Արմեն Գուլակյան
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 20 (նոյեմբերի 1), 1899[1] |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն[2][1] |
Մահացել է | սեպտեմբերի 22, 1960[2][1] (60 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2][1] |
Կրթություն | Ներսիսյան դպրոց (1921)[1] և Մոսկվայի հայկական դրամատիկական ստուդիա (1925)[1] |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | թատերական ռեժիսոր, դրամատուրգ, թատերական ուսուցիչ, դերասան և քաղաքական գործիչ |
Ընտրանի | Նամուս և Պեպո |
Ամուսին(ներ) | Անահիտ Մասչյան |
Պարգևներ և մրցանակներ | |
Արամ Կարապետի Գուլակյան, բեմական անունը՝ Արմեն Գուլակյան[3] (հոկտեմբերի 20 (նոյեմբերի 1), 1899[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[2][1] - սեպտեմբերի 22, 1960[2][1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2][1]), հայ դերասան, ռեժիսոր, դրամատուրգ և թատերական գործիչ։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1940 թվական), Ստալինյան մրցանակի երրորդ աստիճանի կրկնակի դափնեկիր (1946 թվական, 1950 թվական), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1939 թվականից, պրոֆեսոր (1947 թվական)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արմեն Գուլակյանը ծնվել է 1899 թվականին արհեստավորի ընտանիքում։ Հայրը Իջևանի Խաշթառակ գյուղից է եղել, կոշկակար էր[4]։ Նախնական կրթությունը ստացել է քաղաքային տարրական դպրոցում, ավարտելով ընդունվել է Ներսիսյան դպրոց, որն ավարտում է 1921 թվականին։ Կրթության տարիներին մասնակցել է դպրոցական ներկայացումներին, հաճախել հայկական դրամատիկական խմբի ներկայացումներին։ Մշտապես հաճախել է Զուբալովի տան դրամատիկական սեկցիան և մասնակցել նրա աշխատանքներին։
1917 թվականին առաջին անգամ նա եղել է Օ. Սևումյանի ստուդիայում։ Գուլակյանի վրա մեծ տպավորություն է թողել Շ.Մերիի «Հիդրա» պիեսի Օ. Սևումյանի բեբադրությունը։ 1919 թվականին սովորել է ստուդիայում։ Գուլակյանի ռեժիսուրայի առաջին ուսուցիչը եղել է Օ. Սևումյանը, իսկ Գուլակյանը՝ նրա ուշիմ և ընդունակ աշակերտը։
1918 թվականին աշակերտել է Ամո-Խարազյանի թատրոն-ստուդիայում[5]։
1921 թվականին, երբ Թիֆլիսում հիմնադրվել է Ստեփան Շահումյանի անվան «Որոնումների թատրոնը» Լևոն Քալանթարի և Ստեփան Քափանակյանի ղեկավարությամբ, Գուլակյանը թատրոնում աշխատել է իբրև դերասան և ռեժիսորի օգնական։
1921-1924 թվականներին Գուլակյանը սովորել է Մոսկվայի հայկական դրամատիկական ստուդիայում։ Աշակերտել է Սերաֆիմա Բիրմանի, Յուրի Զավադսկու, Գեորգի Բուրջալովի, Սուրեն Խաչատրյանի, Բորիս Շչուկինի, Ռուբեն Սիմոնովի մոտ։ Նա միաժամանակ մասնավոր դասեր է վերցրել Վ. Տատարինովի մոտ, հետևել է Վախթանգովի ստուդիայի, Ա. Թաիրովի Կամերային թատրոնի, Վ. Մեյերխոլդի թատրոնի ներկայացումների։ Կ. Ստանիսլավսկու ուսմունքը Գուլակյանի համար եղել է թատերական արվեստի անսասան հիմք։ Հիանալով Վ. Մեյերխոլդի ու Ա. Թաիրովի վարպետությամբ, նրանց ռեժիսորական արվեստով, Գուլակյանը գտնում էր, որ այդ ռեժիսորների աշխատանքներում արտաքին գրավչությունը խեղդում է թատերական ստեղծագործության հոգեբանական մշակումը։
1925 թվականին Թիֆլիս վերադառնալով՝ Ա. Գուլակյանը ընդունվել է հայկական թատրոն, սկզբում իբրև տեխնիկական, ապա՝ որպես երկրորդ ռեժիսոր։ Գուլակյանը փորձել է կազմակերպել ինքնուրույն թատրոն-ստուդիա Մոսկվայի հայկական դրամատիկական ստուդիայի այն շրջանավարտներից, որոնք գտնվում էին Թիֆլիսում։ Սակայն Գուլակյանին այդպես էլ չի հաջողվել դա անել։ Նրան հաջողվել է Թիֆլիսի հայկական թատրոնի խաղացանկ մտցնել Հ. Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ» պիեսը՝ վերականգնելով Մոսկովյան ստուդիայում Ռուբեն Սիմոնովի բեմադրությունը։
Դիլիջանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ա.Գուլակյանի առողջական խնդիրների պատճառով ստիպված է եղել 1926 թվականին բնակվել Դիլիջանում։ Այդ տարիներին երկրի թատերական ասպարեզում ծնվել է մի նորաձև թատրոն, որ կոչվում էր «Կապույտ բաճկոն»։ Գուլակյանը կազմակերպել է Դիլիջանում և Երևանում «Երևանի բանվորական շրջիկ թատրոն», ինքն է գրել սցենարները, բեմադրել և մասնակցել է դրանց բեմադրությանն իբրև դերասան։ Այդ թատրոնի մի շարք ներկայացումներ դիլիջանցիների շրջանում հաջողություն են վայելել։ Սակայն որքան էլ Գուլակյանը հրապուրվեր «Կապույտ բաճկոններ» թատրոնով, նրա նպատակը շարունակել է լինել մեծ բեմը։ Առողջական վիճակը բարելավվելուն պես, Գուլակյանը տեղափոխվել է Երևան և ընդունվել Առաջին պետթատրոն։
Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]
1927 թվականից եղել է Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի ռեժիսոր, 1930-1938 թվականներին և 1944-1953 թվականներին՝ գլխավոր ռեժիսոր։
1927 թվականին Գուլակյանը աջակցել է ռեժիսոր Լևոն Քալանթարին «Բուքը» բեմադրության ընթացքում։ Հանրապետության առաջատար թատրոնում կատարած մի քանի ամսվա աշխատանքով Ա. Գուլակյանն իրեն դրսևորել է իբրև մասնագիտորեն պատրաստված ռեժիսոր։
1927 թվականի դեկտեմբերին Ա.Գուլակյանն առաջին անգամ ինքնուրույն բեմադրել է Գ. Սունդուկյանի «Խաթաբալա» պիեսը։ 1929 թվականին Ա. Գուլակյանը բեմադրել է Սունդուկյանի «Պեպո» պիեսը։ «Պեպոն» բեմադրության մեջ բաժանված էր 21 պատկերի, որոնց մի մասը վերցված էր Սունդուկյանի այլ պիեսներից, կամ էլ նույն պիեսի հեղինակային ծանոթագրություններից։ Երրորդ, առավել վճռական քայլը «Մակբեթն» էր 1933 թվականին։ Այս բեմադրության մեջ Գուլակյանն արմատապես վերանայել է հեղինակային կոնցեպցիան, փոխարենն առաջադրելով իրենը։ Հենց այս երեք աշխատանքներում էլ Գուլակյանին հաջողվել է ստեղծել բեմական հետաքրքիր իրադրություններ, վատ թատերայնությամբ բացահայտել սեփական մտահղացումը։ Սա Ա. Գուլակյանի ռեժիսորական երիտասարդության փարձարարական շրջանն է եղել։
Պատանի հանդիսատեսի թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]
1929 թվականի նոյեմբերի 29-ին Տիգրան Շամիրխանյանի գլխավորությամբ՝ Ս. Շչերբակովի և Գ. Սմիրնովի «Պայթյուն» պիեսի բեմադրությամբ բացվել է Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոն։ Առաջին ներկայացումների հեղինակներն են եղել Ա. Գուլակյանը և Տ. Շամիրխանյանը՝ թատրոնի գեղարվեստական ղեկավարը։ Նույն այս շրջանում Գուլակյանը բեմադրել է նաև խորհրդային թատերագրության երկեր, շատ եռանդուն աշխատել է հայ թատերագիրների, մասնավորապես Դերենիկ Դեմիրճյանի, Վաղարշ Վաղարշյանի պիեսների բեմադրության վրա։ 1934 թվականին բեմադրված «Նապոլեոն Կորկոտյան» կատակերգության հեղինակն ու բեմադրողը մեղադրվում է այն բանում, որ նրանք աղավաղել էին նոր գյուղի իրական պատկերը, դրա մեջ տեսել էին միայն արատներ, տարվել իրականության ստվերոտ կողմերի պատկերմամբ, չափազանցրել բացասական կերպարները։
Օպերային թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]
1930-ական թվականների վերջին Գուլակյանը հազվադեպ է բեմադրել դրամատիկական գործեր, իսկ 1938 թվականից անցել է օպերային ռեժիսուրային։
1938-1945 թվականներին և 1958-1960 թվականներին՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր ռեժիսոր։ Օպերայի և բալետի թատրոն գալով, Գուլակյանը հանդիպել է ռեժիսուրայի վարպետ Արշակ Բուրջալյանի ստեղծագործական խմբին։ Նաև դրա շնորհիվ Գուլակյանի առաջին իսկ բեմադրություններն օպերային թատրոնում աչքի են ընկել իբրև անսամբլային ներկայացումներ։
Ռուսական թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]
1955-1956 թվականներին՝ Երևան Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսոր։
Ա. Գուլակյանը Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտում (1944 թվականից) ղեկավարել է դերասանական և ռեժիսորական խմբեր[6][7]։
Ա. Գուլակյանի անունով Երևանում անվանակոչվել է փողոց[8]։
Արմեն Գուլակյանը դերասանուհի Ռոզաննա Գուլակյանի եղբայրն էր[9]։ Իր թոռը՝ ռուս մեծանուն կինոքննադատ Արմեն Մեդվեդևը ստացել է իր անունը Գուլակյանի պատվին[10]։
Թատերական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն
- Ա. Բուրջալյանի «Մանդատ»
- Գ. Սունդուկյանի «Խաթաբալա» (1927 թվական)
- Յու. Օ'Նիլի «Սերը ծփենիների տակ» (ռեժ. Ֆրիդ և Ա. Գուլակյան) (1928 թվական)
- Դ. Ֆուրմանովի և Ս. Պոլիվանովի «Խռովություն» (ռեժ. Ֆրիդ և Ա. Գուլակյան) (1928 թվական)
- Հ. Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ» (1928 թվական)
- Վ. Սելիխովաի և Ն. Սացի «Ֆրից Բաուեր» (1929 թվական)
- իր պիես «Ցասում» (1929 թվական)
- Վ. Կիրշոնի «Ռելսերը զրնգում են» (1929 թվական)
- Գ. Սունդուկյանի «Պեպո» (1929 թվական)
- Վ. Կիրշոնի «Քամիների քաղաքը» (ռեժ. Ռ. Սիմոնով և Ա. Գուլակյան) (1929 թվական)
- Ա. Գլեբովի «Ինգա» (1929 թվական)
- Վ. Վիշնևսկու «Առաջին հեծելազորը» (1930 թվական)
- Վ. Վաղարշյանի «Օղակում» (1930 թվական)
- Ն. Պոգոդինի «Տեմպ» (1931 թվական)
- Վ. Վաղարշյանի «Նավթ» (1932 թվական)
- Ի. Միկիտենկոյի «Պատվի խնդիր» (1932 թվական)
- Մ. Գորկու«Հատակում» (1932 թվական)
- Դ.Դեմիրճյանի «Ֆոսֆորային շող» (1932 թվական)
- Ու. Շեքսպիրի «Մակբեթ» (1933 թվական)
- Պ. Բոմարշեի «Ֆիգարոյի ամուսնությունը» (1933 թվական)
- Վ. Շկվարկինի «Ուրիշի երեխան» (1934 թվական)
- Դ. Դեմիրճյանի «Նապոլեոն Կորկոտյան» (1934 թվական)
- Գ. Սունդուկյանի «Պեպո» (1935 թվական)
- Մ. Ջանանի «Շահնամե» (1935 թվական)
- Ա. Օստրովսկու «Ամպրոպ» (1935 թվական)
- Ա. Կորնեյչուկի «Պլատոն Կրեչետ» (1935 թվական)
- Գ. Սարյան «Երեք երգ» (1935 թվական)
- Պ. Պռոշյանի «Հացի խնդիր» (1937 թվական)
- Գ. Սունդուկյանի «Քանդված օջախ» (1938 թվական)
- Պ. Պռոշյանի «Հացի խնդիր» (1939 թվական)
- Ու. Շեքսպիրի «Օթելլո» (1940 թվական)
- Գաբրիել Սունդուկյանի «Խաթաբալա» (1945 թվական)
- իր պիես «Արշալույսին» (ռեժ. Ա. Գուլակյան և Վ. Վարդանյան) (1945 թվական)
- Գ. Բորյանի «Բարձունքներում» (1947 թվական)
- Գ. Սունդուկյանի «Պեպո» (1948 թվական)
- Գ. Տեր-Գրիգորյանի և Լ.Կարագյոզյանի «Այս աստղերը մերն են» (1949 թվական)
- Մ. Լերմոնտովի «Դիմակահանդես» (1949 թվական)
- Ի. Պոպովի «Ընտանիք» (1950 թվական)
- Լ. Տոլստոյի «Կենդանի դիակ» (1951 թվական)
- Ա. Աֆինոգենովի «Մաշենկա» (1951 թվական)
Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոն
- Ա. Տիգրանյանի «Անուշ» (1935 թվական, 1939 թվական, 1950 թվական, 1956 թվական)
- Ժ. Բիզեի Կարմեն (1941 թվական)
- Ջ. Վերդիի«Աիդա» (1941 թվական)
- Ջ.Վերդիի «Օթելլո» (1942 թվական)
- Մ. Գլինկաի «Իվան Սուսանին» (1942 թվական)
- Ջ. Մեյերբերի «Հուգենոտներ» (1943 թվական)
- Ջ. Պուչչինիի «Չիո-Չիո-Սան» (1944 թվական)
- Տ. Չուխաճյանի «Արշակ Բ» (1945 թվական)
- Պ. Չայկովսկու «Իոլանտա» (1947 թվական)
- Ա. Տիգրանյանի «Դավիթ Բեկ» (1952 թվական, 1953 թվական)
- Շ. Գունոի «Ֆաուստ» (1958 թվական)
- Ջ. Վերդիի «Պարահանդես-դիմակահանդես» (1960 թվական)
- Ա. Ստեփանյանի «Լուսաբացին» (1960 թվական)[11]
Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն
- Ա. Շիրվանզադեի «Պատվի համար» (1955 թվական)
Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոն
- Ու. Հաջիբեկովի «Արշին մալ-ալան»
Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոն
- Ս. Շչերբակովի և Գ. Սմիրնովի «Պայթյուն» (1929 թվական)
Պիեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Արշալույսին» (1937 թվական)
- «Մեծ բարեկամություն» (1939 թվական)
- «Գանձ» (1940 թվական)
- «Ցասում» (1942 թվական)
Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում (1943 թվական
Դերեր կինոյում[խմբագրել | խմբագրել կոդը]
Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1940 թվական - ՀԽՍՀ ժողովրդական արտիստ
- 1950 թվական - Ստալինյան մրցանակի երրորդ աստիճանի դափնեկիր 1949 թվական Երևանի Գ. Սունդուկյանի անվան թատրոնում Գ.Տեր-Գրիգորյանի և Լ.Կարագյոզյանի «Այս աստղերը մերն են» պիեսի համար
- 1946 թվական - Ստալինյան մրցանակի երրորդ աստիճանի դափնեկիր 1945 թվական Ա. Սպենդարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում Տ. Չուխաճյանի «Արշակ Բ» օպերայի բեմադրության համար
- Լենինի շքանշան, 2 ուրիշ շքանշաններ, մեդալներ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — 1974. — հատոր 3. — էջ 245—246.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Гулакян Армен Карапетович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Հարությունյան Բաբկեն (1964)։ Արմեն Գուլակյան։ Երևան: Հայպետհրատ։ էջ 7
- ↑ Վանյան Գոռ (2014)։ Արմեն Գուլակյանի ստեղծագործական կյանքը և արվեստը։ Երևան: ԱՐՄԱՎ։ ISBN 9789939910758
- ↑ ԳԱԹ, Ա.Գուլակյանի ֆոնդ, Ինքնակենսագրություններ, 1930-50 թթ, №340, էջ 23
- ↑ Հայ սովետական թատրոնի պատմություն, Երևան, 1967
- ↑ «Արմեն Գուլակյանը Գ.Սունդուկյանի անվան թատրոնի կայքում»։ Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 27-ին։ Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 19
- ↑ Գուլակյան փողոցը OpenStreetMap կայքում
- ↑ «Розанна Гулакян»։ Кино-Театр.РУ։ Վերցված է 2018 թ․ հունվարի 9
- ↑ «Армену Медведеву 78: армянский критик российского кино»։ Rusarminfo (ru-RU)։ Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 8
- ↑ «բեմադրությունների տարեթվերը»։ Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 31-ին։ Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 19
- ↑ Արմեն Գուլակյանը Դպրոցական Մեծ Հանրագիտարանում, Գիրք II
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 245)։ ![]() |
- Նոյեմբերի 1 ծնունդներ
- 1899 ծնունդներ
- Թբիլիսի քաղաքում ծնվածներ
- Սեպտեմբերի 22 մահեր
- 1960 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի շրջանավարտներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- Կովկասի պաշտպանության համար մեդալակիրներ
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կատարած անձնվեր աշխատանքի համար» մեդալակիրներ
- ՀԽՍՀ ժողովրդական արտիստներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Հայ դերասաններ
- Հայ ռեժիսորներ
- 20-րդ դարի արևելահայ դրամատուրգներ
- Ստալինյան մրցանակի դափնեկիրներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- Հայ պրոֆեսորներ
- ԽՍՀՄ ԳԽ Ազգությունների խորհրդի 2-րդ գումարման պատգամավորներ
- ԽՄԿԿ անդամներ
- Հայ քաղաքական գործիչներ
- Հայ դրամատուրգներ
- Հայ թատերական գործիչներ
- Թատերական ռեժիսորներ այբբենական կարգով
- Հայ թատերական ռեժիսորներ
- Խորհրդային թատերական մանկավարժներ
- Մանկավարժներ այբբենական կարգով
- Խորհրդային դրամատուրգներ
- ԽՍՀՄ ԳԽ 2-րդ գումարման պատգամավորներ
- ԽՍՀՄ ԳԽ 3-րդ գումարման պատգամավորներ