Ռուզաննա Առաքելյան
Ռուզաննա Առաքելյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 15, 1959 (62 տարեկան) |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, բանասեր և մանկավարժ |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր և Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Կուսակցություն | Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն |
Պարգևներ և մրցանակներ | Մխիթար Գոշի մեդալ և ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ |
Անդամություն | Հայաստանի ժուռնալիստների միություն |
Ռուզաննա Հակոբի Առաքելյան (փետրվարի 15, 1959), բանասեր, հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռուզաննա Առաքելյանը ծնվել է 1959 թվականի փետրվարի 15-ին, Երևանում: 1982 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1982-1991 թվականներին աշխատել է «Ավանգարդ» թերթի թղթակից, այնուհետև եղել է բաժնի վարիչ, 1991-1994 թվականներին` «Երկիր» օրաթերթի բաժնի վարիչ: 1998 թվականից աշխատել է ՀՀ հանրային ռադիոյում: 2007-2012 թվականներին եղել է ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՅԴ), ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության անդամ[1]:
2018 թվականի մայիսի 16-ին ՀՀ ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՅԴ համապետական ընտրական ցուցակով[2]:
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Մխիթար Գոշ» մեդալ (2011)
- ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ (2016)
- ՀՀ սփյուռքի նախարարության «Մայրենիի դեսպան» մեդալ (2016)
Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Երկու գրքի՝ «Ծուխ» և «Հավատամք», և բազմաթիվ հոդվածների հեղինակ է:
Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- ՀՅԴ կուսակցության անդամ, 1989
- Հայաստանի ժուռնալիստների միության անդամ, 1989
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամուսնացած է, ունի մեկ զավակ:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «National Assembly of the Republic of Armenia | Official Web Site | parliament.am»։ www.parliament.am։ Վերցված է 2020-03-08
- ↑ «National Assembly of the Republic of Armenia | Official Web Site | parliament.am»։ www.parliament.am։ Վերցված է 2020-03-08
- Փետրվարի 15 ծնունդներ
- 1959 ծնունդներ
- Ապրող անձինք
- ԵՊՀ շրջանավարտներ
- ՀՅԴ անդամներ
- Մխիթար Գոշի մեդալակիրներ
- ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալակիրներ
- Հայաստանի ժուռնալիստների միության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Հայ բանասերներ
- Հայ մանկավարժներ
- ՀՀ ԱԺ 5-րդ գումարման պատգամավորներ
- ՀՀ ԱԺ 6-րդ գումարման պատգամավորներ
- Հայ լրագրողներ