Դավիթ Տոնոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դավիթ Տոնոյան
David Tonoyan.jpg
 
Կրթություն՝ Երևանի պետական համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ազգություն հայ
Դավանանք Հայ Առաքելական Եկեղեցի
Ծննդյան օր դեկտեմբերի 27, 1967(1967-12-27) (51 տարեկան)
Ծննդավայր Ուստ Կամենոգորսկ, Ղազախական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Flag of Armenia.svg Հայաստան
 
Պարգևներ

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշան

Դավիթ Էդգարի Տոնոյան (դեկտեմբերի 27, 1967(1967-12-27), Ուստ Կամենոգորսկ, Ղազախական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ), ՀՀ պետական և ռազմական գործիչ, ՀՀ Պաշտպանության գործող նախարար։ 2010-2016 թվականներին եղել է ՀՀ Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ։ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախկին նախարար (2017-2018)[1]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զինվորական ծառայություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1986-1988 թվականներ – ծառայել է Խորհրդային բանակում։
  • 1992-1994 թվականներ – ծառայել է ՀՀ ՆԳՆ Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում։
  • 1994 թվական – զինվորական ծառայության է անցել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչությունում որպես բաժնի պետ։
  • 1997 թվական – ծառայության է անցել ՀՀ ՊՆ սպառազինության վարչության սպա։
  • 1998-2004 թվականներ - ծառայել է ՆԱՏՕ-ի գործողությունների դաշնակցային հրամանատարության շտաբին կից՝ տարբեր պաշտոններում։
  • 2004-2007 թվականներ – ՆԱՏՕ-ում ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչ։
  • 2007-2008 թվականներ – ՀՀ ՊՆ միջազգային ռազմական համագործակցության և պաշտպանական ծրագրերի վարչության պետ։
  • 2008-2010 թվականներ – ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ։
  • 2010 թվական հոկտեմբերի 2-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ[2]։
  • 2017 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար:
  • 2018 թվականին ՀՀ վարչապետի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարար:

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի դուստր և որդի։ Ձյուդոյի սպորտի վարպետ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]