Գայի (Հայկ Բժշկյանց) հուշարձան (Երևան)
Արտաքին տեսք
| Գայի (Հայկ Բժշկյանց) հուշարձան | |
|---|---|
Գայի հուշարձանը Նոր Նորքում | |
| Ընդհանուր տեղեկություններ | |
| Կարգավիճակ | ՀՀ պետական հուշարձան ID 1.8/13 |
| Համայնք | Նոր Նորք |
| Առաջին հիշատակում | 1970 |
| Գտնվում է | Նանսենի անվան այգու դիմաց |
| Բարձրություն | 12,5 մ պատվանդանի հետ |
| Քանդակագործ(ներ) | Սուրեն Նազարյան |
| Ճարտարապետ(ներ) | Սարգիս Գուրզադյան |
| Նյութ | բրոնզ, գրանիտ, բազալտ |
| Շինարարության սկիզբ | 1974 |
| Շինարարության ավարտ | 1977, փետրվարի 18 |
| Ներկա վիճակ | կանգուն
|
Գայի (Հայկ Բժշկյանց) հուշարձան, գտնվում է Նոր Նորքի Նանսենի անվան այգու դիմաց, տեղադրվել է 1977 թվականին։ Ընդգրկված է Երևանի Նոր Նորք վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։
Հեղինակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հուշարձանը կառուցված է բրոնզից, բարձրությունը պատվանդի հետ 12,5 մետր է։ Աշխարհում ամենամեծ ու ամենաբարձր ձիարձանն է՝ հենված 2 ոտքի վրա, կշռում է 30 տոննա։ Արձանը ձուլվել է ուկրաինական տեխնոլոգիայով։ Հայ քանդակագործի հետ աշխատել են վարպետ ձուլողներ Կիևից, այդ թվում նաև Վիտալի Լիխովիդսկին[1]։
Գայի հուշարձանին կից պատի վրա կան «Երկաթյա դիվիզիայի» հերոսապատումները պատկերող հարթաքանդակները։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]
«Երկաթյա դիվիզիայի» հերոսապատումները պատկերող հարթաքանդակ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Երևանում գտնվող Գայի բրոնզաձույլ ձիարձանի մասին բացահայտումներ է անում ձուլող-վարպետը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 13-ին.
| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Գայի (Հայկ Բժշկյանց) հուշարձան (Երևան) կատեգորիայում։ |