Սարգիս Գուրզադյան
Սարգիս Գուրզադյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 20, 1929 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | օգոստոսի 3, 2015 (86 տարեկանում) |
Ազգություն | հայ |
Կրթություն | Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան |
Պարգևներ | ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ |
Sargis Gurzadyan Վիքիպահեստում |
Սարգիս Արամի Գուրզադյան (մայիսի 20, 1929, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 3, 2015), ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ (1970 թ.)։
ՀԽՍՀ Գիտության Ազգային Ակադեմիայի ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանի եղբայրն է։
Բովանդակություն
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1946 թվականին ավարտել է Երևանի Ավետիք Իսահակյանի անվան միջնակարգ դպրոցը։ 1946-1951 թթ. սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետի ճարտարապետական բաժնում, 1962 թվականից՝ դասախոս, դոցենտ)։ 1951 թվականին աշխատանքի է ընդունվել Հայնախագիծ ինստիտուտում՝ Սամվել Սաֆարյանի արվեստանոց, 1969 թվականից՝ «Հայպետնախագիծ» ինստիտուտի № 1 ճարտարապետական արվեստանոցի ղեկավար։ 1974-1979 թթ.՝ ՀՃՄ վարչության քարտուղար, 1994 թվականին նշանակվել է «Հայնախագիծ» ԲԲԸ խորհրդի նախագահ։ 2002 թվականին արժանացել է Ճարտարապետության միջազգային ակադեմիայի պրոֆեսորի կոչման[1]։
Իրականացված շենքեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքաշինական նախագծեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Սարգիս Գուրզադյանի նախագծերով իրականացվել են
- Թամանյան փողոցի բարեկարգման նախագիծ Երևանում («Կասկադ» համալիր, Ջիմ Թորոսյանի և Ասլան Մխիթարյանի համահեղինակությամբ, 1975-1980 թթ., 1995-2000 թթ.)
- Պոլիտեխնիկական ինստիտուտի համալիր 12000 ուսանողի համար Երևանի Ավան թաղամասում (Կ. Մատինյանի համահեղինակությամբ, 1970-ական թթ.)
Բնակելի շենքեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Գործվածքային կոմբինատի բնակելի տուն Երևանում (1951-1953 թ.)
- Բնակելի շենք Երևանի Կոմիտասի պողոտայում (1960 թ.)
- Բնակելի շենք Երևանի Չարենցի փողոցում (Ս. Բարսեղյանի և Ս. Նազարյանի համահեղինակությամբ, 2003 թ.)
Հասարակական շենքեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մի շարք շենքեր Բյուրականի աստղադիտարանում (Հայելային Մեծ և Փոքր հեռադիտակների աշտարակներ (1976 թ.), գիտաժողովների դահլիճ, լաբորատոր մասնաշենք (1985 թ.), մասնակցություն Սամվել Սաֆարյանի և Ռաֆայել Իսրայելյանի նախագծած հյուրանոցի և գլխավոր գիտական մասնաշենքի աշխատանքային գծագրերի կատարմանը և մանրամասների մշակմանը, 1953-1970 թթ.)
- ՀԽՍՀ ԳԱ ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի համալիր (Ս. Մանուելյանի համահեղինակությամբ, 1960-ական թթ. վերջ)
- Մշակույթի տուն 800 տեղով Կապանում (Կ. Մատինյանի և Մ. Մուրզայի համահեղինակությամբ, 1972 թ.)
- Մշակույթի տուն 800 տեղով Արտաշատում (Կ. Մատինյանի և Մ. Մուրզայի համահեղինակությամբ, 1982 թ.)
- Մշակույթի տուն 600 տեղով Գորիսում (Կ. Մատինյանի և Մ. Մուրզայի համահեղինակությամբ, 1970-1971 թթ.)
- Կինոթատրոն Էջմիածնում (Մ. Ալեքսանյանի համահեղինակությամբ, 1978 թ.)
- Մանկավարժական ինստիտուտի շենք 2000 ուսանողի համար Գորիսում (Կ. Մատինյանի և Ռ. Սարուխանյանի համահեղինակությամբ, 1968 թ.)
- 240 տեղով հյուրանոց Սևանում (Մ. Մուրզայի համահեղինակությամբ, 1970-1985 թթ.)
- Մենատուն Գառնիում (1974-1975)
- «Արարատ-պարկ Հայաթ» հյուրանոց. ճակատների մշակում և եկեղեցի -աղոթարան 9-րդ հարկում (2000-2002 թթ.)
- Եկեղեցի Ասկերանում (2003 թ.)
Հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հայաստանի պետականացման հուշարձանը Երևանում (Ջիմ Թորոսյանի համահեղինակությաբ, 1967 թ.)
- Գայի հուշարձանը Երևանի Նոր Նորքի 1-ին զանգվածում (քանդակագործ՝ Սուրեն Նազարյան)
- Հայ բռնադատված զոհերի հուշարձանը Երևանում (Ջիմ Թորոսյանի համահեղինակությամբ, 2008 թ.)
Չիրականացված շենքերի նախագծեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Վանաձորի մշակութային թանգարան, 1999 թ.
- Ազգային ժողովի շենք Երևանում, 1994 թ.
- Պոլիտեխնիկական ինստիտուտի լսարանների համալիր Երևանի Ավան թաղամասում, 1997 թ.
- Մատենադարանի շենք Էջմիածնում, 1998 թ.
- Եկեղեցի Նորապատ գյուղում, 2000 թ.
- Եկեղեցի Հաթերքում, Արցախ, 2004 թ.
- Գյումրիի «Պատվո բլուր» հուշահամալիրի ճարտարապետություն, 2008 թ.
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1962-1967 թթ. խորհրդային ճարտարապետության նվաճումների դափնեկիր
- «Տարվա լավագույն ստեղծագործություն» (1982 թ.) համամիութենական ստուգատեսների դափնեկիր
- Խորհրդային կարգերի հաստատման 40-ամյակին նվիրված հուշակոթողի նախագծի համար հայտարարված հանրապետական մրցույթի 1-ին մրցանակ (Ջիմ Թորոսյանի համահեղինակությամբ), 1960 թ.
- ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ, 1970 թ.
- Կառուցված օբյեկտների ԺՏՆՑ մրցույթում (Մոսկվա) Բյուրականի աստղադիտարանի Հայելային տելեսկոպի շենքի ճարտարապետության համար արծաթե մեդալ, 1972 թ.
- «Պատվո նշան» շքանշան
- Վանաձորի մշակութային թանգարանի շենքի մրցույթի մրցանակ, 1990 թ.
- Ազգային Ժողովի շենքի մրցույթի մրցանակ, 1994 թ.
Ջրաներկ աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Սանկտ Պետերբուրգ։ Անիչքով կամուրջը»
- «Փողոց Աշտարակում»
- «Սանկ Պետերբուրգ։ Վասիլևյան կղզի»
- «Աշտարակ։ Կարմրավոր եկեղեցի»
- «Հովհաննավանքի գավիթի ներքին տեսքը»
- «Սուրբ Իսահակի տաճարը Սանկտ Պետերբուրգում»
- «Սանկտ-Պետերբուրգյան տեսարան ֆիննական ծովածոցի ափից»
- «Տեղերի վանքի գավթի մուտքը»
- « Աշտարակ։ Կարմրավոր եկեղեցի»
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- А. Плутник, Башня Саргиса, "Известия", 31 анваря, 1968 г..
- Ա. Տեր-Մինասյան, Անմնացորդ նվիրումով, «Ճարտարապետություն, շինարարություն», 2007 թ., № 2։
- Ա. Տեր-Մինասյան, Սարգիս Գուրզադյան, Երևան, 2009 թ.
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005