Արթուր Գրիգորյան (պետական գործիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գրիգորյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արթուր Գրիգորյան
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 20, 1969(1969-09-20) (54 տարեկան)
ԾննդավայրԲջնի, Հրազդանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
ԿուսակցությունԲարգավաճ Հայաստան
 Arthur Gregorian Վիքիպահեստում

Արթուր Գրիշայի Գրիգորյան (սեպտեմբերի 20, 1969(1969-09-20), Բջնի, Հրազդանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական գործիչ, 2010-2012 թթ. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար։ 2018 թ. մայիսի 12-ից հոկտեմբերի 3-ը՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածք­ների և բնական պաշարների նախարար։ 2018թ. դեկտեմբերից՝ ՀՀ ԱԺ ԲՀԿ պատգամավոր։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1987-1989 թթ. - ծառայել է Խորհրդային բանակում։
  • 1992-1999 թթ. - Հրազդանի շրջանային ժողովրդական դատարանի դատական տեսուչ, այնուհետև՝ գրասենյակի պետ։
  • 1999-2007 թթ. - ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Կոտայքի մարզային բաժնի պետ։
  • 2007-2008 թթ. - ՀՀ վերահսկիչ պալատի իրավաբանկան վարչության բաժնի պետ, ապա՝ երրորդ վարչության պետի տեղակալ։
  • 2008-2010 թթ. - ՀՀ վերահսկիչ պալատի ութերորդ վարչության պետ։
  • 2010 թ. հունիսի 28-ին ՀՀ Նախագահի հրամանգրով նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար[1]՝ պաշտոնավարելով մինչև 2012 թ. հունիսի 16-ը։
  • 2006 թվականից ԲՀԿ անդամ է, ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամ։
  • 2018 թ. մայիսի 12-ին ՀՀ Նախագահի հրամանգրով նշանակվել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածք­ների և բնական պաշարների նախարար՝ պաշտոնավարելով մինչև 2018թ. հոկտեմբերի 3-ը։
  • 2018 թ. դեկտեմբերի 9-ին ընտրվել է պատգամավոր ԲՀԿ ցուցակով։

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երկու զավակ։

Նախորդող
Մխիթար Մնացականյան
ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Արթուր Գրիգորյան

28 հունիսի 2010-12 հունիսի 2012
Հաջորդող
Արտեմ Ասատրյան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]