Երևանի բանվորական շրջիկ թատրոն
Արտաքին տեսք
(Վերահղված է Երևանի Բանվորական շրջիկ թատրոնից)
![]() | |
|---|---|
| Տեսակ | թատրոն |
| Ղեկավար | Դավիթ Գուլազյան |
| Հիմնադիրներ | Արմեն Գուլակյան, Տիգրան Շամիրխանյան |
| Երկիր | |
| Գտնվելու վայրը | Երևան, ՀԽՍՀ |
| Հիմնադրման ամսաթիվ | 1926 թ |
| Փակման ամսաթիվ | 1931 թ |
Երևանի բանվորական շրջիկ թատրոնը ստեղծվել է 1926 թվականին Արմեն Գուլակյանի և Տիգրան Շամիրխանյանի ջանքերով։ Թատրոնը կազմվել է Երևանի և Դիլիջանի բանվորական շրջաններում հանդես եկող «Կապույտ բաճկոնավորների» խմբակներից։ Ղեկավար է նշանակվում Դավիթ Գուլազյանը։ Թատրոնում բեմականացնում էին օրվա յուրօրինակ դեպքերը։ 1931 թվականին թատրոնը վերակազմվում է և ստեղծվում է Երևանի Մաքսիմ Գորկու անվան բանվորական թատրոնը[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հայ սովետական թատրոնի պատմություն. Երևան: ՀՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն. 1967.
