«Ագուլիս» տիկնիկային թատրոն-ստուդիա
![]() | |
---|---|
Տեսակ | թատրոն և տիկնիկագործություն |
Երկիր | ![]() |
Գտնվելու վայրը | Երևան |
Հիմնադրման ամսաթիվ | 1988 |
«Ագուլիս» տիկնիկային թատրոն-ստուդիա, տիկնիկային թատրոն Երևանում[1]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թատրոն-ստուդիան 1988 թվականին հիմնադրել է Երվանդ Մանարյանը: Առաջին բեմադրությունն եղել է «Վայ, ագահ, վայ» («Ագահ փայտահատը») ներկայացումը (ռեժիսոր` Երվանդ Մանարյան): Հետագայում խաղացանկը համալրել են «Պոչատ աղվեսը» և «Երեք խոզուկները», տասնյակից ավելի մանկական ներկայացումներ: Ձմռանը՝ Նոր տարվա տոներին, բեմադրվում են տոնական ներկայացումներ:
Ագուլիս տիկնիկային թատրոնի բոլոր ներկայացումների անմիջական մասնակիցը հենց հանդիսատես երեխաներն են: Երեխաներն արտասանում, երգում են, որպեսզի ներկայացումը սկսվի, կանչում են Մանչուկին, պատասխանում տիկնիկների հարցերին, օգնում նրանց «դժվար պահերին»[2]:
![]() |
Չգիտեմ նման այլ թատրոն, միայն սեփական ուժերին ապավինող: «Ագուլիսն» ինքն է եղել իր գլխի տերը, առանց աջակցության: Եվ միշտ էժան տոմսեր է վաճառել, որպեսզի բոլորը կարողանան գալ և ներկայացումներ դիտել. սա Երվանդ Մանարյանի մոտեցումն է: - Քրիստ Մանարյան[3]
|
![]() |
2017 թվականին ՀՀ կառավարությունն «Ագուլիս» մանկական տիկնիկային թատրոնի գործունեությունն իրականացնելու նպատակով թատրոնին տարածք է հատկացրել Երևանի Կենտրոն վարչական շրջանի Աբովյան փողոցում[4]: