Հակոբ Բեգլարյան
(Վերահղված է Բեգլարյան Հակոբ Բեգլարիից)
Հակոբ Բեգլարյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 3, 1966 (56 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան |
Մասնագիտություն | տնտեսագետ և քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Կուսակցություն | Հայաստանի Հանրապետական կուսակցություն |
Հակոբ Բեգլարի Բեգլարյան (օգոստոսի 3, 1966, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական գործիչ, Հայաստանի Հանրապետության կառավարությանն անընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի տեղակալ։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1973-1983 թթ. սովորել և ավարտել է Երևանի Միքայել Նալբանդյանի անվան թիվ 33 միջնակարգ դպրոցը։
- 1984-1990 թթ. սովորել և ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի արդյունաբերական պլանավորման բաժինը՝ տնտեսագետի մասնագիտությամբ։ Տնտեսագիտական գիտությունների թեկնածու։
Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1984-1985 թթ. - աշխատել է «Շինանյութ» գործարանում որպես 3-րդ կարգի բանվոր։
- 1985-1987 թթ. - ծառայել է Խորհրդային բանակում։
- 1987-1990 թթ. - աշխատել է «Շինանյութ» գործարանում որպես 3-րդ կարգի բանվոր։
- 1990-1994 թթ.- ՀՀ հարկային պետական տեսչութան հարկային տեսուչ, ՀՀ ՀՊՏ օպերատիվ վարչության Էրեբունու օպերբաժնի հարկային տեսուչ։
- 1994-1996 թթ. - Երևանի «Նարեկ» կարի ֆաբրիկայի փոխտնօրեն, ապա՝ տնօրեն։
- 1996-2000 թթ. - Երևանի «Նարեկ» բաց բաժնետիրական ընկերության նախագահ-գործադիր տնօրեն։
- 2000-2005 թթ. - ՀՀ Կառավարությանն առընթեր պետական գնումների գործակալության պետի տեղակալ։
- 2005 թ. սեպտեմբերի 2-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետ[1]։
- 2010-2012 թթ. - «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ պետ։
- 2012-2014 թթ. - աշխատել է «Ֆալվորդ» ՍՊԸ-ում որպես խորհրդական։
- 2014 թ. օգոստոսի 5-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի քաղաքաշինության նախարարի տեղակալ[2]։
- 2017-2018 թթ․-պատգամավոր-ՀՀԿ։
Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- ՀՀԿ անդամ։
Ամուսնացած է ունի երեք երեխա։ ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի եղբայրն է։
Նախորդող Գագիկ Խաչատրյան |
ՀՀ ԿԱ պետական գնումների գործակալության պետ Հակոբ Բեգլարյան 2 սեպտեմբերի 2005 - 2010 |
Հաջորդող պաշտոնը վերացվել է, նույն ինքը որպես «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ պետ |
Նախորդող պաշտոնը հիմնադրվել է, նույն ինքը որպես ՀՀ ԿԱ պետական գնումների գործակալության պետ |
«Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ պետ Հակոբ Բեգլարյան 2010 - 2012 |
Հաջորդող Արա Գյուրջյան |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Հ. ԲԵԳԼԱՐՅԱՆԻ ՄԱՍԻՆ»։ Արխիվացված է օրիգինալից 2019-05-14-ին։ Վերցված է 2015-05-26
- ↑ «ՀԱԿՈԲ ԲԵԳԼԱՐՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ»։ Արխիվացված է օրիգինալից 2019-05-14-ին։ Վերցված է 2016-01-06