Միքայել Հարությունյան
Արտաքին տեսք
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Միքայել Հարությունյան (այլ կիրառումներ)
Միքայել Հարությունյան | |
---|---|
փետրվարի 10, 1946 (78 տարեկան) - | |
Ծննդավայր | Սաղիան, Շամախիի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ, Հայաստան և Ռուսաստան |
Կոչում | գեներալ-գնդապետ |
Կրթություն | ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի զինվորական ակադեմիա |
Պարգևներ |
Միքայել Հարությունի Հարությունյան (փետրվարի 10, 1946, Սաղիան, Շամախիի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայաստանի պետական և ռազմական գործիչ, գեներալ-գնդապետ (2002)։ Նրան մեղադրանք է առաջադրվել 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների օրերին սահմանադրական կարգը տապալելու համար և հեռակա կարգով դատապարտվել է կալանքի և միջազգային հետախուզում է հայտարարվել[1]։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1963-1967 թթ. սովորել և ավարտել է Բարձրագույն ռազմական համազորային հրամանատարական ուսումնարանը։
- 1973-1976 թթ. սովորել և ավարտել է Մ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան։
- 1986-1988 թթ. սովորել և ավարտել է Խորհրդային միության Մարշալ Կ.Ե. Վորոշիլովի անվան Գլխավոր շտաբի ակադեմիան։
Զինվորական ծառայությունը ԽՍՀՄ զինված ուժերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1967-1971 թթ. - Դասակի հրամանատար։
- 1971-1973 թթ. - հետախուզական վաշտի հրամանատար։
- 1976-1982 թթ. - մոտոհրաձգային դիվիզիայի բաժանմունքի պետ։
- 1982-1983 թթ. - բանակային կորպուսի բաժնի պետ։
- 1983-1986 թթ. - Անդրկովկասյան ռազմական օկրուգի 7-րդ գվարդիական բանակի շտաբի պետի տեղակալ։
- 1988-1992 թթ. - Խորհրդային Միության Մարշալ Կ.Ե. Վորոշիլովի անվան Գլխավոր շտաբի ակադեմիայի ավագ դասախոս։
Զինվորական ծառայությունը Հայաստանի զինված ուժերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1992 թ. - ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ - օպերատիվ վարչության պետ։
- 1992-1994 թթ. - ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ։
- 1994-2007 թթ. - ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ - պաշտպանության նախարարի առաջին տեղակալ։
- 1995 թ. մայիսին, 2000 թ. մայիսի 2-ից 20-ը, 2007 թ. ապրիլի 4-ից 24-ը և 2008 թ. ապրիլի 9-ից 14-ը - ՀՀ Պաշտպանության նախարարի պաշտոնակատար։
- 2007 թ. ապրիլի 25-ից 2008 թ. ապրիլի 9-ը - ՀՀ Պաշտպանության նախարար։
- 2008 թ. ապրիլի 16-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Նախագահի Գլխավոր ռազմական տեսուչ՝ կնքելով պայմանագիր երեք տարի ժամկետով[2]։
- 2008 թ. ապրիլի 16-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Նախագահի խորհրդական։
- 2015 թ. փետրվարի 9-ին ՀՀ Նախագահի հրամանագրով զինվորական ծառայությունը երկարաձգվել է մինչև 2016 թվականի փետրվարի 10-ը[3]։
- 2016 թ. փետրվարի 10-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի խորհրդական՝ նրան վերապահելով Հայաստանի Նախագահի գլխավոր ռազմական տեսչի լիազորությունները[4]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «ԽՍՀՄ զինված ուժերում ծառայության համար» 3-րդ աստիճանի մեդալ,
- «Մարտական խաչ» շքանշան,
- «Վարդան Մամիկոնյան» շքանշան,
- ԼՂՀ «Մարտական խաչ» շքանշան,
- Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» շքանշան (2004),
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ
- Մարտական ծառայության մեդալ
- ՀՀ ՊՆ «Մարշալ Բաղրամյան» մեդալ,
- ՀՀ ՊՆ «Անդրանիկ Օզանյան» մեդալ,
- ՀՀ ՊՆ «Անբասիր ծառայության համար» 1-ին և 2-րդ աստիճանի մեդալներ,
- Պատվո լեգեոնի շքանշան (ԱՄՆ)
- ՌԴ ՊՆ «Մարտական համագործակցության ամրապնդման համար» մեդալ
- ԽՍՀՄ 14 մեդալներ։
Կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- գեներալ-մայոր (19 սեպտեմբերի 1994 թ.),
- գեներալ-լեյտենանտ (1996),
- գեներալ-գնդապետ (2002)։
- ՌԴ բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս (2001)։
Նախորդող Հրաչյա Անդրեասյան |
ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ - ՀՀ պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ Միքայել Հարությունյան 1994 թ. - 24 ապրիլի 2007 թ. |
Հաջորդող Սեյրան Օհանյան |
Նախորդող Սերժ Սարգսյան |
ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյան 24 ապրիլի 2007 թ. - 14 ապրիլի 2008 թ. |
Հաջորդող Սեյրան Օհանյան |
Նախորդող Գուրգեն Դալիբալթայան |
ՀՀ Նախագահի գլխավոր ռազմական տեսուչ Միքայել Հարությունյան 16 ապրիլի 2008 -ից |
Հաջորդող ներկայումս պաշտոնավարում է |
|
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Միքայել Հարությունյանը հետախուզվում է. նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը
- ↑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Մ. Հարությունյանին Հայաստանի Հանրապետության նախագահի գլխավոր ռազմական տեսուչ նշանակելու մասին
- ↑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԳԼԽԱՎՈՐ ՌԱԶՄԱԿԱՆ ՏԵՍՈՒՉ Մ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 16-Ի ՆՀ-73-Ա ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ
Կատեգորիաներ:
- Փետրվարի 10 ծնունդներ
- 1946 ծնունդներ
- Ապրող անձինք
- «Վարդան Մամիկոնյան» շքանշանի ասպետներ
- Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռազմական գործիչներ այբբենական կարգով
- Հայաստանի պաշտպանության նախարարներ
- Բաքվի բարձրագույն համազորային հրամանատարական ուսումնարանի շրջանավարտներ
- ՀՀ զինված ուժերի գեներալ-գնդապետներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ