Գայ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայկ Բժշկյանց
Гaй
Г.Д. Гай.jpeg
Ծնվել է փետրվարի 6, 1887({{padleft:1887|4|0}}-{{padleft:2|2|0}}-{{padleft:6|2|0}})
Ծննդավայր Թաւրիզ
Մահացել է դեկտեմբերի 11, 1937({{padleft:1937|4|0}}-{{padleft:12|2|0}}-{{padleft:11|2|0}}) (50 տարեկանում)
Մահվան վայր Մոսկվա
Քաղաքացիություն Ռուսաստան
Flag of Armenia.svg Հայաստան
Պարգևներ և
մրցանակներ՝
Կարմիր աստղի շքանշան

Հայկ «Գայ» Բժշկյանց (ռուս.՝ Гайк Бжишкян; 1887 - 1937), հայկական 6-րդ կամավորական գնդի հրամանատար, սովետական բանակի հայազգի հրամանատար, Քաղաքացիական Պատերազմի հերոս, սովետա-լեհական պատերազմի մասնակից, Հայաստանի ժողկոմ (1922-ին), կորպուսի հրամանատար /գեներալ-գնդապետ/։ Իր դիվիզիայի կարմիրբանակայինները դժվարանում էին արտասանել նրա Հայկ անունը և Բժշկյանց ազգանունը, և խնդրել են իրենց հրամանատարին դիմելու նրան Գայ մականունով, որը ավելի հեշտ էր արտասանվում[1]

Կենսագրություն[խմբագրել]

Ծնվել է փետրվար 6, 1887 թվականին, Իրանի Թավրիզ քաղաքում, ուսուցչի ընտանիքում։ Նախնական կրթությունը ստացել է տեղի հայկական՝ Արամյան դպրոցում, այնուհետև Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, որն ավարտել չի կարողանում ուսանողական շարժումներին մասնակցելու համար 1901 թ. հեռացվելու պատճառով։ Հետագայում ստանում է զինվորական բարձրագույն կրթություն։ 1903-1918 թթ. եղել է Հնչակյան կուսակցության անդամ։ Հեղափոխական գործունեություն է ծավալել Թիֆլիսում, Բաքվում։ Երկու անգամ ձերբակալվել է ցարական ժանդարմերիայի կողմից, աքսորվել Աստրախանի նահանգ /1912-1913 թթ./։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ եղել է հայկական 6-րդ կամավորական գնդի հրամանատարը և մասնակցել կովկասյան ռազմաճակատում թուրքերի դեմ մարտական գործողություններին։

Դառնալով կոմոսնիստ, մասնակցել է Հոկտեմբերյան հեղափոխությանը և դրանից հետո ծավալված քաղաքացիական կռիվներին։ Որպես տաղանդավոր զինվորական, ռազմական արվեստի տեսաբան, ռազմագետ, խորհրդային շրջանում աշխատել է Մոսկվայի ռազմական և ռազմաօդային ակադեմիաներում[2]։ 1935 թ. հունիս 3-ին ձերբակալվել է «հակասովետական ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու» մեղադրանքով, (պրոլետարական ծագման կարմիր հրամանատարի ձերբակալման առաջին դեպքը Սովետական միությունում). 1937 թ. դեկտեմբեր 11-ին ՍՍՀՄ Գերագույն Դատարանի ռազմական տրիբունալի որոշմամբ մեղավոր է ճանաչվել և նույն օրը գնդակահարվել։ Հետմահու արդարացվել է 1956 թվականի հունվարի 21-ին։

Գրականություն[խմբագրել]

  • Գ. Դ. Գայ, Քաղաքացիական կռիվների բոցերում, /պատմառազմական հուշերի, ակնարկներև ու հոդվածների ժողովածու/, Երևան, 1977։
  • Գայ Դիմիտրիի Գայ /մատենագիտական ցանկ/, Երևան, 1970։
  • Ալեքսանդր Դունաևսկի, Գայի հետքերով, Երևան, 1967։
  • Հայկ Հայրապետյան, Լեգենդար Գայ, Երևան, 1977։
  • Աշոտ Հարությունյան, Գայ, Հայկական Սովետական հանրագիտարան, հատ. 2, Երևան, 1976, էջ 675։
  • Պատմութիւն Ս. Դ. Հնչակեան կուսակցութեան /1887-1962/, խմբ. Արսէն Կիտուր, Բ. հատ., Պէյրութ, 1963։
  • Հովհաննիսյան Գեղամ, Հնչակյան կուսակցության պատմություն /1887-1915 թթ./, Երևան, ՀՀ ԳԱԱ հրատ., 2012, 354 էջ։
  • Մկրտիչ Զեյթաղյան, Զորավար Գայ /վեպ/, Երևան, 1987։

Արտաքին հղումներ[խմբագրել]

Պարգևներ և Տիտղոսներ[խմբագրել]

Երկիր Պարգև Աստիճան Տարեթիվ
Ռուսաստան Ռուսական Կայսրություն OrderStGeorge4cl rib.png Սուրբ Գերոգիի խաչ 3 աստիճան
Ռուսաստան Ռուսական Կայսրություն OrderStGeorge4cl rib.png Սուրբ Գերոգիի խաչ 4 աստիճան
Ռուսաստան Ռուսական Կայսրություն Order of Saint Anne Ribbon.PNG Սուրբ Աննա շքանշան
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Խորհրդային Միություն Order of Red Banner ribbon bar.png Կարմիր դրոշի շքանշան 1918, 1920

Լուսանկարներ[խմբագրել]

Ծանոթագրություն[խմբագրել]

  1. ԼԵԳԵՆԴԱՐ ԳԱՅԸ
  2. Գայ (Հայկ Բժշկյանց), Երևանի հուշարձանների կայք