Ալեքսանդր Դունաևսկի
Արտաքին տեսք
Ալեքսանդր Դունաևսկի ուկրաիներեն՝ Олександр Михайлович Дунаєвський | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 12, 1909 |
Ծննդավայր | Պոլտավա, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | հունվարի 18, 1985 (75 տարեկան) |
Վախճանի վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | լրագրող և գրող |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Ժանրեր | վիպակ |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ |
Ալեքսանդր Միխայլովիչ Դունաևսկի (դեկտեմբերի 12, 1909, Պոլտավա, Ռուսական կայսրություն - հունվարի 18, 1985, Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս խորհրդային գրող, հրապարակախոս։
Հայրենական մեծ պատերազմի տարիներին հարավարևմտյան ռազմաճակատում եղել է «Պրավդա» թերթի հատուկ թղթակիցը։ Առանձին գրքով լույս են տեսել «Կոչում» (1951 թ.), «Կյանքն իրենը կվերցնի» (1956 թ.) ստեղծագործությունները։ Քաղաքացիական կռիվներին են նվիրված «Օլեկո Դունդիչ» (1960 թ.), «Գնում եմ Հաշեկի ետևից» (1963 թ.), «Գայի հետքերով» (1966 թ., հայերեն հրատարակություն 1967 թ.) փաստավավերագրական գրքերը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 460)։ |
|
Կատեգորիաներ:
- Դեկտեմբերի 12 ծնունդներ
- 1909 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Հունվարի 18 մահեր
- 1985 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- ԽՄԿԿ անդամներ
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Անավարտ հոդվածներ գրողի մասին
- Ռուս գրողներ
- Ռուս հրապարակախոսներ
- Ռուս լրագրողներ
- Խորհրդային գրողներ
- Խորհրդային լրագրողներ