Նարինե Բալայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նարինե Բալայան
 
Կրթություն՝ Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ (1962), Moscow State University of Design and Technology? (1970) և Russian State Social University? (1977)
Մասնագիտություն՝ անասնաբույժ, պատգամավոր և նախարար
Ծննդյան օր հունիսի 30, 1940(1940-06-30) (83 տարեկան)
Ծննդավայր Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  ԽՍՀՄ և  Հայաստան
 
Պարգևներ
Ժողովուրդների բարեկամության շքանշան «Պատվո նշան» շքանշան և Մխիթար Հերացու մեդալ

Նարինե Միսակի Բալայան (հունիսի 30, 1940(1940-06-30), Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ անասնաբույժ։ Եղել է ՀԽՍՀ սոցիալական ապահովության նախարար։ ԽՄԿԿ անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նարինե Բալայանը ծնվել է 1940 թվականի հունիսի 30-ին, Ստեփանակերտում։ 1957-1962 թվականներին սովորել և ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը, ստանալով անասնաբույժի որակավորում։ Ընտրվել է ՀՀ ԳԽ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի ենթահանձնաժողովի նախագահ։ Եղել է «Ազատ խորհրդարանականներ» պատգամավորական խմբի անդամ։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1962-1969 թվականներին աշխատել է Երևանի կաշվե գործարանում, որպես տեղամասի վարպետ։

1965 թվականին ընդգրկվել է Կոմունիստական կուսակցության շարքերը։ 1966-1970 թվականներին վերապատրաստվել է Մոսկվայի թեթև արդյունաբերության տեխնոլոգիական ինստիտուտում և ստացել ինժեներ-կաշվեգործի որակավորում։ 1969-1970 թվականներին աշխատել է Երևանի Շահումյանի անվան կաշվե արտադրական միավորման տեխնիկական վերահսկողության բաժնի պետ, 1970-1976 թվականներին եղել է նույն միավորման կուսակցական կազմակերպության ազատված քարտուղար։ 1974-1977 թվականներին սովորել է Մոսկվայի բարձրագույն կուսակցական դպրոցում (այժմ` Հասարակական գիտությունների ակադեմիա)։

1976-1982 թվականներին եղել է Հայաստանի տեքստիլ և թեթև արդյունաբերության աշխատավորների հանրապետական արհմիութենական կոմիտեի նախագահ, 1982-1985 թվականներին՝ Հայաստանի Հանրապետական արհմիութենական խորհրդի քարտուղար։ 1985-1990 թվականներին եղել է Հայաստանի սոցիալական ապահովության նախարար։ 1990 թվականին ընտրվել է Հայաստանի Գերագույն Խորհրդի առաջին գումարման պատգամավոր, գլխավորել սոցիալական հարցերի ենթահանձնաժողովը[1]։ 1995-1997 թվականներին աշխատել է Ռուսաստանի երկրաբանական փորձաքննության գլխավոր տնօրենի տեղակալ սոցիալական հարցերով, 2000-2006 թվականներին՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի տնօրեն, 2006 թվականից՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խորհրդական[2]։

Հասարակական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1983-1991 թվականներին եղել է Ասիական և Աֆրիկական երկրների համերաշխության սովետական կոմիտեի նախագահի տեղակալ։

1992 թվականից՝ «Ապավեն» հասարակական բարեգործական կազմակերպության նախագահ (գթության և առողջության հիմնադրամ)։

Նարինե Բալայանի նախարար և պատգամավոր եղած ժամանակահատվածում կառուցվել են մի շարք շինություններ`

  • Խուլ-համրերի մշակույթի և սպորտի պալատը
  • Խարբերդի մանկատունը
  • Պրոթեզավորման Գերմանական կենտրոնը
  • Կարմիր Խաչի միջազգային սպինալ կենտրոնը
  • Բժշկական վերականգնողական կենտրոնը «Արտմեդ»
  • Քիթ-կոկորդ-ականջի հիվանդանոցը
  • Պատերազմի և աշխատանքի վետերանների տուն-ինտերնատը
  • Մի շարք արտադրական ձեռնարկություններ կույրերի և խուլերի համար

Գիտական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Սոցիալական ապահովության նորմատիվ ակտեր» ժողովածու, 1987
  • «Գթության և առողջության հայկական հիմնադրամի գործունեությունը 1992-1997 թվականներին» գիրք, 1998
  • «Սոցոլոգիա» ուսումնական օժանդակ ձեռնարկ (համահեղինակ), 2002
  • «Տարեցների և հաշմանդամների հետ աշխատող սոցիալական աշխատողների համար» մեթոդական ուղեցույց, 2003
  • «Երեխաների և նրանց ծնողների հետ տարվող սոցիալական աշխատանքը» մեթոդական ուղեցույց, 2004
  • «Սոցիալական աշխատանքն ընտանիքում» մեթոդական ուղեցույց, 2005

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մխիթար Հերացու մեդալ, 2010[3]
  • «Ժողովուրդների բարեկամության» շքանշան
  • «Պատվո նշան» շքանշան
  • Մեդալներ, պատվոգրեր, շնորհակալագրեր

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երկու որդի և թոռնիկներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]