Կորյուն Նահապետյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կորյուն Նահապետյան
Ծնվել է հուլիսի 23, 1971(1971-07-23) (47 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Flag of Armenia.svg Հայաստան
Ազգություն հայ
Կրթություն ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ
Մասնագիտություն քաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր և ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր
Քաղաքական կուսակցություն Հայաստանի Հանրապետական կուսակցություն

Կորյուն Գառնիկի Նահապետյան (հուլիսի 23, 1971(1971-07-23), Երևան, Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ), հայ քաղաքական գործիչ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1994 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը՝ իրավաբանի մասնագիտությամբ։
  • 2002 թ. ավարտել է ԵՊՀ ասպիրանտուրան։
  • 2007 թ. ավարտել է ԱՄՆ-ի Թաֆթս համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցը։
  • Մասնակցել է դասընթացների՝ «Միջազգային առևտուր և ներդրումներ» (1996 թ., Հունաստանի ազգային էկոնոմիկայի նախարարություն, Պիրեյ, Հունաստան), «Դատախազների ուսուցում» (1999 թ., Ամերիկյան իրավաբանների ընկերակցություն, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի իրավական նախաձեռնություն, Ֆրանկլին Պիրս իրավաբանական կենտրոն, Կոնկորդ, ԱՄՆ), «Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական համակարգ» (2000 թ., Ուկրաինայի իրավական հիմնադրամ, Կիեւ, Ուկրաինա), «Ներքին վերահսկողություն» (2001 թ., ԱՄՆ արդարադատության դեպարտամենտ, Հետաքննությունների դաշնային բյուրո, Բուդապեշտ, Հունգարիա), «Ղեկավարումը բարգավաճ Հայաստանի իրավական բարեփոխումներում» (2003 թ., Կոնֆլիկտների կառավարման խումբ, Քեմբրիջ, ԱՄՆ)։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1994-1998 թթ. - աշխատել է ՀՀ Նախագահի աշխատակազմի իրավաբանական բաժնում՝ որպես առաջին կարգի մասնագետ, ապա՝ առաջատար մասնագետ։
  • 1999-2006 թթ. ՀՀ գլխավոր դատախազության գիտաուսումնական կենտրոնի գիտաշխատող, ապա՝ ՀՀ գլխավոր դատախազի ավագ օգնական, այնուհետև՝ իրավական և կառուցվածքային բարեփոխումների բաժնի պետ։
  • 2006-2008 թթ. - ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ, դատարանների նախագահների խորհրդի քարտուղար։

Գիտամանկավարժական գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքական գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2009 թ. Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել լրացուցիչ ընտրություններում՝ թիվ 8 ընտրատարածքից։ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ ՀՀԿ խմբակցության անդամ։
  • 2012 թ. մայիսի 6-ին ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 8 ընտրատարածքից։ ՀՀԿ խմբակցության անդամ։ ՀՀԿ անդամ։
  • 2012 թ. մայիսի 31-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ[1]:

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պարգևատրվել է ՀՀ փաստաբանների միության պատվոգրով։
  • Ունի արդարադատության երկրորդ դասի խորհրդականի դասային աստիճան, լեյտենանտի զինվորական կոչում։

Ամուսնացած է, ունի երկու երեխա։

Նախորդող
Հրայր Կարապետյան
ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ
Կորյուն Նահապետյան

31 մայիսի 2012 թ. -
Հաջորդող
ներկայումս պաշտոնավարում է

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]