Երևանի ադրբեջանական պետական շրջիկ թատրոն
Երևանի ադրբեջանական պետական շրջիկ թատրոն | |
---|---|
Տեսակ | թատրոն |
Տնօրեն | Իֆտիխար Պիրիև |
Երկիր | Հայկական ԽՍՀ և Ադրբեջան |
Գտնվելու վայրը | Երևան, ՀԽՍՀ |
Հիմնադրման ամսաթիվ | ապրիլի 14, 1928 |
Փակման ամսաթիվ | 1989 |
Azerbaijani theatre of Yerevan Վիքիպահեստում |
Երևանի ադրբեջանական պետական շրջիկ թատրոնը բացվել է 1928 թվականի ապրիլի 14-ին Մոլիերի «Ակամա բժիշկ» կատակերգությամբ ռեժիսոր Մկրտիչ Ջանանի և դերասան Յունուս Նուրիի ջանքերով։ Թատրոնի ղեկավարն էր Մկրտիչ Ջանանը[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1935 թվականից կոչվել է Ջ․ Ջաբարլիի անվան։ Խաղացանկում եղել են Ջ․ Մամեդկուլիզադեի, Մ․ Իբրահիմովի, Ս․ Վուրղունի, Ս․ Ռահմանի, Բ․ Լավրենյովի, Ս․ Շանշիաշվիլի, Ա․ Շիրվանզադեի, Վ․ Վաղարշյանի և ուրիշների պիեսներ։ Տարբեր տարիներ թատրոնում աշխատել են դերասաններ Յու․ Նուրին, Մ․ Կարախանովը, Զ․ Տերյանը, Ք․ Զիյան, Կ․ Հակկին, Ի․ Դաղըստանլին, Ա․ Զհյնալովը, Ն․ Ալիխանյանը, Զ․ Ալիևը, ռեժիսորներ Բ․ Քալանթարլին, Ա․ Շահսաբահլին։ Բեմադրություններ են տվել նաև Ա․ Գուլակյանը, Վ․ Աճեմյանը, Վ․ Վարդանյանը, Տ․ Շամիրխանյանը, Վ․ Վաղարշյանը, կոլեկտիվի հետ ելույթներ են ունեցել Հ․ Աբելյանը, Ա․ Ավետիսյանը, Հ․ Ներսիսյանը, Վ․ Փափազյանը[2]։
1949 թվականին թատրոնը փակվել է և վերաբացվել 1967 թվականին՝ Ջ․ Ջաբարլիի «Սևիլ» նորկայացումով։ Թատրոնի նոր շրջանի ստեղծագործական կազմը հիմնականում Բաքվի Մ․ Ալինի անվան արվեստների ինստիտուտի շրջանավարտ դերասաններից էր։ Ադրբեջանական հանրապետությունից դուրս գործող միակ ազգային թատրոնը իր բեմադրություններով արձագանքել է հանդիսատեսին հուզող խնդիրներին, ամրապնդել ժողովուրդների և թատերական գործիչների բարեկամությունն ու ստեղծագործական կապերը։ 1975 թվականին թատրոնի կազմում էին ռեժիսոր Հ․ Հասանովը, դերասաններ Թ․ Աբդուլլաևան, Շ․ Դեմիրչիևը, Վ․ Ալիևը, Մ․ Բայրամովը, Է․ Իսմայլովան, Զ․ Փաշաևը։ Հյուրախաղերով հանդես էր գալիս Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի քաղաքներում ու շրջաններում[2]։
Փակվելուց հետո՝ 1989 թվականից, թատրոնն իր գործունեությունը շարունակում է Բաքվում՝ Ադրբեջանի դրամատիկական թատրոնին կից թատերական ստուդիայում։ 1994 թվականին Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևի հրամանագրով թատրոնը դարձել է պետական[3]։
Թատրոնի ստեղծագործական կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մամեդբագիր Կարախանով
- Աշրաֆ Յուսուպով
- Համիդ Իբրահիմով
- Մ. Սակյուրով
- Ռահիմ Աբրահիմով
- Յունուս Նուրի
- Զարիկ Տերյան
- Ադրիկ Դերձակյան
- Ասյա Շիրինյան
- Նվարդ Ալիխանյան
- Իսմայիլ Դաղստանլի
- Ալի Զեյնալով
- Զաքիր Շահբազով
- Իսֆանդիյար Հուսեյնով
- Քազիմ Զիյա
- Կաֆար Հակկի
- Նվարդ Ալիխանյան
- Ջամիլ Ալիև
- Բախշի Քալանթարլի (ռեժիսոր)
- Ալի Շահսաբահլի (ռեժիսոր)
Ներկայացումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ջ․ Ջաբարլիի «Թառամած ծաղիկներ»
- Ջ․ Ջաբարլիի «Այդն»
- Ս․ Ռահմանի «Ալիգուլին ամուսնանում է»
- Շ․ Կուրբանովի «Առանց քեզ»
- Ու․ Հաջիբեկովի «Մաշադի Իբաթ»
- Ն․ Վեզիրովի «Հաջի Գամբար»
- Մ․ Ախունդովի «Մոլլա Իբրահիմ Խալիլ ալքիմիկ»
- Գ․ Խուգաևի «Իմ զոքանչը»
- Հակոբ Պարոնյանի «Պաղտասար աղբար»
- Գ․ Բորյանի «Նույն հարկի տակ»
- Գաբրիել Սունդուկյանի «Էլի մեկ զոհ»
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հայ սովետական թատրոնի պատմություն. Երևան: ՀՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն. 1967.
- ↑ 2,0 2,1 Հայկակակն Սովետական Հանրագիտարան, 3-րդ հատոր, էջ 566
- ↑ Թատրոնի ղեկավար Իֆտիխար Պիրիևի հարցազրույցը
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 566)։ |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Երևանի ադրբեջանական պետական շրջիկ թատրոն կատեգորիայում։ |