Jump to content

Ջանփոլադյան թատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ջանփոլադյան թատրոն, թատերական շենք Երևանում, պատկանել է Եսայի Ջանփոլադյանին։ Սկզբում եղել է քաղաքային ակումբ։

Թատերական գործիչ է․ Տեր-Գրիգորյանի ջանքերով 1906-1907 թվականներին շենքը վերակառուցվել է թատրոնի (ինժեներ Վ․ Միրզոն, բեմի սարքավորումը՝ Թիֆլիսի Արտիստական ընկերության թատրոնի բեմի մեքենավար և դեկորատոր Ա․ Կոնդրաշեի նախագծով՝ Արքունական թատրոնի դեկորատոր Ա․ Նովակի ղեկավարությամբ)։ Ընդարձակել են բեմն ու դահլիճը։ Ջանփոլադյան թատրոնը բացվել է 1907 թվականի փետրվարի 20-ին։

Ներկայացումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն եղել է Երևանի կենտրոնական թատերաշենքը, ուր տեղի խմբերից բացի ներկայացումներ են տվել նաև Թիֆլիսի, Բաքվի հայ դերասանները, Ռուսաստանի, Ուկրաինայի, ինչպես և Եվրոպայից եկած դերասաններն ու թատերախմբերը։ 1913 թվականին առաջին անգամ ներկայացվել է Ա․ Տիգրանյանի «Անուշ» օպերան։ Հյուրախաղերով հանդես են եկել Սիրանույշի, Հ․ Աբելյանի, Հ․ Ջարիֆյանի, Հ․ Արաբլինսկու և այլոց թատերախմբերը։ 1924-1925 թվականներին Ջանփոլադյան թատրոնում ներկայացումներ են տվել Երևանի Հեղափոխության, 1929-1938 թվականներին՝ Պատանի հանդիսատեսի թատրոնները, հետագայում՝ Գորկու անվան բանվորական թատրոնը և Սունդուկյանի անվան թատրոնի դերասաններից կազմված խմբերը։ ՀԽՍՀ տարիներին՝ մինչև 1991թ եղել է Գայի անվան սպայի տուն։ 2007թ ՀՀ Պաշտպանության և ՀՀ Մշակույթի նախարարությունների կողմից վաճառվել է իտալական «Renco Armestate» կազմակերպությանը, որն իր հերթին քանդել է պատմամշակութային հուշարձան հանդիսացող շենքը, փոխարենը կառուցելով «Piazza Grande» բիզնես կենտրոնը:[1]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 478
  1. «Есай Джанполадян и первый театр Еревана | Наша Среда online» (ռուսերեն). 2015 թ․ հուլիսի 23. Վերցված է 2024 թ․ սեպտեմբերի 12-ին.