Ուզեիր Հաջիբեկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ուզեիր Հաջիբեկով
Üzeyir Hacıbəyov5.gif
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անուն ադրբ.՝ اوزئییر حاجی‌بَی‌اوو, Üzeyir Hacıbəyov
Ի ծնե անուն Üzeyir bəy Əbdülhüseyn oğlu Hacıbəyov
Ծնվել է 1885 սեպտեմբերի 18,[1] գյուղ Աղջաբեդի
Շուշի, Ռուսական կայսրություն
Երկիր Ռուսական կայսրություն
Flag of the Soviet Union (1936–1955).svg ԽՍՀՄ
Flag of Azerbaijan.svg Ադրբեջան
Մահացել է նոյեմբերի 23, 1948(1948-11-23) (տարիքը 63), Բաքու
Բաքու, ԱԽՍՀ, ԽՍՀՄ[2]
Ժանրեր դասական
Մասնագիտություն կոմպոզիտոր
Գործիքներ դաշնամուր
Անդամակցություն ԽՍՀՄ կոմպոզիտորների միություն

Ուզեիր Աբդուլ Հուսեյն օղլիՀաջիբեկով, (սեպտեմբերի 5 (18), 1885, գյուղ Աղջաբեդի (Շուշիի մոտ)-նոյեմբերի 23, 1948, Բաքու), ադրբեջանցի խորհրդային կոմպոզիտոր, երաժշտագետ, հասարակական գործիչ, Ադրբեջանի ժամանակակից պրոֆեսիոնալ երաժշտության հիմնադիրը։[3][4]ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1938), Ադրբեջանական ԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1945)։ ԽՄԿԿ անդամ 1938 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Մոսկվայի ֆիլհարմոնիկ ընկերությանը կից երաժշտական դասընթացներում (1911-1912) և Պետերբուրգի կոնսերվատորիայում (1913-1914

Հաջիբեկովը «Լեյլի և Մեջնուն» օպերայով (1907, բեմ.՝ 1908) սկզբնավորվել է մուղամային օպերայի ժանրը։ Գրել է ևս 5 մուղամային օպերա՝ «Շեյխ Սանան» (1909), «Ոուստամ և Զոհրաբ» (1910), «Շահ Աբբաս և Գուրշիդ բանու» (1912), «Ասլի և Քերիմ» (1912), «Գարուն և Լեյլա» (1915, չի բեմադրվել)։ Հ. նաև ադրբ. երաժշտական կոմեդիայի հիմնա¬ դիրն է՝ «Ամուսինը և կինը» (1909), «Սա չլինի, նա լինի» (1910), էկրանավորումը՝ 1958) և լայն ճանաչման արժանացած «Արշին սալ ալան» (1913, մի քանի անգամ էկրանավորվել է, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1946)։ Սովետական իշխանության տարիներին Հաջիբեկովը նպաստել է հանրապետությունում երաժշտական կրթության զարգացմանը հիմնել է երաժշտական դպրոց (1922), 1938-1948 թվականներին եղել է Ադրբեջանի կոնսերվատորիայի (1949 թվականից՝ Հաջիբեկովի անվան) պրոֆեսոր և տնօրենը, կոմպոզիտորների միության նախագահը (1938 թվականից)։

1926 թվականին կազմակերպել է ադրբեջանական առաջին բազմաձայն երգչախումբը, 1931 թվականին՝ նոտա կարդացող ժողովրդական երաժիշտների նվագախումբ, 1936 թվականին՝ պետական երգչախումբ, ստեղծել է ադրբեջանական առաջին մասսայական երգերը, կամերա-գործիքային երկեր են։ 1945 թվականից գլխավորել է Ադրբեջանի ԽՍՀ ԳԱ ադրբեջանական արվեստի ԳՀԻ։

Հաջիբեկովի ստեղծագործության բարձունքն է «Քյոռօղլի» հերոսա-վիպական օպերան (1937, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1941), որն առանձնանում է ժողովրդական կերպարային-ինտոնացիոն կառուցվածքի և արտահայտչական դասական միջոցների միասնությամբ (Երևանում բեմադրվել է 1942 թվականին)։ Նրա գրչին են պատկանումնում նաև հայրենասիրական երգեր, «Հայրենիք և ճակատ» կանտատը, «Սենսիզ» («Առանց քեզ») և «Սևգիլի ջանան» («Սիրուհի») ռոմանս գազելները (Նիզամու խոսքերով), «Ադրբեջանական ժողովրդական երաժշտության հիմունքները» տեսական աշխատությունը (1945)։ Հաջիբեկովը նաև Ադրբեջանի ԽՍՀ հիմնի երաժշտության (1945) ու գրական երկերի հեղինակ է։

1975 թվականին Բաքվում հիմնադրվել է Ուզեիր Հաջիբեկովի տուն-թանգարանը:

Ծագումնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Հաջիբեկ
Հաջիբեկով
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Աբդուլ Հուսեյն
Հաջիբեկով
(1842—1901)
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Իսմաիլ բեկ
Հաջիբեկով
(1879—1921)
 
 
 
Սայադ
Հաջիբեկովա
(1872—1954)
 
Աբուհայատ
Հաջիբեկովա
(1880—1951)
 
Զուլֆիկար
Հաջիբեկով

(1884—1950)
 
Ուզեիր
Հաջիբեկով

(1885—1948)
 
 
Ջեյհուն
Հաջիբեկով
(1891—1962)
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Սոլթան
Հաջիբեկով

(1919—1974)
 
 
Օսման
Հաջիբեկով
(1924—1979)
 
Ջամալ
Փաշաև
(1895—1953)
 
Նիյազի-
Հաջիբեկով

(1912—1984)
 
Չինգիզ
Հաջիբեկով
(1913—1971)
 
Ջեյհուն
Հաջիբեկով
(1919—1941)
 
Թիմուչին
Հաջիբեկով
(1921—1993)
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Իսմաիլ
Հաջիբեկով
(1949—2006)
 
 
 
 
 
 
Ջամիլ
Փաշաև
(1926—1978)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 242 CC-BY-SA-icon-80x15.png