Արարատ Զուրաբյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արարատ Զուրաբյան
 
Կուսակցություն՝ Հայոց Համազգային Շարժում
Կրթություն՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր օգոստոսի 9, 1963(1963-08-09) (56 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Flag of Armenia.svg Հայաստան

Արարատ Անուշավանի Զուրաբյան (օգոստոսի 9, 1963(1963-08-09), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական և պետական գործիչ, Հայոց համազգային շարժում կուսակցության նախագահ, ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր, ազատամարտիկ[1]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արարատ Զուրաբյանը 1986 թվականին ավարտել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտի տնտեսագիտության ֆակուլտետը։

Քաղաքական և աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1994-1995 թվականներին եղել ՀՀ ներքին զորքերի հրամանատարի տեղակալ։ 1996 թվականին ընտրվել, 1999 թվականին վերընտրվել է Կենտրոն համայնքի թաղապետ։

2002-2010 թվականներին եղել է ՀՀՇ վարչության նախագահ։ 2013 թվականից ՀՀՇ կուսակցության նախագահն է։

2017 թվականի ապրիլի 2-ին Ծառուկյան դաշինքի համապետական ցուցակով ընտրվել է 6-րդ գումարման ազգային ժողովի պատգամավոր։

Մասնակցել է Արցախյան ազատամարտին, «Սպանդարյան» կամավորական ջոկատի հիմնադիրներից է[2]։

Ամուսնացած է, ունի երկու զավակ[1]։

Նախորդող
Կենտրոնի թաղապետ
Արարատ Զուրաբյան

1996 - 2002
Հաջորդող
Գագիկ Բեգլարյան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]