Ռուբիկ Ստեփանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռուբիկ Ստեփանյան
Դրոշ
ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր
 2019 հունվարի 14-ից
 
Մասնագիտություն՝ իրավաբան
Ազգություն հայ
Ծննդյան օր հունվարի 3, 1958(1958-01-03) (61 տարեկան)
Ծննդավայր Արծվանիստ, Գեղարքունիքի մարզ, Հայաստան, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Armenia.svg Հայաստան

Ռուբիկ Շահումի Ստեփանյան՝ (հունվարի 3, 1958(1958-01-03), Արծվանիստ, Գեղարքունիքի մարզ, Հայաստան, ԽՍՀՄ), հայ իրավաբան, քաղաքական գործիչ, ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր[1]: «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ: Ոստիկանության գնդապետ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուբիկ Ստեփանյանը ծնվել է 1958 թվականի հունվարի 3-ին, Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղում[2]:

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1989 թվականին ավարտել է Ադրբեջանի ԽՍՀ ՆԳՆ միջնակարգ մասնագիտական դպրոցը, 1998 թվականին՝ ՀՀ ՆԳՆ և ԱԱ բարձրագույն դպրոցը:

Աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1979-1991 թվականներին աշխատել է որպես Երևանի Սպանդարյանի ՆԳ բաժնի օպերլիազոր, 1991-1993 թվականներին՝ «Զվարթնոց» օդանավակայանի ՆԳ գծային բաժնի պետի տեղակալ, 1993-1994 թվականներին՝ Աղստևի մարզային ՆԳ վարչության (ՄՆԳՎ) պետի տեղակալ, 1994-1995 թվականներին՝ Վայքի ՆԳ բաժնի պետ, 1995-1997 թվականներին՝ Գեղարքունիքի մարզի Մարտունու ՆԳ բաժնի պետ, 1998-2002 թվականներին՝ Կոտայքի ՆԳ բաժնի պետ, 2002-2008 թվականներին՝ Կոտայքի ՄՆԳՎ պետ, 2014-2016 թվականներին՝ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ պետ[3]: Մասնակցել է 1991-1994 թվականների ԼՂՀ մարտական գոծողություններին[4]:

2018 թվականին ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր թիվ 8 ընտրատարածքից՝ Լուսավոր Հայաստան կուսակցության տարածքային ընտրական ցուցակով:

Ընտանեկան կարգավիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երեք զավակ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]