Երևանի Մաքսիմ Գորկու անվան Բանվորական թատրոն
![]() | |
---|---|
Տեսակ | թատրոն |
Ռեժիսոր | Լևոն Քալանթար |
Հիմնադիրներ | Լևոն Քալանթար |
Երկիր | ![]() |
Գտնվելու վայրը | Երևան, ՀԽՍՀ |
Հիմնադրման ամսաթիվ | 1932 թ, ապրիլի 9 |
Փակման ամսաթիվ | 1936 թ |
Երևանի Մաքսիմ Գորկու անվան Բանվորական թատրոնը, դրամատիկական թատրոն Երևանում։ Ստեղծվել է 1931 թվականին։ Բացվել է 1932 թվականի ապրիլի 9-ին Վ․ Թոթովենցի «Բաքու-Լոնդոն» ներկայացմամբ։ Թատրոնը ստեղծվել է Երևանի Բանվորական շրջիկ թատրոնի հիման վրա։ Թատրոնի հիմնադիրն ու ղեկավարը Լևոն Քալանթարն էր։ 1932 թվականինց կրել է Մաքսիմ Գորկու անունը։ Թատրոնի խաղացանկում մեծ տեղ են գրավել ժամանակակից խորհրդային և արտասահմանյան հեղինակների ստեղծագործությունները։ Թատրոնն աշխատել է 4 տարի, այնուհետև 1936 թվականին փակվել է[1]։
Թատրոնի դերասանները[խմբագրել | խմբագրել կոդը]
- Դավիթ Մալյան
- Եվգենյա Սեբար
- Մանուել Ադամյան
- Հրաչյա Բեյլերյան
- Հրանտ Մանվելյան
- Ա. Վանեցյան
- Մ. Ջրպետյան
- Արտ. Վրույր
- Ա. Արևշատյան
- Ց. Սողոմոնյան
- Ա. Ներսիսյան
- Գ. Խաժակյան
- Հ․ Խաչանյան
- Դ․ Ամիրբեկյան
- Ց․ Նիկողոսյան
- Լ․ Մեդնիկյան
- Ա․ Կլեկչյան
- Մ․ Ջանան
- Ա․ Ոսկանյան
Թատրոնում բեմադրված ներկայացումները[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ն․ Զարխիի «Խնդության փողոց»
- «Բամբակ»
- «Այգաբացին»
- «Դատաստան»
- Ս․ Տրեդուելլիի «Մաշինալ»
- Դերենիկ Դեմիրճյանի «Քաջ Նազար»
- «Գործազուրկին արգելված է սիրել»
- Ա․ Սուխովո-Կոբիլինի «Կրեչինսկու հարսանիքը» (1933 թ)
- Շիրվանզադեի «Չար ոգի» (1933 թ)
- Ալեքսանդր Օստրովսկու «Անտառ» (1935 թ)
- Հակոբ Պարոնյանի «Պաղտասար աղբար» (1936 թ)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Հայ սովետական թատրոնի պատմություն։ Երևան: ՀՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն։ 1967
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 567)։ ![]() |