Ազատ կոլեկտիվ թատերախումբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox masks.png
«Ազատ կոլեկտիվ» թատերախումբ
Տեսակթատրոն
ՂեկավարԱմո Խարազյան
ՀիմնադիրներԱմո Խարազյան
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան
Գտնվելու վայրըԵրևան, ՀՀ
Հիմնադրման ամսաթիվ1925 թ

«Ազատ կոլեկտիվ» թատերախումբը սկսել է իր գործունեությունը 1925 թվականին Երևանում Ամո Խարազյանի գլխավորությամբ։ Թատերախումբը բաղկացած էր սիրողական խմբերից հավաքված երիտասարդ դերասաններից։ Մեծ մասամբ խաղում էին հեղափոխական դեպքերին նվիրված ագիտպիեսներ և մեծ հաջողություն էին վայելում բանվորական և գյուղական հասարակության շրջանում։ Այս թատրոնում էին աշխատում Աշխեն Խարազյանը, Գուրգեն Ջանոյանը, Վրույր Փանոյանը, Ժ. Գևորգյանը, Ս. Հովսեփյանը, Գ. Պողոսյանը և այլն։ Հետագայում՝ 1928 թվականին, այս թատրոնի հիման վրա ստեղծվեց Հայաստանի գյուղական պետական շրջիկ թատրոնը, որը 1933 թվականին կոչվեց Ամո Խարազյանի անունով[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայ սովետական թատրոնի պատմություն։ Երևան: ՀՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն։ 1967