարվեց։
Պարգևներ և շքանշաններ
- 2002 թվականին Գագիկ Ծառուկյանին, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի կողմից, շնորհվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» շքանշան[43]՝ բարձր գնահատելով նրա եկեղեցաշեն գործունեությունը։
- 2003 թվականին ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի սահմանած հրամանագրով ՀՀ սպորտի զարգացման գործում ունեցած նշանակալի ներդրման համար արժանացել է Մովսես Խորենացու մեդալի[44]։
- 2007 թ. ապրիլին Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Թամաշ Այանը ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պարգևատրել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի բարձրագույն պարգևով՝ ոսկե մեդալով։
- 2007 թ. օգոստոսի 26-ին հայրենական սպորտում ներդրած նշանակալի ավանդի համար Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գործկոմի որոշմամբ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը պարգևատրվեց Պատվո շքանշանով։
- 2007 թ. հոկտեմբերի 4-ին Ռուսաստանի և Հայաստանի միջև բարեկամության և համագործակցության զարգացման գործում ունեցած վաստակի և անձնական ներդրման համար «Սուրբ իշխան Ալեքսանդր Նևսկու» I աստիճանի շքանշանով պարգևատրվեց ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը։
- 2007 թ. նոյեմբերին Ռուսաստանի Դաշնության Պետական պարգևների կոմիտեի կողմից ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը պարգևատրվեց «Դմիտրի Դոնսկոյ» առաջին աստիճանի շքանշանով[45] հայ և ռուս ժողովրդների բարեկամության ամրապնդման գործում վաստակի համար։
- ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը 2008 թ. սեպտեմբերի 17-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով[46]՝ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար։
- 2009 թ. մայիսի 11-ին Միջազգային եվրոպական շարժման կողմից Գագիկ Ծառուկյանին շնորհվել է «Տարվա լավագույն եվրոպացի» մրցանակը ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրացիայի հարցերով մշտական հանձնաժողովում աշխատանքների ակտիվ մասնակցության, երիտասարդ քաղաքական գործիչների և սերնդափոխության գործընթացի աջակցման և ՀՀ հասարակական-քաղաքական դաշտում եվրոպական ավանդույթների տարածման համար[47]։
- 2009 թ. սեպտեմբերի 12-ին ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը պարգևատրվեց ոսկե մեդալով Ձյուդոյի Եվրոպայի ֆեդերացիայի կողմից[48]։
- Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի պատվավոր պրոֆեսոր։
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշան (2015)[49]։
- Գյումրու պատվավոր քաղաքացի, 2016[50]։
- 2016 թվականին պարգևատրվել է Պատվո շքանշանով[51]։
- 2016 թվականին պարգևատրվել է ԼՂՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով[52]։
- 2016 թվականին արժանացել է Ազգային օլիմպիական կոմիտեների ասոցիացիայի բարձրագույն պարգևով[53]։
Ընտանիք
Ամուսնացած է։ Կինը Ջավահիր Ծառուկյանն է[54], մայրը՝ գործարար, բարերար Ռոզա Ծառուկյանը։
Ծանոթագրություններ
- ↑ «Ես էի արգելել հոլովել «Դոդի Գագո» կնիքը. Սերժ Սարգսյան». www.aravot.am. 12/02/2015. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 1-ին.
- ↑ Peyotto.com. ««Ավելի լավ է մականուն ունենաս, քան ծածկանուն»․ Գագիկ Ծառուկյան». www.aravot.am (անգլերեն). Վերցված է 2026-05-31-ին.
- ↑ Hraparak (2026-05-28). «Ծառուկյանը ՝ մականվան մասին». Hraparak. Վերցված է 2026-06-01-ին.
- ↑ «National Olympic Committee Of Armenia - ARMNOC». www.armnoc.am. Վերցված է 2026-06-03-ին.
- ↑ «ԱԺ-ն Գագիկ Ծառուկյանին զրկեց պատգամավորական անձեռնմխելիությունից». CIVILNET. 2020-06-16. Վերցված է 2026-06-03-ին.
- ↑ «ԱԺ-ն Ծառուկյանին ազատությունից զրկելու համաձայնություն տվեց». PanARMENIAN.Net. Վերցված է 2026-06-03-ին.
- ↑ «Գյուղատնտեսության նվաճումների համար ոսկե մեդալ տրվեց «Մուլտի ագրո» ընկերության նախագահ Ռոզա Ծառուկյանին». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 11-ին.
- ↑ «ԲՀԿ կանանց խորհրդի պատվավոր նախագահ Ռոզա Ծառուկյանի գլխավորությամբ, կուսակցության պատվիրակությունը շարժվեց Գեղարքունիքի մարզ». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 11-ին.
- ↑ «Հարցազրույց ԱԺ պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, գործարար և բարերար Գագիկ Ծառուկյանի հետ». Վերցված է 2009 թ․ մարտի 21-ին.
- 1 2 «Գագիկ Ծառուկյանի որոշ կենսագրական տվյալներ». Արխիվացված է օրիգինալից 2011-08-20-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 5-ին.
- ↑ Ազգային, Ժողով (07.06.2007). «Gagik TSARUKYAN». www.parliament.am. Ազգային Ժողով. Վերցված է http://www.parliament.am/deputies.php?sel=details&ID=864&lang=eng-ին.
{{cite web}}: External link in(օգնություն)|accessdate= - ↑ www.toolbox.am, ToolBox Software-. «Գլխավոր». Araratcement. Վերցված է 2026-06-03-ին.
- ↑ ««Ավիասերվիս» բաժնետիրական ընկերություն». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 6-ին.
- ↑ ««Մուլտի Սթոուն» քարի արդյունաբերական մշակման ընկերություն». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 6-ին.
- ↑ ««Մուլտի ռեստ Հաուս» ընկերություն». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 11-ին.
- ↑ ««Գլոբալ մոթորս» փակ բաժնետիրական ընկերություն». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 11-ին.
- ↑ ««Մուլտի սիթի հաուս» ընկերություն». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 11-ին.
- ↑ One, Studio. «Կազմակերպություններ». Multi Group Concern. Վերցված է 2026-06-03-ին.Կազմակերպություններ
- ↑ «Գագիկ Ծառուկյանը 2003-2007 թթ. հանդիսացել է ՀՀ ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ». Արխիվացված է օրիգինալից 2008-05-17-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 10-ին.
- 1 2 3 «National Assembly of the Republic of Armenia | Official Web Site | parliament.am». parliament.am. Արխիվացված է օրիգինալից 2026-06-06-ին. Վերցված է 2026-06-03-ին.http://parliament.am/deputies.php?sel=details&ID=1284&lang=arm Արխիվացված 2019-07-21 Wayback Machine
- ↑ «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». president.am. Վերցված է 2026-06-03-ին.ՀՀ Նախագահի 2008 թվականի մայիսի 4-ի «Ազգային անվտանգության խորհրդի կազմը հաստատելու մասին» ՆՀ-107-Ա հրամանագրում լրացում կատարելու մասին
- ↑ «Գագիկ Ծառուկյանը հեռանում է ակտիվ քաղաքականությունից». mediamax.am (անգլերեն). Վերցված է 2026-06-03-ին.
- ↑ «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». president.am. Վերցված է 2026-06-03-ին.ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի ՆՀ-107-Ա ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 23-ին.
- ↑ «Կանեմ ամեն ինչ՝ կանխելու երկրում հակառուսական տրամադրությունների ստեղծմանը նպատակաուղղված սադրանքները.Գագիկ Ծառուկյան». Armenia News. Վերցված է 2026-06-03-ին.Կանեմ ամեն ինչ՝ կանխելու երկրում հակառուսական տրամադրությունների ստեղծմանը նպատակաուղղված սադրանքները.Գագիկ Ծառուկյան
- ↑ «Գագիկ Ծառուկյանը Հայաստանի Ազգային Օլիմպիական Կոմիտեի նախագահ». Վերցված է 2009 թ․ մարտի 21-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Հայկական սպորտի հաղթական ակնթարթները». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 21-ին.
- 1 2 «Հայաստանի Հանրապետություն». Հայաստանի Հանրապետություն. Վերցված է 2026-06-03-ին.
- ↑ «Россия подняла цену на газ для Армении на 7%, а армянские чиновники умудрились взвинтить цену для населения около 40%». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 10-ին.
- ↑ «"Prosperous Armenia" - Oligarch's New Party Gathering Steam». 2006-05-12.
{{cite journal}}: Cite journal requires|journal=(օգնություն) - 1 2 3 4 «Գագիկ Ծառուկյանը տուժող է ճանաչվել բռնաբարությանը վերաբերող քրեական գործով». www.ankakh.com (անգլերեն). Վերցված է 2026-06-03-ին.«Գագիկ Ծառուկյանը տուժող է ճանաչվել բռնաբարությանը վերաբերող քրեական գործով» հոդված ankakh.com կայքում, (արխիվացված 27․07․2022թ․)։
- 1 2 3 «Համացանցում տարածվել է Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ խմբակային բռնաբարության գործի մանրամասները» հոդված armtimes.com կայքում, (արխիվացված 08․06․2020թ․)։
- 1 2 «Ծառուկյանի փաստաբանները հաղորդում են ներկայացրել դատախազություն հանցագործության մասին» հոդված azatutyun.am կայքում, (արխիվացված 27․07․2022թ․)։
- ↑ «Client Challenge». www.opendemocracy.net. Վերցված է 2026-06-03-ին.
- ↑ Technologies, Peyotto. «Ծառուկյանը ազատազրկվել է բռնաբարության համար և արդարացվել Քոչարյանի պաշտոնավարման ընթացքում». 1in.am. Վերցված է 2026-06-03-ին.
- ↑ «В 2001 году суд принял решение прекратить уголовное преследование Гагика Царукяна в связи с его непричастностью к совершенным преступлениям и оправдать его». asekose.am (ռուսերեն). 2020-06-06. Վերցված է 2026-06-03-ին.
- ↑ ««Իմ քայլը» ներկայում նպատակահարմար չի համարում Ծառուկյանի հարցով ստեղծել էթիկայի հանձնաժողով». Armenpress. 2019-05-07. Վերցված է 2026-06-03-ին.«Իմ քայլը» ներկայում նպատակահարմար չի համարում Ծառուկյանի հարցով ստեղծել էթիկայի հանձնաժողով
- ↑ «Ծառուկյանը հիմնավոր է համարում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու մասին իր ներկայացրած պարզաբանումը». Armenpress. 2019-05-07. Վերցված է 2026-06-03-ին.Ծառուկյանը հիմնավոր է համարում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու մասին իր ներկայացրած պարզաբանումը
- ↑ News, Shant. «Գագիկ Ծառուկյանի դեմ քրեական գործի հարուցումը մերժվել է. ՀՔԾ» (ամհարերեն). Վերցված է 2026-06-03-ին.
{{cite web}}:|last=has generic name (օգնություն)Գագիկ Ծառուկյանի դեմ քրեական գործի հարուցումը մերժվել է. հատուկ քննչական ծառայություն - ↑ News, Shant. «Հայաստանում օլիգարխներ չկան, պարոն Ծառուկյանը խոշոր սեփականատեր է. Փաշինյան» (ամհարերեն). Վերցված է 2026-06-03-ին.
{{cite web}}:|last=has generic name (օգնություն)Հայաստանում օլիգարխներ չկան, պարոն Ծառուկյանը խոշոր սեփականատեր է. Փաշինյան - ↑ «Ծառուկյանի առնչությամբ քրեական գործ է հարուցվել նախօրեին. ԱԱԾ հաղորդագրությունը». Armenia News. Վերցված է 2026-06-03-ին.Ծառուկյանի առնչությամբ քրեական գործ է հարուցվել նախօրեին. ԱԱԾ հաղորդագրությունը
- ↑ LLC, Helix Consulting. ««Շանգրի լա»-ի փոխարեն տուրքի համար կվճարի Հայաստանի կառավարությունը. արժեքը՝ ավելի քան 4 միլիարդ դրամ - Այսօր՝ թարմ լուրեր Հայաստանից». www.aysor.am (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հուլիսի 27-ին.
- ↑ «Գագիկ Ծառուկյանը պարգևատրվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով». Վերցված է 2009 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ «Գագիկ Ծառուկյանը պարգևատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ «Ռուսաստանի Դաշնության Պետական պարգևների կոմիտեն պարգևատրեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին». Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 20–ին-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Գագիկ Ծառուկյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով». Վերցված է 2009 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ «Գագիկ Ծառուկյանին շնորհվել է «Տարվա լավագույն եվրոպացի» մրցանակը». Վերցված է 2009 թ․ մայիսի 11-ին.
- ↑ «Գագիկ Ծառուկյանը պարգևատրվել է Ձյուդոյի Եվրոպայի Ֆեդերացիայի կողմից». Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 12–ին-ին.
- ↑ «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». president.am. Վերցված է 2026-06-03-ին.Գ. Կ. ԾԱՌՈՒԿՅԱՆԻՆ «ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ» 2-ՐԴ ԱՍՏԻՃԱՆԻ ՇՔԱՆՇԱՆՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ «Գյումրու պատվավոր քաղաքացիները». www.gyumricity.am. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «Պատվո շքանշան՝ Գագիկ Ծառուկյանին». ՓԱՍՏԻՆՖՈ | Իրավական լուրեր, իրադարձություններ, վերլուծություններ, տեսանյութեր. Վերցված է 2026-06-03-ին.https://www.pastinfo.am/hy/news/2016/09/19/%D5%8A%D5%A1%D5%BF%D5%BE%D5%B8-%D5%B7%D6%84%D5%A1%D5%B6%D5%B7%D5%A1%D5%B6-%D4%B3%D5%A1%D5%A3%D5%AB%D5%AF-%D4%BE%D5%A1%D5%BC%D5%B8%D6%82%D5%AF%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB%D5%B6/448508
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 24-ին.
- ↑ «Գագիկ Ծառուկյանը Դոհայում պարգևատրվել է ԱOԿ ասոցիացիայի բարձրագույն պարգևով (տեսանյութ)». lurer.com. 2026-06-03. Վերցված է 2026-06-03-ին.https://lurer.com/?p=239366&l=am
- ↑ Technologies, Peyotto. «Գագիկ Ծառուկյանն ու իր ընտանիքի անդամները հրավիրվել են Դատախազություն». Վերցված է 2025-12-17-ին.
Արտաքին հղումներ
- Գագիկ Ծառուկյան - Ինֆոքոմ
- ՊՈՊՈՒԼԻՍՏԱԿԱՆ ԴԻՍԿՈՒՐՍ. ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆ
- Խորապես անհանգստացած եմ Հայաստանում հակառուսական տրամադրությունների հրահրման միտումներից. Գագիկ Ծառուկյան
| Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գագիկ Ծառուկյան» հոդվածին։ |
| Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գագիկ Ծառուկյան» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գագիկ Ծառուկյան» հոդվածին։ |
| ||||||||||
| ||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
- Հետաքրքրությունների կոնֆլիկտով հոդվածներ
- Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի շրջանավարտներ
- ԲՀԿ անդամներ
- Պատվո շքանշանի ասպետներ (Հայաստան)
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալակիրներ
- Մովսես Խորենացու մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Նոյեմբերի 25 ծնունդներ
- 1956 ծնունդներ
- Առինջ գյուղում ծնվածներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալակիրներ
- Բռնաբարության համար դատապարտված հայեր
- Գյումրու պատվավոր քաղաքացիներ
- ՀՀ ԱԺ 3-րդ գումարման պատգամավորներ
- ՀՀ ԱԺ 4-րդ գումարման պատգամավորներ
- ՀՀ ԱԺ 5-րդ գումարման պատգամավորներ
- ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավորներ
- Հայ գործարարներ
- Հայ քաղաքական գործիչներ

