Հայնախագիծ
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/d8/%D5%80%D5%A1%D5%B5%D5%B6%D5%A1%D5%AD%D5%A1%D5%A3%D5%AB%D5%AE_%D5%AB%D5%B6%D5%BD%D5%BF%D5%AB%D5%BF%D5%B8%D6%82%D5%BF.jpg/220px-%D5%80%D5%A1%D5%B5%D5%B6%D5%A1%D5%AD%D5%A1%D5%A3%D5%AB%D5%AE_%D5%AB%D5%B6%D5%BD%D5%BF%D5%AB%D5%BF%D5%B8%D6%82%D5%BF.jpg)
Հայնախագիծ բաց բաժնետիրական ընկերություն, ստեղծվել է 1996 թվականին 1955 թվականին հիմնված «Հայպետնախագիծ» պետական գլխային նախագծային ինստիտուտի սեփականաշնորհման գործընթացի արդյունքում և հանդիսանում է վերջինիս իրավահաջորդը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Հայնախագիծը» կոչված է մշակելու քաղաքաշինության ու ճարտարապետաշինարարական օբյեկտների նախագծային փաստաթղթեր։ Այստեղ նախագծվել և իրականացվել են ՀՀ կառավարության № 2 մասնաշենքը, ՀՀ ԳԱԱ-ի նախագահության համալիրը, ԵՊՀ-ի համալիրը, Մեծ եղեռնի հուշահամալիրը, Հրազդան մարզադաշտը, Մարզահամերգային համալիրը և բազմաթիվ այլ կառույցներ Երևանում և Հանրապետության այլ քաղաքներում։
«Հայնախագիծ» ԲԲ ընկերությունը կազմված է վարչական և նախագծային բաժիններից, որոնց մեջ ընդգրկված են 10 ճարտարապետական արվեստանոցներ, 6 կոնստրուկտորական բյուրոներ, 6 ինժեներական բաժիններ, «Նոր շինարարական տեխնոլոգիաների կենտրոնը»։ Ճարտարապետական արվեստանոցները կրում են արվեստանոցի ղեկավարների անունները, որոնք երկար տարիների ստեղծագործական ուղի անցած ու ճանաչված ճարտարապետներ են[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «ՀայՆախագիծ». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 4-ին.