Հրաչյա Հակոբյան (դերասան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Հրաչյա Հակոբյան (այլ կիրառումներ)
Հրաչյա Հակոբյան
ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր
 
Քաղաքացիություն՝ Flag of Armenia.svg Հայաստան
Կուսակցություն՝ Քաղաքացիական պայմանագիր
Մասնագիտություն՝ դերասան և քաղաքական գործիչ
Ազգություն հայ
Ծննդյան օր հուլիսի 15, 1980(1980-07-15) (38 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ

Հրաչյա Վաչիկի Հակոբյան (հուլիսի 15, 1980(1980-07-15), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական գործիչ, դերասան, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ, ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1997 թվականին ավարտել է Երևանի Բենիամին Ժամկոչյանի անվան թիվ 119 միջնակարգ դպրոցը: 1998-2000 թվականներին ծառայել է ՀՀ Զինված Ուժերում։

1998-2000թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

2001-2005 թվականներին սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժնում[2]։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2003-2007 թվականներին աշխատել է Երևանի խամաճիկների պետական թատրոնում, 2008-2010 թվականներին՝ Երևանի Կամերային թատրոնում։ 2002-2009 թվականներին եղել է «Հայկական ժամանակ» օրաթերթի տպագրության պատասխանատուն: 2005թ. ավարտել է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը: 2000-2008թթ. եղել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի տպագրության պատասխանատու, 2003-2008թթ.՝ Երեւանի խամաճիկների պետական թատրոնի, 2009-2010թթ.՝ Երեւանի պետական կամերային երաժշտական թատրոնի դերասան: 2009-2013թթ.՝ «Մեր Տպարանը» ՍՊԸ փոխտնօրեն: 2013-2015թթ.՝ «Armtimes.com» կայքի ադմինիստրատոր: Նկարահանվել է մի շարք գեղարվեստական ֆիլմերում: 2018-2019թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 3 ընտրատարածք, «Ելք» կուսակցությունների դաշինք): ԱԺ գիտության, կրության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Ելք» խմբակցության անդամ: 2018 թվականի մայիսի 16-ին ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանի պատգամավորական լիազորությունները դադարեցված ճանաչվելուց հետո Հրաչյա Հակոբյանը մանդատ է ստացել ՀՀ 6-րդ գումարման Ազգային Ժողովում[3][4]։

2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած Ազգային Ժողովի ընտրություններում պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» դաշինքի համապետական ցուցակով[1]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երկու զավակ[2]:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աներորդին է, Աննա Հակոբյանի եղբայրը[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]