Տիգրան Կարապետյան (պետական գործիչ)
Տիգրան Կարապետյան | ||
![]() | ||
| ||
---|---|---|
Կուսակցություն՝ | «Իմ քայլը» | |
Կրթություն՝ | Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետ | |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ | |
Ազգություն | հայ | |
Ծննդյան օր | 1981, փետրվարի 10 | |
Ծննդավայր | Գորիս | |
Հայր | Գոռ |
Տիգրան Կարապետյան (փետրվարի 10, 1981, Գորիս, Հայաստան), հայ պետական և քաղաքական գործիչ, ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1981 թվականի փետրվարի 10-ին Գորիսում: 2002 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը: 2006 թվականին ավարտել է նույն ֆակուլտետի մագիստրատուրան[1] 2003-2006 թվականներին աշխատել է «Գորիսի գամմա» ՓԲԸ-ում՝ որպես ապրանքագետ, 2006-2008 թվականներին որպես փոխտնօրեն, 2008-2019 թվականներին՝ գործադիր տնօրեն: 2005-2008 թվականնեին եղել է Գորիսի ավագանու անդամ: 2011 թվականից դարձել է Սյունիքի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ: 2018 թվականի դեկտեմբերի 9-ին ընտրվել է ԱԺ պատգամավոր՝ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 12 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով[2]:
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամուսնացած է, ունի երկու տղա, մեկ աղջիկ:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Parliament Monitoring - Կարապետյան Տիգրան Գոռի»։ parliamentmonitoring.am (անգլերեն)։ Վերցված է 2019-06-14
- ↑ «National Assembly of the Republic of Armenia | Official Web Site | parliament.am»։ www.parliament.am։ Վերցված է 2019-06-17