Արփինե Հովհաննիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արփինե Հովհաննիսյան
Arpine Hovhannisyan.png
Ծնվել էդեկտեմբերի 4, 1983(1983-12-04) (35 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ
Գիտական աստիճանիրավաբանական գիտությունների թեկնածու
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՀՀ Ազգային ժողովի պատգամավոր
Քաղաքական կուսակցությունՀայաստանի Հանրապետական կուսակցություն
Arpine Hovhannisyan Վիքիպահեստում

Արփինե Աշոտի Հովհաննիսյան (դեկտեմբերի 4, 1983(1983-12-04), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական և քաղաքական գործիչ, իրավաբան, ՀՀ Արդարադատության նախարար (2015-2017)[1], իրավաբանական գիտությունների թեկնածու։ 2017-2018 թվականներին` ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ։ Այժմ փաստաբանական պալատի անդամ, ծավալում է իրավաբանական գործունեություն, (դադարեցրել է անդամակցությունը ՀՀԿ-ին) անկուսակցական է։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքային գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2003-2006 թթ. - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի դատաիրավական բարեփոխումների վարչության քրեակատարողական ծառայության բարեփոխումների բաժնի առաջին կարգի մասնագետ։
  • 2006-2007 թթ. - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի դատաիրավական բարեփոխումների վարչության քրեակատարողական ծառայության բարեփոխումների բաժնի առաջատար մասնագետ։
  • 2007 թվականից - ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնի դասախոս։
  • 2007-2008 թթ. - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության վարչության պետի տեղակալ։
  • 2008 թ. մայիս-սեպտեմբեր - ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի օգնական։
  • 2008-2008 թթ. - ՀՀ Ազգային ժողովի նախագահի խորհրդական։
  • 2012 թ. մայիսի 6-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր ՀՀԿ համաասնական ընտրացվուցակով։ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ Եղել է Ազգային ժողովի էթիկայի հարցերի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ։ ՀՀԿ խմբակցության անդամ։ ՀՀԿ անդամ։ ՀՀԿ խորհրդի անդամ։
  • 2015 թ. սեպտեմբերի 4-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար[2]:
  • ՀՀ Նախագահի 2016 թ. սեպտեմբերի 27-ից մինչև 2017 թվականի մայիսի 11-ը վերանշանակվել և աշխատել է ՀՀ արդարադատության նախարար[1][3]:
  • 2017 թ. մայիսի 18-ին ընտրվել է ՀՀ Ազգային Ժողովի փոխնախագահ: Մինչեւ 2019 թ.։
  • 2019 թ.-ին դուրս է եկել ՀՀԿ-ից, սկսել զբաղվել փաստաբանական գործունեությամբ։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀՀ Նախագահի 2016 թվականի դեկտեմբերի 28-ի հրամանագրով պարգևատրվել է «Մխիթար Գոշ»-ի մեդալով
  • Անկախ պետությունների համագործակցության միջխորհրդարանական վեհաժողովի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի կարգադրությամբ պարգևատրվել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի պատվոգրով
  • Պարգևատրվել է «ԵԿՄ-20 տարի» հոբելյանական հուշամեդալով

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած չէ։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քննադատվել է նախկինում կալանավորված Հաց բերողի մահվան համար: 2017 թ. մարտի 17-ին Երևանում Արթուր Սարգսյանի սգո երթի մասնակիցները պահանջեցին պատասխանատվության ենթարկել արդարադատության նախարար Հովհաննիսյանին, ինչպես նաև բոլոր քննիչներին, որոնք զբաղվել են Սարգսյանի գործով, ինչն անուղղակիորեն հանգեցրել է նրա մահվանը:[4] Երկու օր անց, հաշվի առնելով, որ արդարադատության նախարարն ի պաշտոնե իրավասություն չունի միջամտելու դատարանների կողմից արդարադատության իրականացմանը և դատախազության գործունեությանը, ցուցարարները հրաժարվեցին Ա. Հովհաննիսյանի հրաժարականի պահանջից[5]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախորդող
Հովհաննես Մանուկյան
ՀՀ Արդարադատության նախարար
Արփինե Հովհաննիսյան

4 սեպտեմբերի 2015 թ. - 2017
Հաջորդող
Դավիթ Հարությունյան