Տաթևիկ Գասպարյան
| Տաթև Գասպարյան | ||
| ||
|---|---|---|
| Կրթություն՝ | Վալերի Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարան | |
| Մասնագիտություն՝ | անգլերենի մասնագետ | |
| Ազգություն | հայ | |
| Ծննդյան օր | 1983, մայիսի 10 | |
| Ծննդավայր | Արարատ, գյուղ Շահումյան | |
| Քաղաքացիություն | ||
Տաթևիկ Մաթևոսի Գասպարյան (մայիսի 10, 1983, Շահումյան, Արտաշատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ պետական և քաղաքական գործիչ, ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1983 թվականի մայիսի 10-ին Արարատի մարզի Շահումյան գյուղում։ 2005 թվականին ավարտել է Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետը։ Անգլերենի և իսպաներենի մասնագետ, ուսուցիչ։ Ներկայումս Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի անգլերենի ամբիոնի հայցորդ է[2]։ Վերապատրաստվել է «Ինթերնեյշնլ Հաուս» լեզվի ուսուցման կենտրոնում։ 2015 թվականին մասնակցել է Քեմբրիջի համալսարանի SELTA (մեծահասակների անգլերենի դասավանդում) ծրագրի դասընթացին։ 2005-2006 թվականներին Օհանյան վարժարանում եղել է անգլերենի ուսուցչուհի։ 2006 թվականից՝ Եվրասիա միջազգային համալսարանի, 2018 թվականից «Նորարարական կրթություն» հիմնադրամի դասախոս է։ 2016 թվականից «Հասարակության զարգացմանն աջակցող կանանց ասոցիացիա» հասարակական կազմակերպության անդամ է։ 2018 թվականի դեկտեմբերի 9-ին ընտրվել է ԱԺ պատգամավոր «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 5 ընտրատարածքի[3] տարածքային ընտրական ցուցակով[4]։ Գիտական 6 հոդվածի հեղինակ է։ Ամուսնացած է, ունի երեք զավակ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Տաթևիկ Գասպարյանը Ազգային Ժողովի պաշտոնական կայքում».
- ↑ «Parliament Monitoring - Գասպարյան Տաթեւիկ Մաթեւոսի». parliamentmonitoring.am (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունիսի 17-ին.
- ↑ «Թիվ 5 ընտրատարածքի բոլոր թեկնածուները». Azat TV (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ նոյեմբերի 23. Վերցված է 2019 թ․ հունիսի 17-ին.
- ↑ «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2019 թ․ հունիսի 17-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տաթևիկ Գասպարյան» հոդվածին։ |
|
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||