Գևորգ Գորգիսյան
| Գևորգ Գորգիսյան | |
| Կուսակցություն՝ | Լուսավոր Հայաստան |
|---|---|
| Մասնագիտություն՝ | ծրագրավորող և քաղաքական գործիչ |
| Ծննդյան օր | հունվարի 23, 1986 (40 տարեկան) |
| Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
| Քաղաքացիություն | |
Գևորգ Սամվելի Գորգիսյան (հունվարի 23, 1986, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ծրագրավորող, քաղաքական գործիչ, ՀՀ ԱԺ 6-րդ և 7-րդ գումարման պատգամավոր («Լուսավոր Հայաստան» կուսակցություն,)[1]։ ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1986 թվականի հունվարի 23-ին Երևանում, Հայկական ԽՍՀ։ 2007-2009 թվականներին ծառայել է ՀՀ Զինված ուժերում[1]։
2013-2014 թվականներին եղել է Դ!ԵՄ ԵՄ նախաձեռնության համակարգող խմբի անդամ, 2015 թվականին եղել է Լուսավոր Հայաստան նախաձեռնության համակարգող խմբի անդամ, 2015 թվականին ընտրվել է Լուսավոր Հայաստան կուսակցության խորհրդի անդամ[1]։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2003 թվականին ընդունվել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի կոմպյուտերային համակարգերի և ինֆորմատիկայի ֆակուլտետ, իսկ 2005 թվականին տեղափոխվել է Սինոփսիս Արմենիա ընկերության ուսումնական դեպարտամենտ, որն էլ ավարտել է 2007 թվականին[1]։
2011 թվականին ավարտել է Սինոփսիս Արմենիա ընկերության ուսումնական դեպարտամենտի մագիստրատուրան՝ էլեկտրոնային նախագծման ավտոմատացում մասնագիտությամբ[1]։
Աշխատանքային գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2007 փետրվարի 12—2007 հունիսի 15, աշխատել է Հայնախագիծ ԲԲԸ-ում որպես կրտսեր ծրագրավորող։
- 2009 հուլիսի 1-2009 սեպտեմբերի 30, աշխատել է Հայնախագիծ ԲԲԸ-ում որպես ծրագրավորող։
- 2009 հոկտեմբերի 1-2010 մայիսի 31, աշխատել է ՍթրիմՏեք ՍՊԸ-ում որպես կայքի ադմինիստրատոր։
- 2010 հունիսի 1-2010 օգոստոսի 30, փորձաշրջան է անցել ՆաիրիՍոֆթ ընկերությունում։
- 2010 դեկտեմբերի 1-2014 դեկտեմբերի 30, աշխատել է Ալտակոդ ընկերության վեբ ծրագրավորող։
- 2015 հունվարի 31-2017 հունվարի 31, աշխատել է IAM Cloud անգլիական ընկերության վեբ դեպարտամենտի ղեկավար։
- 2017 թվականի ապրիլի 2-ին Հայաստանի Հանրապետության խորհրդարանական ընտրությունների արդյունքում ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի 6-րդ գումարման պատգամավոր՝ «Ելք» կուսակցությունների դաշինքի թիվ 2 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով[1]։ ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է, Ելք» խմբակցության քարտուղարն է[1]։
- 2018 թվականի դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ Լուսավոր Հայաստան կուսակցության համապետական ցուցակով ընտրվել է ԱԺ պատգամավոր[2][3]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնացած է, ունի երեք զավակ[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 7 8 Գևորգ Գորգիսյանի կենսագրությունը ՀՀ ԱԺ պաշտոնական կայքում
- ↑ «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». parliament.am. Վերցված է 2019 թ․ հունվարի 25-ին.
- ↑ «Gevorg Gorgisyan | www.brightarmenia.am». Bright Armenia Party. Վերցված է 2019 թ․ հունվարի 25-ին.
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
- Հունվարի 23 ծնունդներ
- 1986 ծնունդներ
- Ապրող անձինք
- Երևան քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- 21-րդ դարի հայ քաղաքական գործիչներ
- «Ելք» դաշինքի անդամներ
- «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամներ
- ՀՀ ԱԺ 6-րդ գումարման պատգամավորներ
- ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավորներ
- Հայ ծրագրավորողներ
- Հայ քաղաքական գործիչներ