Արման Բաբաջանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Բաբաջանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արման Բաբաջանյան
ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր
 
Մասնագիտություն՝ լրագրող և քաղաքական գործիչ
Ծննդյան օր հունվարի 15, 1976(1976-01-15) (48 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Հայաստան

Արման Շամիրի Բաբաջանյան (հունվարի 15, 1976(1976-01-15), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական գործիչ, լրագրող, «Հանուն հանրապետության» կուսակցության հիմնադիր, ՀՀ ԱԺ 7-րդ գումարման «Լուսավոր Հայաստան» խմբակցության, ապա՝ անկախ պատգամավոր[1][2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1993-1995 թվականներին սովորել է Վենետիկի Մուրադ-Ռափայելյան վարժարանում։

1994 թ. հրատարակել է Գրիգոր Նարեկացու Մատյան ողբերգությանը նվիրված «Անստվեր լույսի ջերմությունը. Նարեկը որպես քավարան» աշխատությունը։

1998 թ. Նախագահական ընտրություններում Կարեն Դեմիրճյանին սատարող երիտասարդական կազմակերպությունների համակարգող։

2001 թվականին սովորել է Սանկտ Պետերբուրգի Արտաքին տնտեսական կապերի և էկոնոմիկայի ինստիտուտում[3]։

2002-2006 թ. ԱՄՆ Հրվ. Կալիֆոռնիայի համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ։

2004-2005 թթ. ԱՄՆ Ջորջթաուն համալսարանի կոնֆլիկտաբանության ֆակուլտետ։

2006 թվականին ձերբակալվել է փաստաթղթեր կեղծելու և զինվորական ծառայությունից խուսափելու համար։ Հայաստանի դատարանի կողմից մեղավոր է ճանաչվել զինվորական ծառայությունից խուսափելու համար և դատապարտվել 4 տարվա ազատազրկման։ Փաստաթղթեր կեղծելու մասով դատարանը մեղադրանքը չհիմնավորված է համարել։ Սույն գործով դատավարության ընթացքում Ա․Բաբաջանյանն իրեն մասնակիորեն մեղավոր է ճանաչել[4][5][6][7]։

2020 թվականի մայիսի 30-ին հիմնադրել է «Հանուն հանրապետության» քաղաքական նախաձեռնությունը[8]։

Տիրապետում է անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, իտալերեն լեզուներին։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1989թ. Հայ եկեղեցու երիտասարդաց միության ատենապետ, «Հայորդի» պարբերականի խմբագիր։

2003թ. ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում անցկացված ՀՀ նախագահական ընտրությունների քարոզարշավի շտաբի պատասխանատու։

2003 թվականին ԱՄՆ-ում հիմնել է «Ժամանակ» օրաթերթը, որը գործում է մինչ օրս։

2010 թվականին հիմնել և գլխավորել է www.1in.am լրատվական-վերլուծական կայքը։

2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած Ազգային Ժողովի ընտրություններում պատգամավոր է ընտրվել «Լուսավոր Հայաստան» կուսակցության համապետական ցուցակով[1][2]։

Կուսակցության հիմնում[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թ. մայիսին Արման Բաբաջանյանը հիմնեց «Հանուն Հանրապետության» քաղաքացիական նախաձեռնությունը[9], որի հենքի վրա սեպտեմբերին ստեղծեց համանուն կուսակցություն[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «ԿԸՀ-ն ամփոփեց ընտրությունների վերջնական արդյունքները․ «Իմ քայլը» կունենա 88, ԲՀԿ-ն՝ 26, ԼՀԿ-ն՝ 18 մանդատ». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2020 թ․ հուլիսի 19-ին.
  2. 2,0 2,1 «ԿԸՀ-ն ամփոփեց մանդատ ստացած և մանդատից հրաժարված անձանց ցուցակները, որոշեց ԱԺ առաջին նիստի օրը».
  3. «Բաբաջանյան Արման Շամիրի». Bright Armenia Party. Վերցված է 2020 թ․ հուլիսի 19-ին. {{cite web}}: Text "www.brightarmenia.am" ignored (օգնություն)
  4. «Արման Բաբաջանյանն դատապարտվեց 4 տարի ազատազրկման»։
  5. «Արման Բաբաջանյանը դատարանում իրեն մեղավոր ճանաչեց մասնակիորեն». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2020 թ․ հուլիսի 15-ին.
  6. «Արման Բաբաջանյանը դատապարտվեց 4 տարվա ազատազրկման». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2020 թ․ հուլիսի 15-ին.
  7. «Չորս տարի` երկու տարուց խուսափելու համար. խմբագիրը դատապարտվեց ազատազրկման զինվորական փաստաթղթերը կեղծելու համար - News». www.armenianow.com. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 19-ին. {{cite web}}: Text "ArmeniaNow.com" ignored (օգնություն)
  8. «Արման Բաբաջանյանը հիմնադրել է «Հանուն հանրապետության» քաղաքական նախաձեռնությունը». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2020 թ․ հուլիսի 19-ին.
  9. «Արման Բաբաջանյանը հիմնադրել է «Հանուն հանրապետության» քաղաքական նախաձեռնությունը». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 21-ին.
  10. Պարտավոր ենք հզորացնել ու ամրապնդել մեր հայրենիքը․ «Հանուն Հանրապետության» կուսակցության հիմնադիր անդամ Արման Բաբաջանյանhttps://iravaban.net/290384.html