Սանդրո Շանշիաշվիլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սանդրո Շանշիաշվիլի
վրաց.՝ სანდრო ილიას ძე შანშიაშვილი
Sandro Shanshiashvili.jpg
Ծնվել էհուլիսի 12 (24), 1888
ԾննդավայրՋուղաան, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհոկտեմբերի 28, 1979(1979-10-28) (91 տարեկանում)
Վախճանի վայրԹբիլիսի, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ
Մասնագիտությունդրամատուրգ և բանաստեղծ
Լեզուվրացերեն
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն
Flag of Georgia (1918–1921).svg Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն
Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ՊարգևներՍտալինյան մրցանակ Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Պատվո նշան» շքանշան «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Անձնվեր աշխատանքի համար» մեդալ և Ժողովուրդների բարեկամության շքանշան

Սանդրո Շանշիաշվիլի (վրաց.՝ სანდრო შანშიაშვილი, 1888 - 1979), վրացի բանաստեղծ, դրամատուրգ, ՎԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սանդրո (Ալեքսանդր) Շանշիաշվիլին ծնվել է Սիղնաղի շրջանի Ջուգաանի գյուղում, ուսուցչի ընտանիքում։ 1899 թվականին ընդունվել է Թբիլիսիի հոգևոր ուսումնարան, բայց շատ չանցած վտարվել՝ ուսանողական խռովություններին մասնակցելու պատճառով։ Առաջին ոտանավորները տպագրվել են 1906 թվականին, առաջին ժողովածուն՝ 1909 թվականին։ Հարել է մոդեռնիստական հոսանքներին։ Անլեգալ ամսագիր հրատարակելու պատճառով, 1909 թվականին հեռացվել է գիմնազիայից։ 1911-1914 թվականներին սովորել է Բեռլինի և Լայպցիգի համալսարաններում։ 1914-1917 թվականներին զբաղվել է գրական-հրատարակչական աշխատանքով։ 1924 թվականից զբաղվել է բացառապես թատերագրությամբ։

Գրել է բազմաթիվ պիեսներ։ «Արսեն», «Կրծանիսի հերոսները» և «Իմերեթյան գիշեր» պիեսների համար արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի (1949)։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի և «Պատվո նշան» շքանշաններով։

Վախճանվել է Թբիլիսիում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Վրացական պոեզիա։ Երևանի համալսարանի հրատարակչություն։ 1983։ էջ էջ 415-416