Երևանի խամաճիկների պետական թատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երևանի խամաճիկների պետական թատրոն
Տեսակտիկնիկային թատրոն
ՏնօրենԱրմեն Էլբակյան
ՀիմնադիրներԱրմեն Էլբակյան
Երկիր Հայաստան
Գտնվելու վայրըԵրևան, Մաշտոցի 43
Հիմնադրման ամսաթիվ1987 թ
Գեղարվեստական ղեկավարԱրմեն Էլբակյան
Գլխավոր ռեժիսորԱննա Էլբակյան

Երևանի խամաճիկների պետական թատրոնը ստեղծվել է 1987 թ։ Այն երրորդն էր ԽՍՀՄ տարածքում / Լենինգրադի ու Թբիլիսիի նույնանման թատրոններից հետո/ ու առաջինը, որն իրականացնում էր ներկայացումներ թե մեծահասակ ու թե մանկահասակ հանդիսատեսի համար։ Ի տարբերություն սովորական տիկնիկային թատրոնների, խամաճիկների թատրոնը «գործում է» իսկական փոքրիկ բեմում՝ տիկնիկները վարվում են վերևից թելերի օգնությամբ։ Սկզբնական հաջողություններից հետո, թատրոնի համար սկսվեցին դժվար ժամանակներ թե գեղարվեստական ու թե ‎‎ ֆինանսական առումով։ Այն նոր վերելք ապրեց 2000 թ։ Տեղի ունեցավ նոր ստեղծագործական ուժերի հոսք, խաղացանկը հարստացավ նոր ու հաջողված ներկայացումներով։ Այժմ թատրոնի խաղացանկում կա 18 ներկայացում թե մեծահասակ, թե մանկահասակ հանդիսատեսի համար։

Թատրոնի գեղարվեստական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տաղավար Երևանի խամաճիկների պետական թատրոնի առջև

Թատրոնի ներկայացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ձմեռայի հեքիաթ
  • Մկների ժողով
  • Աշխարհի արարումը
  • Իսկական ընկերը
  • Կարմիր գլխարկը
  • Խոսող ձուկը
  • Դուք մտնում եք աշխարհ
  • Հույսի աստղ
  • Սերվանտես «Մարդը Լամանչից»
  • Քաջ աքլորիկը
  • Անխելք մարդը
  • Քաջ Նազար
  • Չախ-չախ թագավոր
  • Պոչատ աղվես
  • Խելոքն ու հիմարը
  • Գնդլիկ բոքոնիկ
  • Արքայադուստրը սիսեռահատիկի վրա
  • Մատնաչափիկը
  • Մերկ Թագավոր
  • Բուրատինո
  • Հենզելն ու Գրետելը
  • Գորտ արքայազն
  • Համեցեք Լապլանդիա
  • Շունն ու կատուն
  • Ալիսը հրաշքների աշխարհում

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]