Վավիկ Վարդանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վավիկ Վարդանյան
Վավիկ Վարդանյան.jpg
Ծնվել էդեկտեմբերի 28, 1900(1900-12-28)
ԾննդավայրՂուբա, Բաքվի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էնոյեմբերի 7, 1967(1967-11-07) (66 տարեկանում)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի հայկական դրամատիկական ստուդիա
Մասնագիտությունդերասան և ռեժիսոր
Պարգևներ և մրցանակներՀԽՍՀ ժողովրդական արտիստ

Վավիկ (Անուշավան) Տիգրանի Վարդանյան (1900, դեկտեմբերի 28 (1901, հունվարի 10, նոր տոմարով), Ղուբա - 1967, նոյեմբերի 7, Երևան), հայ ռեժիսոր, դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1950

Դերասանուհի Ռուզաննա Վարդանյանի եղբայրը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վավիկ Վարդանյանը ծնվել է Ղուբա քաղաքում մտավորականի ընտանիքում։ Գործունեությունն սկսել է սիրողական խմբերից՝ մասնակցելով Կովկասում շրջագայող հայկական թատերախմբերի ներկայացումներին։

1918 թ. Աստրախանում ղեկավարում է Հայկական գործերի կոմիսարիատի տեղական բաժանմունքին առընթեր բացված դրամատիկական ստուդիան։ Երկու տարի աշխատելով այստեղ՝ նա չորս տարի էլ աշխատում է Հյուսիսային Կովկասի հայկական թատրոններում։

1920 թ. հիմնադրել և մինչև 1926 թվականը ղեկավարել է Ստավրոպոլի հայկական թատրոնը։

Վարդանյանը ստեղծագործական ռեժիսուրա է ուսումնասիրել Մոսկվայի հայկական դրամատիկական ստուդիայում, որտեղ սովորել է 1924-1925 թվականներին:

Վարդանյանն իր գործունեությունը սկսել է իբրև դերասան, այնուհետև սկսել է ներկայացումներ բեմադրել։ Ստեղծել է բազմաթիվ թատրոն-ստուդիաներ, իսկ 1944 թ.-ին հիմնադրել է հայկական առաջին թատերական բարձրագույն դպրոցը, եղել է դրա տնօրենը (1946 թվականից` պրոֆեսոր

Վարդանյանը ղեկավարել է Հայկական թատերական ընկերությունը, եղել հանրապետության գերագույն խորհրդի նախագահության նախագահի տեղակալ, հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ, հասարակական մի շարք միությունների, խորհուրդների անդամ և այլն։ Պրոպագանդել է Ստանիսլավսկու սիստեմը[1], ռուսական արվեստի լավագույն ավանդույթները: Գրել է հայ և օտար թատրոնի պատմության մասին երկեր[2]:

1954-1958 թթ. եղել է Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի գլխավոր ռեժիսորը[3]: 1951-1955 թթ. եղել է Հայաստանի Գերագույն սովետի նախագահության նախագահի, 1953-1954 թթ.` կուլտուրայի մինիստրի տեղակալ, 1952-1955 թթ., 1959-1965 թթ.` Հայկական թատերական ընկերության վարչության նախագահը, Հայաստանի 2-րդ, 3-րդ և 4-րդ գումարումների Գերագույն խորհրդի պատգամավոր[4]:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է մի շարք շքանշաններով, պետական պարգևներով: 1950 թվականին արժանացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչման:

Բեմադրությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Bibliothèque de l'Église apostolique arménienne - Paris - Վարդանյան , Վավիկ»։ www.bibliotheque-eglise-armenienne.fr։ Վերցված է 2018-12-28 
  2. «Կոհա առցանց քարտարան, Վարդանյան, Վավիկ Տիգրանի»։ haygirk.nla.am (hy-Armn)։ Վերցված է 2018-12-28 
  3. Հայ սովետական թատրոնի պատմություն։ Երևան: ՀՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն։ 1967 
  4. «ВАРТАНЯН ВАЛЕНТИН ТИГРАНОВИЧ»։ kino-teatr.ru։ Վերցված է 2018-12-28