Jump to content

Հովհաննես Տեր-Միքայելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հովհաննես Տեր-Միքայելյան
Հայաստանի հանրային խնամատարության և աշխատանքի նախարար (Առաջին Հանրապետություն)
հունիսի 24, 1919 - օգոստոսի 15, 1919
Նախորդող Սահակ Թորոսյան
Հաջորդող Ավետիք Սահակյան
 
Կրթություն՝ Խարկովի ազգային համալսարան
Մասնագիտություն՝ բժիշկ, հասարակական գործիչ և քաղաքական գործիչ

Հովհաննես Բաղդասարի Տեր-Միքայելյան, 20-րդ դարի հայ հասարակական, քաղաքական գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1898 թվականին ավարտել է Խարկովի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ Մինչև 1903 թվականը եղել է համալսարանի հիվանդանոցի համակարգողը, 1907 թվականին եղել է Երևանի հիվանդանոցի տնօրենը։ 1914 թվականին նշանակվել է ռազմական հիվանդանոցի ավագ բժշկի օգնական։ 1917-1919 թվականներին եղել է բրիգադայի բժիշկ։ 1918 թվականի հունիսի 1-ից օգոստոսի 1-ը եղել է Հայաստանի Դեմոկրատական Հանրապետության Խորհրդարանի անդամ։ Նշանակվել է հանրային խնամատարության և աշխատանքի նախարարի տեղակալ, իսկ 1919 թվականի հունիսի 24-ից օգոստոսի 15-ը զբաղեցրել է նախարարի պաշտոնը[1]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հովհաննես Տեր-Միքայելյան». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 10-ին.