Նվարդ Ալիխանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նվարդ Ալիխանյան
Ծնվել էսեպտեմբերի 8, 1896(1896-09-08)[1]
ԾննդավայրՏրապիզոն, Օսմանյան կայսրություն
Մահացել էմայիսի 3, 1977(1977-05-03)[1] (80 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտություներգչուհի և դերասանուհի
Պարգևներ և մրցանակներ
ՀԽՍՀ վաստակավոր արտիստ

Նվարդ (Նինա) Միքայելի Ալիխանյան[2] (սեպտեմբերի 8, 1896(1896-09-08)[1], Տրապիզոն, Օսմանյան կայսրություն - մայիսի 3, 1977(1977-05-03)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասանուհի, երգչուհի։ ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1956)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նվարդ Ալիխանյանը ծնվել է 1896 թվականին, Տրապիզոնում։ 1896 թվականին ընտանիքով տեղափոխվել են Բաթում։ Հետագայում ձայնը մշակել է Թիֆլիսում, երգել Կոմիտասի երգչախմբում, 1916 թվականին երաժշտական կոմեդիայի խմբում խաղացել մի շարք դերեր (Անուշ՝ «Անուշ», ըստ Թումանյանի), 1919-1920 թվականներին հանդես եկել Վահրամ Փափազյանի դրամատիկական, 1924-1927 թվականներին՝ Դոնի Ռոստովի հայկական և Ռուսաստանի երաժշտական խմբերում։ 1922 թվականին Երևանում հանդես է եկել Անուշի դերերգի կատարմամբ՝ Շարա Տալյանի (Սարո) հետ։ 1927 թվականից եղել է Թիֆլիսի հայկական թատրոնի, ապա՝ Երևանի երաժշտական կոմեդիայի թատրոնի դերասանուհի[3]։

Դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սիլվա՝ «Սիլվա»
  • Օդետա՝ «Բայադերա»
  • Ներա՝ «Հրո քրմուհի»
  • Շողիկ՝ «Ուշ լինի-նուշ լինի»
  • Մագդաղինե՝ Շիրվանզադեի «Մորգանի խնամին»
  • Մաթո՝ Գ. Սունդուկյանի «Բաղնիսի բոխչան»
  • Նազլու՝ «Կարինե»
  • Պայծառ՝ Նաիրի Զարյանի «Աղբյուրի մոտ»
  • Խաթուն՝ «Մեծ հարսանիք»
  • Չիպրա՝ «Գնչուների բարոն»
  • Պարասյա՝ «Տրեմբիտ»
  • Օլիվիա՝ «Տասնմեկ անհայտներ»
  • Թոփչիբաշես՝ «Կապկազ թամաշա»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://am.hayazg.info/index.php?curid=10622
  2. Նվարդ Ալիխանյանի մասին kino-teatr.ru կայքում
  3. «Նվարդ Ալիխանյանի մասին ԵԿԹ կայքում». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 8-ին.