Արարատ Զուրաբյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Զուրաբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արարատ Զուրաբյան
 
Կուսակցություն՝ ՀՀՇ
Կրթություն՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարան (1986)
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր օգոստոսի 9, 1963(1963-08-09) (60 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Հայաստան

Արարատ Անուշավանի Զուրաբյան (օգոստոսի 9, 1963(1963-08-09), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական և պետական գործիչ, Հայոց համազգային շարժում կուսակցության նախագահ, ՀՀ 5-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր, ազատամարտիկ[1]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արարատ Զուրաբյանը 1986 թվականին ավարտել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտի տնտեսագիտության ֆակուլտետը։

Քաղաքական և աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1994-1995 թվականներին եղել ՀՀ ներքին զորքերի հրամանատարի տեղակալ։ 1996 թվականին ընտրվել, 1999 թվականին վերընտրվել է Կենտրոն համայնքի թաղապետ։

2002-2010 թվականներին եղել է ՀՀՇ վարչության նախագահ։ 2013 թվականից ՀՀՇ կուսակցության նախագահն է։

2017 թվականի ապրիլի 2-ին Ծառուկյան դաշինքի համապետական ցուցակով ընտրվել է 6-րդ գումարման ազգային ժողովի պատգամավոր։

Մասնակցել է Արցախյան ազատամարտին, «Սպանդարյան» կամավորական ջոկատի հիմնադիրներից է[2]։

Ամուսնացած է, ունի երկու զավակ[1]։

Նախորդող
Կենտրոնի թաղապետ
Արարատ Զուրաբյան

1996 - 2002
Հաջորդող
Գագիկ Բեգլարյան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Արարատ Անուշավանի Զուրաբյանը ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական կայքում».
  2. «ԱԺ պատգամավորներից ովքե՞ր, ո՞ր տարիներին և ո՞ր բանակում են անցել պարտադիր զինվորական ծառայություն». 2017-07-16 / 18 30.